Արցախի ոստիկանապետն ընդունել է ՄԻՊ-ին
03/06/2020 17:16
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒՆԻՍԻ, Times.am: Արցախի Հանրապետության ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-մայոր Աշոտ Հակոբջանյանն այսօր ընդունել է Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանին:
Ոստիկանությունից հայտնում են, որ հանդիպման ընթացքում Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը նախ շնորհավորել է Աշոտ Հակոբջանյանին` ոստիկանապետ նշանակվելու կապակցությամբ, այնուհետև կողմերը քննարկել են երկու գերատեսչությունների միջև առկա համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր:
Հետևեք մեզ նաև Telegram-ում