AM | RU
USD
EUR
RUB

Իրավիճակն ակնհայտորեն դուրս է եկել վերահսկողությունից, պետք է օր առաջ փակել երկիրը․ Գոհար Մելոյան

 

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒՆԻՍԻ, Times.am: Սահմանադրագետ Գոհար Մելոյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով ՀՀ-ում կորոնավիրուսի համավարակով պայմանավորված իրադրությանն ու ՀՀ իշխանությունների հակահամաճարակային քաղաքականությանը։ Նա մասնավորապես նշել է, որ իրավիճակը դուրս է եկել վերահսկողությունից, թվերը գնալով աճում են և պետք է օր առաջ փակել երկիրը։ Մելոյանի գրառումը՝ ստորև․

«Երեկվա տվյալներով Հայաստանի Հանրապետությունում գրանցվել էր նոր կորոնավիրուսով վարակվածների հերթական ռեկորդային թիվը՝ 517 դեպք, իսկ վարակված 19 մարդ մահացել էր։

Այսօրվա տվյալներով՝ 515 դեպք, 12 մահ։

Իրավիճակն ակնհայտորեն դուրս է եկել վերահսկողությունից, իսկ թվերը գնալով աճելու են։ Նվազել է թեստավորվողների քանակը, այլևս հիմնականում չեն թեստավորում վարակակիրների ընտանիքի անդամներին, մի շարք վարակակիրների հորդորել են ինքնամեկուսանալ իրենց բնակարաններում և հետևողական չեն այդ մարդկանց առողջական վիճակի նկատմամբ։

Բնականաբար, նմանաբնույթ զարգացումների հավանական հեռանկարն առողջապահական համակարգի կոլապսն է։

Ինչ արվեց․

Այն դեպքում, երբ մի շարք փորձագետներ կոչ էին անում դեռ փետրվարի կեսերից փակել սահմանները, մինչեւ մարտի երկրորդ տասնօրյակի սկիզբն իշխող ուժը հանրաքվեի քարոզչություն էր իրականացնում՝ վարակի վերաբերյալ անլրջացնող կոչերով և նկարագրություններով ողողելով հանրությանը։

Այնուհետև փակվեցին ուսումնական հաստատությունները։

Մեկ շաբաթ անց ուսումնական հաստատությունները բացվեցին։

Այնուհետև հայտարարվեց արտակարգ դրություն, որը երկարաձգվեց երկու անգամ։

Վարակակիրների աճին զուգահեռ, ի հակառակ ցանկացած տրամաբանության՝ գնալով մեղմացվեցին սահմանափակումները։

Համավարակի տարածումը կանխարգելող և բնակչությանը սոցիալ-տնտեսական աջակցություն տրամադրելու վերաբերյալ միջազգային արդեն իսկ առկա փորձն ուսումնասիրելու փոխարեն արտահերթ ընթացակարգով ընդունվեցին մարդու իրավունքները սահմանափակող մի շարք օրենքներ, որոնք վերաբերում են.

1. քրեական և վարչական պատասխանատվությունների նախատեսմանը կամ խստացմանը՝ արտակարգ դրության ռեժիմի խախտման հետ կապված․

2. անձի տեղաշարժը սահմանափակելուն, անձի տեղորոշումը վերահսկելուն։

Նոր կորոնավիրուսի դեմ պայքարի համար կազմակերպվեց նաև դրամահավաք, ինչի համատեքստում հանրության համար օբյեկտիվորեն պետք է ծագեն առնվազն պատասխանատու գերատեսչությունների գործողությունների վերաբերյալ հետևյալ հարցադրումները․

1․արդյո՞ք լուծվել է անհրաժեշտ քանակի թեստերի ձեռքբերման խնդիրը․

2️․արդյո՞ք ապահովվել է թեստերի արդյունավետ կիրարկման մեխանիզմի ներդրումը՝ վիրուսի տարածումը կանխարգելելու նպատակով․

3️․արդյո՞ք ձեռք են բերվել արհեստական օդափոխման սարքեր, քանի որ դեռևս մայիսի 21-ի տվյալներով՝ ըստ առողջապահության նախարարի՝ ռեանիմացիոն բաժանմունքներում, որտեղ բուժում են ստանում կորոնավիրուս ունեցող հիվանդներ, 203 տեղ էր առկա, որոնցից 131-ն արդեն զբաղված էին։

Այսքան իրարամերժ և տրամաբանության հետ աղերս չունեցող գործողություների արդյունքում, այն դեպքում, երբ անգամ Կառավարության և Ազգային ժողովի նիստերին երկու ամիս շարունակ հատուկենտ պաշտոնատար անձինք էին կրում դիմակ, մայիսի 18-ից իշխող ուժը, վերացնելով մարդկային կուտակումներ ենթադրող գրեթե բոլոր սահմանափակումները, պատասխանատվության բեռը գցեց հանրության ուսերին։

Երկու օր հանրության մեղավորությունն ապացուցելու ջանքերն այսօր պսակվեցին գործադիր իշխանության ղեկավարի թևավոր խոսքով առ այն, որ. «եթե մեղավոր է կառավարությունը, ուրեմն մեղավոր է ժողովուրդը, որովհետեւ էս ժողովուրդն ա բերել էս կառավարությանը»

Ինչ է պետք անել․

Սթափվել և օր առաջ փակել երկիրը, մարդկանց համար ապահովել վարկային արձակուրդ, կոմունալ վճարների չվճարման դեպքում ապահովել համապատասխան ծառայությունների անխափան աշխատանքը և սոցիալական աջակցություն տրամադրել անապահով ընտանիքներին»։

Լրահոս
Պետք է դադարենք ժամանակ ծախսել ներքաղաքական խնդիրների վրա և նախագծենք ՀՀ-ի զարգացման տեսլականը. Ոսկանյան Որքա՞ն աշխատավարձ են ստացել նախարարները 2019 թ-ին, ի՞նչ ունեցվածք ունեն․ 12 նախարարների հայտարարագրերը Սարսանգի ջրամբարում 11 և 14-ամյա երեխաներ են ջրահեղձ եղել Ադրբեջանը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 2000 կրակոց Հուլիսի 6-ի հոսանքազրկումների մասին Նոր ՀԿ՝ գիտության ու կրթության զարգացման և իրավունքների պաշտպանության համար Միջազգային հեղինակավոր պարբերականներն ու ABC հեռուստաալիքն անդրադարձել են «ԱրմՆյուզ» և «5-րդ ալիք» հեռուստաընկերություններ ոստիկանների այցելությանը Էջմիածնի Մայր Տաճարի վերանորոգումը խոչընդոտելու հրահանգը տրված է անձամբ Փաշինյանի կողմից. Աշոտյան Հովիկ Աղազարյանի որդուն մեղադրանք է առաջադրվել. գործն ուղարկվել է դատարան «Այսօր մենք ամեն ոլորտում կորցնում ենք հայկականը» Օդի ջերմաստիճանը կբարձրանա Արայիկ Հարությունյանը ընդունել է Զոհրաբ Մնացականյանին Արցախում կորոնավիրուսով վարակվածների թիվը 129 է. ծանր վիճակում է գտնվում մեկ հոգի Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 580 դեպք «Հրապարակ». Իշխանությունը ձեռնամուխ է եղել մամուլի և խոսքի ազատության դեմ պայքարելու գործին «Հրապարակ». Իշխանությունների հույսերը չեն արդարացել «Հրապարակ». Արարատ Միրզոյանը Փաշինյանին համոզել է ևս մեկ անգամ «չտապալել» սահմանադրական կարգը ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հուլիսի 4 Դատավորին ՍԴ շենք մտնել չթույլատրելն ուղղակիորեն ՀՀ Քրեական օրենսգրքով հետապնդվող արարք է. Դավիթ Հարությունյան ՀՀ իշխանությունների գերակա խնդիրը ՌԴ-ի հետ հարաբերությունները չեղարկելն է․ Արա Վարդանյան (տեսանյութ) Արցախի Հանրապետության նախագահը նախաձեռնել է համաներման և ներման առանձին գործընթացներ Վարչապետը ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցչի գրասենյակում նոր նշանակում է արել Խուզարկություն՝ Սևանի Հարսնաքար հյուրանոցային համալիրում Գլուխներդ պատին եք տվել, եթե մտածում եք, թե կարող եք Հայաստանում ազատ խոսք ճնշել. քաղաքագետ Էլ չասեք, որ վիրուսի այս տեմպի համար քաղաքացին է մեղավոր. դուք ու ձեր փնթիությունն են մեղավոր Էլ չասեք, որ վիրուսի այս տեմպի համար քաղաքացին է մեղավոր. դուք ու ձեր փնթիությունն են մեղավոր Ոստիկանության ծառայողներն «Արմնյուզ» ՀԸ–ում են (տեսանյութեր) Ակնհայտ անօրինական հրամանը կամ կարգադրությունը չկատարելը բացառում է քրեական պատասխանատվությունը. Ռուբեն Մելիքյան Հանրային համերաշխության քայքայումը անդառնալի հետևանքներ կարող է ունենալ․ Արթուր Վանեցյան «Հայոց Եկեղեցու պատմություն» առարկան վտանգված է Միջադեպ Սահմանադրական դատարանում՝ ոստիկանների մասնակցությամբ ԱԺ ներկայացուցիչը միջնորդություն է ներկայացրել ՍԴ՝ խնդրելով հետաձգել հուլիսի 7-ին նշանակված գործի քննությունը Արթուր Ղազինյանը ներկայացնում է կորոնավիրուսի դեմ պայքարը տապալելու մասին իր հաղորդման վերաբերյալ ՀՔԾ-ի պատասխանը. ՈՒՂԻՂ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 662 դեպք Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ՝ Երևանում և մարզերում Ամերիաբանկը՝ համաճարակային պայմաններում օնլայն ծառայությունների ու նոր հնարավորությունների մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ Արցախի նախագահի հաստատած կառավարութան որոշումներով՝ նշանակվել են փոխնախարարներ Մոսկվա-Երևան երեք թռիչք կիրականացվի «Իրատես». Նիկոլի գաղտնիքը «Ժողովուրդ». ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանն «ընդհատակ է անցել»
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan