AM | RU
USD
EUR
RUB

«Առավոտ»․ Կառավարությունը տապալել է համաճարակի դեմ պայքարը և պետք է օր առաջ հեռանա․ Արթուր Վանեցյան

 

«Առավոտ»-ը զրուցել է «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի հետ։

Ներկայացնում ենք հատված հարցազրույցից․

-Պարոն Վանեցյան, երեկ Դուք Վանաձորում էիք՝ «Հայրենիք» կուսակցության գրասենյակի բացմանը, տեսանք, որ շփվում էիք կուսակիցների, ժողովրդի հետ, ո՞րն էր մարդկանց ամենահուզող հարցը Ձեր շփումների ընթացքում։

-Մարդկանց հուզող խնդիրները շատ են և տարբեր՝ սկսած խաբված լինելու զգացողությունից, մինչև համաճարակի պայմաններում անպաշտպան լինելը՝ և հոգեբանական, և կենցաղային տեսանկյունից։

Բազմաթիվ մարդիկ չեն տեսնում վաղվա օրը, միայն գիտակցում են, որ օրեցօր վատ են ապրում, չնայած մեծ հույսեր ունեին լավ ապրելու։ Մարտահրավերները ձնագնդիի պես աճում են բոլոր ուղղություններով։ Դա տեսնում և սեփական մաշկի վրա զգում են բոլորը։

Ես անընդմեջ եմ հանդիպում մարդկանց հետ՝ շատ տարբեր մարդկանց, քննարկումներ եմ նախաձեռնում տարբեր ֆորմատներով։

Այս օրերին մեր քննարկումների հիմնական թեման երկրում ստեղծված իրավիճակն է։ Մենք շատ մտահոգ ենք։ Շատ։ Այսպես շարունակելն արդեն անկարալեի է։ Հենց ձեզ մի քանի պարզ հարց տամ․ երբ նայում եք շրջապատի բոլոր երկրներին, նրանց կառավարությունների քայլերին, վարակի տարածման նվազող տեմպերին ու մտքում համեմատում Հայաստանի հետ, ի՞նչ եք մտածում։

Երբ կարդում եք, թե համաճարակից ազատվող երկրներն ինչ պլաններ են արդեն քննարկում տնտեսական նախագծերի, տուրիզմի աշխուժացման, միջազգային ֆինանսավորում ներգրավելու վերաբերյալ և մտովի համեմատում եք այն հեռանկարի հետ, որ Հայաստանին է սպասում մոտակա ամիսներին, ի՞նչ եք մտածում։

Երբ տեսնում եք, թե համաճարակի դեմ պայքարի ընթացքում շատ ու շատ երկրների կառավարություններ ու հասարակություններ ինչպես դարձան մի բռունցք, մեկ միասնություն ու ճակատամարտ տվեցին մահաբեր ալիքի դեմ ու մտքում համեմատում եք Հայաստանի իրականության հետ, ի՞նչ եք մտածում։

Ասեմ՝ ես ինչ եմ մտածում։ Մեր երկիրն ու ժողովուրդն արժանի չէին այս իրավիճակին։ Իսկ գործող իշխանությունը անարժան է Հայաստանին։ Տխուր է, շատ տխուր։

Մենք մեծ արհավիրքի շեմին ենք։ Եթե հիմա էլ չլրջանանք ու քայլեր չձեռնարկենք, շատ վատ կլինի։

Այս կառավարությունը տապալել է համաճարակի դեմ պայքարը և պետք է օր առաջ հեռանա։ Մինչև մենք այս հարցը չլուծենք և չլուծենք օր առաջ, պետք է սպասել միայն ու միայն խորացող ճգնաժամ ու հանցավոր մեծ քանակի մահեր։

Այս կառավարության ունակությունն այսքան է, ոչ ավելին։ Իսկ ինչով են զբաղված այս օրերին որոշում կայացնողները։ Ասեմ՝ ինչով։ Մարկկանց գույքահարկն են բարձրացնում և քննարկում են համատարած եկամուտների հայտարարագրման անցնելու հարցը։

Մարդիկ օրական տասնյակներով մահանում են, իսկ կառավարությունը հերթական հիմարությունն է առաջ բրդում։ Բավական չէ՞ գրքերից կարդացած ու չհասկացած ՝ կայացած երկրների համար գործող միջազգային նորմերը կույր ընդօրինակեք, իբր գործ եք անում։

Կառավարության հախուռն քաղաքականության հետևանքով հայաստանում ոչ միայն զրոյացել են ներդրումները, այլ այլև դեռ շատ երկար ժամանակ որևէ բանական ներդրող հայացք չի ուղղելու մեր ուղղությամբ։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Լրահոս
«Գազպրոմ Արմենիա»-ի, «Վեոլիա Ջուր»-ի, «Վարկս Էյ Էմ»-ի և մի շարք այլ տնտեսվարողների գործունեությունը արգելվել է Արտակարգ դեպք Երևանում. «Ամերիաբանկ»-ի մասնաճյուղում փոխանակել են խոշոր չափի կեղծ եվրո Դատական մարմիններում դրամաշնորհներ ստացող, դատավոր չհանդիսացող անձինք են փորձում ներթափանցել և որոշիչ դեր խաղալ Կանեմ ամեն ինչ՝ կանխելու մեր երկրում հակառուսական տրամադրությունների ստեղծմանը նպատակաուղղված սադրանքները․ Գագիկ Ծառուկյան Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին Հանրայինի եթերում աղմկահարույց բանախոսի ֆոնին այսօր Ադրբեջանի նախագահը զանգել և շնորհավորել է Պուտինին Ռուսաստանի հայերի միության հաղորդագրությունը Հանրային հեռուստատեսության հայտնի ռպորտաժի հետ կապված Կորոնավիրուսի դեմ պատվաստումների մասին խոսել առանց ստորև նշված ԲԱՅՑ-երը նշելու՝ անգրագիտություն է. Բժիշկ Կորոնավիրուսով վարակված Նազարբաևը բուժվել է «Հայ Եկեղեցու պատմություն» առարկան պե՛տք է լինի Հայ Դպրոցում Լավ է, որ սայլը տեղից շարժվեց. Աշոտյան Մամուլը գրում է, որ նախարարը տապալել է համավարակի դեմ պայքարը. «Մեդիա պաշտպան» Կոչ ԱԺ 88 (+1) պատգամավորներին Սերժ Սարգսյանի ու մյուսների գործով դատական նիստը հետաձգվեց Վրաստանը միջանցք կբացի Հայաստանից տուն վերադարձող ռուսաստանցիների համար Նավթամթերքի շուկայում մենաշնորհները չեն վերացել. ՀՀ վարչապետ Համագյուղացիս՝ Վարդան Սմբատյանը, զենքը պահել է վրաս, հնչել է կրակոց, ջարդել են մեքենաս Ծառուկյանի պաշտպան. Մենք եկել ենք հենց այն նպատակով, որ դատական նիստը չհետաձգվի Դատարանը քննում է Գ. Ծառուկյանին կալանավորելու վերաբերյալ միջնորդությունը մերժելու որոշման դեմ բողոքը. ուղիղ Աֆրիկայում մեկ ամսում անհայտ պայմաններում ավելի քան 350 փիղ է սատկել Կառավարության նիստը. ՈՒՂԻՂ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 593 դեպք, գրանցվել են նաև մահվան դեպքեր Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում բողոքի ակցիաներ են տեղի ունեցել ընդդեմ Պուտինի նախագահական ժամկետների «զրոյացման» (տեսանյութ) ՀՀԿ ԳՄ նիստում քննարկել են ներքաղաքական մի շարք զարգացումներ Երկրաշարժ Հայաստանում Երևանում և Գեղարքունիքում լույս չի լինի Զինված հարձակում՝ Մեքսիկայում. 24 մարդ սպանվել է Հակառուսական դավադրությունը բացահայտվում է. Իշխանյան Մնացել է վերջին փամփուշտը կրակի՝ մեղադրի Ռուսաստանին. Աղասի Ենոքյան «Ժողովուրդ». Որքան կենսաթոշակ կստանան դատավորները. «Իմ քայլ»-ի նոր նախագիծը «Ժողովուրդ». Չգիտեն ինչպես վարվել ՀՅԴ, ԲՀԿ և «Հայրենիք» կուսակցությունների՝ ՀՀ գլխավոր դատախազություն ներկայացրած հաղորդման հետ «Ժողովուրդ». Գլխավոր դատախազը պարգևատրել է մտերիմներին ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հուլիսի 2 «Փաստ». Գագիկ Վրեժիչի թեկնածության համար Փաշինյանին անձամբ միջնորդել է Լևոն Տեր-Պետրոսյանը «Հրապարակ». ԱԱԾ-ն՝ քաղաքական հետապնդումների գործիք «Հրապարակ». Դուրս եկեք «Ֆեյսբուքից», անջատեք բոլոր ֆեյքերին և զբաղվեք իրական աշխատանքով. խորհուրդներ իշխանություններին «Հրապարակ». Իշխանությունը ՍԴ դատավորների և նախագահի լուրջ փնտրտուքի մեջ է «Փաստ». Այս մար­դիկ չեն կա­րող ո՛չ կա­ռա­վա­րել, ո՛չ էլ ճիշտ գոր­ծել «Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը բռնել է իմքայլականների վախը «Փաստ». Առա­ջարկ­վում է 4 անգամ ավե­լաց­նել դա­տա­րան դի­մե­լու պետ­տուր­քի չա­փը
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan