AM | RU
USD
EUR
RUB

«Եթե Փաշինյանը չկայացնի ժամ առաջ ՀՀ վարչապետի պաշտոնը թողնելու որոշումը, դա կկայացնեն այլք». Սամվել Ֆարմանյան (տեսանյութ)

 

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒՆԻՍԻ, 168․amՔաղաքական գործիչ, նախկին պատգամավոր Սամվել Ֆարմանյանի համոզմամբ՝ Հայաստանը կանգնած է մեծ աղետի եզրին, և հայտնվել ենք պատմական նշանակության իրավիճակում, ուստի, որպեսզի վաղը չանիծենք մեր բախտը, որ ներկա գործընթացների լուռ հետևորդն ենք եղել, պետք է գնալ կոնկրետ գործողությունների։ Այսօր 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ասաց Սամվել Ֆարմանյանը՝ նշելով, որ առողջապահական համակարգը դուրս է եկել վերահսկողությունից, իսկ երկրի վարչապետն էլ չգիտես, թե ում ականջների համար հայտարարում է, թե ուժային կառույցներն ի վիճակի չեն զարգացումները վերցնել իրենց հսկողության տակ։

Ըստ Ֆարմանյանի՝ երանի թե ստեղծված իրավիճակում հնարավոր լիներ վերլուծել և հասկանալ, թե ի՞նչ է անում Նիկոլ Փաշինյանը, թեև դա այդքան կարևոր չէ, որքան ստեղծված աղետալի իրավիճակից դուրս գալը։

«Առողջապահական համակարգի կոլապսն ու տասնյակ-հազարավոր գերվտանգավոր դեպքերը մեր քթի տակ են, հիվանդանոցներում տեղ չկա, մարդիկ ջերմությունով գնում են, նրանց չեն ընդունում հիվանդանոցներում։ Սոցիալ-տնտեսական աղետալի իրավիճակում Կառավարությունը փոխարենը փող գտնելու՝ թիթեռ է նկարում։ Ամենակարևորը, որի միասին չի խոսվում, դա այն է, որ մենք կիսապատերազմական իրավիճակում գտնվող երկիր ենք, և մեր արտաքին սպառնալիքները որևէ մեկը չի չեղարկել»,- ասաց Սամվել Ֆարմանյանը։

Մեր զրուցակցի խոսքով՝ ունենք կառավարություն, որն ապացուցել է, որ ի վիճակի չէ կառավարել համավարակը, սրան զուգահեռ՝ ստեղծվել է նոր քաղաքական իրավիճակ։

«Նիկոլ Փաշինյանը չունի Հայաստանի Հանրապետության ժողովրդի մեծամասնության վստահությունը, սա այն հարցերի հարցն է, որից պետք է գալ՝ որպես իրավիճակի լուծման բանալի»,- ասաց Ֆարմանյանը՝ նշելով, որ Նիկոլ Փաշինյանը փախչում է իրականությունից և գերադասում հավատալ այն աղմուկին, որը ստեղծված է ֆեյսբուքյան տիրույթում։

Ինչ վերաբերում է այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերում Փաշինյանի հայտնած տեղեկությանը, որ իրականությանը չհամապատասխանող պատկեր իրեն ներկայացնելու համար ինքը կոշտ զրույց է ունեցել Ազգային անվտանգության ծառայության և ոստիկանապետի հետ, Սամվել Ֆարմանյանը նկատեց.

«Այն ղեկավարը, որ հայտարարում է, թե կոշտ զրույց է ունեցել իր ենթակաների հետ, պետք է րոպե առաջ այդ աթոռին չլինի։ Ո՞ւմ ականջների համար ես հայտարարում, թե ուժային կառույցներն ի վիճակի չեն վերահսկելու. թշնամին ինչպե՞ս է ընկալելու քո հայտարարությունը։ Փաշինյանի քաղաքական հիգիենային հակասող ընկալումներում բոլորը մեղավոր են՝ իր ենթակաները, այսօր էլ պարզվեց՝ ժողովուրդը։ Օրինակ՝ այսօր, երբ երկիրն այս իրավիճակում է, և ոստիկանությունը, տեսնում ենք՝ ինչ վիճակում է, առավոտյան քրոջս աղջկան և փեսային կանչել են ոստիկանություն և ասել՝ բացատրություն տուր՝ արդյո՞ք մորդ կաշառք ես տվել դիպլոմների միջուկ ստանալու համար։ Ավելի պարզ ցուցիչ, որ մենք աղետից հինգ պակաս իրավիճակում իրականության զգացողությունը կորցրած և անպատասխանատու իշխանություն ունենք, լինել չի կարող»։

Որպես ստեղծված իրավիճակի լուծման տարբերակ՝ Ֆարմանյանն առաջարկում է.

«Փաշինյանը օր առաջ, ժամ առաջ պետք է թողնի ՀՀ վարչապետի պաշտոնը, բայց դա պետք է ձևակերպվի ոչ թե՝ որպես տապալման հետևանք, այլ՝ ծառայի իր նպատակին։ Երկու տարբերակ կարող է լինել՝ կամ փոխվարչապետները վերցնում են պատասխանատվությունը, կամ խորհրդարանական մեծամասնությունն է կայացնում քաղաքական որոշում։ Օրակարգ պետք է ձևավորվի հետևյալի շուրջ՝ բացառել ագրեսիան Հայաստանի և Արցախի ուղղությամբ, թույլ չտալ սոցիալ-տնտեսական աղետ, առողջապահական համակարգի կոլապսի բացառում։ Սա պետք է լինի միջանկյալ կառավարություն, որը պետք է իր վրա վերցնի պատասխանատվությունը»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Լրահոս
Պետք է դադարենք ժամանակ ծախսել ներքաղաքական խնդիրների վրա և նախագծենք ՀՀ-ի զարգացման տեսլականը. Ոսկանյան Որքա՞ն աշխատավարձ են ստացել նախարարները 2019 թ-ին, ի՞նչ ունեցվածք ունեն․ 12 նախարարների հայտարարագրերը Սարսանգի ջրամբարում 11 և 14-ամյա երեխաներ են ջրահեղձ եղել Ադրբեջանը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 2000 կրակոց Հուլիսի 6-ի հոսանքազրկումների մասին Նոր ՀԿ՝ գիտության ու կրթության զարգացման և իրավունքների պաշտպանության համար Միջազգային հեղինակավոր պարբերականներն ու ABC հեռուստաալիքն անդրադարձել են «ԱրմՆյուզ» և «5-րդ ալիք» հեռուստաընկերություններ ոստիկանների այցելությանը Էջմիածնի Մայր Տաճարի վերանորոգումը խոչընդոտելու հրահանգը տրված է անձամբ Փաշինյանի կողմից. Աշոտյան Հովիկ Աղազարյանի որդուն մեղադրանք է առաջադրվել. գործն ուղարկվել է դատարան «Այսօր մենք ամեն ոլորտում կորցնում ենք հայկականը» Օդի ջերմաստիճանը կբարձրանա Արայիկ Հարությունյանը ընդունել է Զոհրաբ Մնացականյանին Արցախում կորոնավիրուսով վարակվածների թիվը 129 է. ծանր վիճակում է գտնվում մեկ հոգի Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 580 դեպք «Հրապարակ». Իշխանությունը ձեռնամուխ է եղել մամուլի և խոսքի ազատության դեմ պայքարելու գործին «Հրապարակ». Իշխանությունների հույսերը չեն արդարացել «Հրապարակ». Արարատ Միրզոյանը Փաշինյանին համոզել է ևս մեկ անգամ «չտապալել» սահմանադրական կարգը ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հուլիսի 4 Դատավորին ՍԴ շենք մտնել չթույլատրելն ուղղակիորեն ՀՀ Քրեական օրենսգրքով հետապնդվող արարք է. Դավիթ Հարությունյան ՀՀ իշխանությունների գերակա խնդիրը ՌԴ-ի հետ հարաբերությունները չեղարկելն է․ Արա Վարդանյան (տեսանյութ) Արցախի Հանրապետության նախագահը նախաձեռնել է համաներման և ներման առանձին գործընթացներ Վարչապետը ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցչի գրասենյակում նոր նշանակում է արել Խուզարկություն՝ Սևանի Հարսնաքար հյուրանոցային համալիրում Գլուխներդ պատին եք տվել, եթե մտածում եք, թե կարող եք Հայաստանում ազատ խոսք ճնշել. քաղաքագետ Էլ չասեք, որ վիրուսի այս տեմպի համար քաղաքացին է մեղավոր. դուք ու ձեր փնթիությունն են մեղավոր Էլ չասեք, որ վիրուսի այս տեմպի համար քաղաքացին է մեղավոր. դուք ու ձեր փնթիությունն են մեղավոր Ոստիկանության ծառայողներն «Արմնյուզ» ՀԸ–ում են (տեսանյութեր) Ակնհայտ անօրինական հրամանը կամ կարգադրությունը չկատարելը բացառում է քրեական պատասխանատվությունը. Ռուբեն Մելիքյան Հանրային համերաշխության քայքայումը անդառնալի հետևանքներ կարող է ունենալ․ Արթուր Վանեցյան «Հայոց Եկեղեցու պատմություն» առարկան վտանգված է Միջադեպ Սահմանադրական դատարանում՝ ոստիկանների մասնակցությամբ ԱԺ ներկայացուցիչը միջնորդություն է ներկայացրել ՍԴ՝ խնդրելով հետաձգել հուլիսի 7-ին նշանակված գործի քննությունը Արթուր Ղազինյանը ներկայացնում է կորոնավիրուսի դեմ պայքարը տապալելու մասին իր հաղորդման վերաբերյալ ՀՔԾ-ի պատասխանը. ՈՒՂԻՂ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 662 դեպք Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ՝ Երևանում և մարզերում Ամերիաբանկը՝ համաճարակային պայմաններում օնլայն ծառայությունների ու նոր հնարավորությունների մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ Արցախի նախագահի հաստատած կառավարութան որոշումներով՝ նշանակվել են փոխնախարարներ Մոսկվա-Երևան երեք թռիչք կիրականացվի «Իրատես». Նիկոլի գաղտնիքը «Ժողովուրդ». ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանն «ընդհատակ է անցել»
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan