AM | RU
USD
EUR
RUB

«Այլընտրանքային նախագծեր խումբ». Կառավարությունն ու ժողովուրդը նյարդայնացնում են միմյանց

 

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒՆԻՍԻ, Times.am: «Այլընտրանքային նախագծեր խումբ»-ն իր պատրաստած ու տարածած հոդվածում գրում է.

«Non-stop ռեժիմով հանրությանը դիմող վարչապետը մի շատ կարևոր ձևակերպում արեց. սա միայն առողջապահական խնդիր չէ։ Եվ դա իսկապես այդպես է։

Սա կառավարման ճգնաժամ է։ 2018-ից երկրի կառավարումը բացառապես մեկ մարդու վրա էր կառուցված։ Պետական ինստիտուտները համառորեն արժեզրկվում էին։ Պետական ինստիտուտները համառորեն փոխարինվում էին մեկ մարդու ցանկություններով։ Նա էր դատավորը, դատախազը, աշխարհիկ և հոգևոր առաջնորդը, կառավարությունը, Ազգային Ժողովը, բանակը, ոստիկանությունը, ԱԱԾ-ն։ Վերջին փուլում արդեն՝ բժիշկը, վարակաբանը, պարետը, իր սեփական խոսնակը։

Սա հանդարտ ընթացքի դեպքում կարող էր ավելի երկար շարունակվել։ Արտակարգ պայմաններում, երբ համաճարակն ամեն օր թակում է հազարավոր մարդկանց դռները, հանկարծ պարզ դարձավ, որ ժողովուրդը չի լսում երկրի «միակի» կոչերը, հորդորները։ Ժողովուրդն անտեսում է վարչապետի ասածները, եթե նույնիսկ նա 24 ժամ շարունակ ասի նույն բանը, և եթե նույնիսկ այդ ասածի մեջ ճշմարտություն կա։

Սա նախ առողջապահական ճգնաժամ է, որովհետև մարդիկ հազարներով հիվանդանում են, վերջը չի երևում, տեստեր չեն արվում, հիվանդանոցներում տեղ չկա։ Մահերի քանակը զգալի է։

Բայց սա նաև խորքային կառավարման ճգնաժամ է, որն ամեն օր ավելի ցայտուն կերպով է երևում բոլոր սոցիալական խավերին։ Այն ողբերգական սխալները, որոնք թույլ տվեց կառավարությունը համաճարակի դեմ պայքարում, բացեցին մարդկանց աչքերը և ի ցույց դրեցին Հայաստանում գոյություն ունեցող կառավարման դեֆեկտը։

Սա այն նույն ժողովուրդն է, որը դատարաններ շրջափակելու կոչեր ու ասֆալտին փռելու հրահանգներ էր լսում, միտինգում բացահայտում էր մարտի 1-ը, իսկ հետո՝ օնլայն դատավճիռներ լսում։ Ու հիմա այդ ժողովուրդն «իգնոր» է վարչապետին։ Տրամաբանական հետևանք։

Ժամանակ և հանգամանքներ էին պետք լայն զանգվածներին՝ հասկանալու, որ երկրում շատ կարևոր բաներ ճիշտ չեն։ Հանգամանքները, ցավոք, ողբերգական են, ժամանակը՝ կարճ։

Շատ կարևոր է հասկանալ ոչ միայն հայաստանյան իրականությունը, այլև՝ համաշխարհային տենդենցները։ Ունենք հրատապ առողջապահական խնդիր, որը հակաճգնաժամային արդյունավետ, հստակ կառավարմամբ և գուցե միջազգային օգնությամբ պետք է լուծել։ Դրան անմիջապես պետք է հետևի նոր կառավարության ձևավորումը, որը ստիպված է լինելու առնչվել սոցիալական, տնտեսական լրջագույն խնդիրների, խաղաղության պահպանման գերխնդրին, երկրում իրավիճակը լիցքաթափելու և աշխատանքային, համերաշխ մթնոլորտ ձևավորելու գործին»։

Լրահոս
Պետք է դադարենք ժամանակ ծախսել ներքաղաքական խնդիրների վրա և նախագծենք ՀՀ-ի զարգացման տեսլականը. Ոսկանյան Որքա՞ն աշխատավարձ են ստացել նախարարները 2019 թ-ին, ի՞նչ ունեցվածք ունեն․ 12 նախարարների հայտարարագրերը Սարսանգի ջրամբարում 11 և 14-ամյա երեխաներ են ջրահեղձ եղել Ադրբեջանը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 2000 կրակոց Հուլիսի 6-ի հոսանքազրկումների մասին Նոր ՀԿ՝ գիտության ու կրթության զարգացման և իրավունքների պաշտպանության համար Միջազգային հեղինակավոր պարբերականներն ու ABC հեռուստաալիքն անդրադարձել են «ԱրմՆյուզ» և «5-րդ ալիք» հեռուստաընկերություններ ոստիկանների այցելությանը Էջմիածնի Մայր Տաճարի վերանորոգումը խոչընդոտելու հրահանգը տրված է անձամբ Փաշինյանի կողմից. Աշոտյան Հովիկ Աղազարյանի որդուն մեղադրանք է առաջադրվել. գործն ուղարկվել է դատարան «Այսօր մենք ամեն ոլորտում կորցնում ենք հայկականը» Օդի ջերմաստիճանը կբարձրանա Արայիկ Հարությունյանը ընդունել է Զոհրաբ Մնացականյանին Արցախում կորոնավիրուսով վարակվածների թիվը 129 է. ծանր վիճակում է գտնվում մեկ հոգի Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 580 դեպք «Հրապարակ». Իշխանությունը ձեռնամուխ է եղել մամուլի և խոսքի ազատության դեմ պայքարելու գործին «Հրապարակ». Իշխանությունների հույսերը չեն արդարացել «Հրապարակ». Արարատ Միրզոյանը Փաշինյանին համոզել է ևս մեկ անգամ «չտապալել» սահմանադրական կարգը ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հուլիսի 4 Դատավորին ՍԴ շենք մտնել չթույլատրելն ուղղակիորեն ՀՀ Քրեական օրենսգրքով հետապնդվող արարք է. Դավիթ Հարությունյան ՀՀ իշխանությունների գերակա խնդիրը ՌԴ-ի հետ հարաբերությունները չեղարկելն է․ Արա Վարդանյան (տեսանյութ) Արցախի Հանրապետության նախագահը նախաձեռնել է համաներման և ներման առանձին գործընթացներ Վարչապետը ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցչի գրասենյակում նոր նշանակում է արել Խուզարկություն՝ Սևանի Հարսնաքար հյուրանոցային համալիրում Գլուխներդ պատին եք տվել, եթե մտածում եք, թե կարող եք Հայաստանում ազատ խոսք ճնշել. քաղաքագետ Էլ չասեք, որ վիրուսի այս տեմպի համար քաղաքացին է մեղավոր. դուք ու ձեր փնթիությունն են մեղավոր Էլ չասեք, որ վիրուսի այս տեմպի համար քաղաքացին է մեղավոր. դուք ու ձեր փնթիությունն են մեղավոր Ոստիկանության ծառայողներն «Արմնյուզ» ՀԸ–ում են (տեսանյութեր) Ակնհայտ անօրինական հրամանը կամ կարգադրությունը չկատարելը բացառում է քրեական պատասխանատվությունը. Ռուբեն Մելիքյան Հանրային համերաշխության քայքայումը անդառնալի հետևանքներ կարող է ունենալ․ Արթուր Վանեցյան «Հայոց Եկեղեցու պատմություն» առարկան վտանգված է Միջադեպ Սահմանադրական դատարանում՝ ոստիկանների մասնակցությամբ ԱԺ ներկայացուցիչը միջնորդություն է ներկայացրել ՍԴ՝ խնդրելով հետաձգել հուլիսի 7-ին նշանակված գործի քննությունը Արթուր Ղազինյանը ներկայացնում է կորոնավիրուսի դեմ պայքարը տապալելու մասին իր հաղորդման վերաբերյալ ՀՔԾ-ի պատասխանը. ՈՒՂԻՂ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 662 դեպք Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ՝ Երևանում և մարզերում Ամերիաբանկը՝ համաճարակային պայմաններում օնլայն ծառայությունների ու նոր հնարավորությունների մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ Արցախի նախագահի հաստատած կառավարութան որոշումներով՝ նշանակվել են փոխնախարարներ Մոսկվա-Երևան երեք թռիչք կիրականացվի «Իրատես». Նիկոլի գաղտնիքը «Ժողովուրդ». ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանն «ընդհատակ է անցել»
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan