AM | RU
USD
EUR
RUB

Կառավարությունը չի ուզում պայքարել կորոնավիրուսի դեմ․ Հրանտ Բագրատյան

 

ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒՆԻՍԻ, Times.amՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով ՀՀ իշխանությունների հակահամաճարակային քաղաքականությանը և մասնավորապես «Հայելու առաջ» հաղորդման ընթացքում հնչեցրած կարծիքների սոցցանցային արձագանքներին։ Բագրատյանի գրառումը՝ ստորև․

«Իմ ընկերներից, հարազատներից, զինակիցներից, գաղափարակիցներից և երկրպագուներից շատերը այսօր պարզապես զանգահարում և շնորհավորում էին 01.06.2020 «Հայելու առաջ» հաղորդման համար։ Մարդիկ սկսել են հասկանալ, որ Հայաստանում ինչ-որ բան այն չէ։

Կորոնավիրուս կոչված հիվանդությունը այն լակմուսի թուղթն է, որ մեզ համար պարզաջրեց գործող կառավարության անկարողությունը։ Դրա հետ մեկտեղ այսօր սոցիալական ցանցերում իշխանության կողմից մոբիլիզացված մի քանի հարյուր օգտատերեր լուտանքներ են հնչեցնում իմ ուղղությամբ, երբ ասել եմ, որ Ալիևի տեղը լինեի աշնանը կհարձակվեի Հայաստանի և Արցախի վրա։ Դրաց զգալի մասը իրականում ֆիզիկապես գոյություն չունեցող ֆեյքեր են, որոնք, սակայն, տիրապետում են նաև միամիտ, կամ էլ այս կամ այն խնդրով իշխանության հետ անձնական շահեր ունեցող որոշ ձևով իրական, բայց բովանդակությամբ ֆեյք մարդկանց ինչ-որ համակցության։

Եվ ուրեմն, բարեկամներիս խորհրդով, կարճ անդրադառնում եմ տեղի ունեցածին։

Եվ այսպես, հարցազրույցի ժամանակ ես ասել եմ, որ այնքան թուլացել ենք, որ Ադրբեջանի համար գալիս է այն պահը, որ երբ հարձակվի հաղթելու է աներկբայորեն։ Եվ ճիշտ էլ կանի (իր տեսակետից), քանի դեռ Հայաստանում կառավարման այս մակարդակն է։ Հետո տվել եմ լուծումներ ինչպես համավարակի առումով, այնպես էլ ներքաղաքական, որպեսզի վերը նշած վտանգը չեզոքացվի։

Պահ, պահ, պահ՝այս ի՞նչ ես արել Բագրատյան։ Բա ի՞նչ անեմ։ Ովքեր չնչին գաղափար ունեն հայոց լեզվից հստակ հասկանում են, որ խոսքի նման շարահյուսությունը ուղղված է հայկական հասարակությանը, այլ ոչ թե Ալիևին։

Տեսեք. այն այսօրվա հայկական իշխանությանն էլ չի ուղղված։ Սրանք ամեն ինչ գիտեն։ Կարիքը չկա։ Բա ուրիշ ի՞նչ ձև կա, երբ ֆեյսբուքում դեռևս մարտին 78 էջ մասնագիտական նյութ ես գրում, իրենք իրենց ֆեյքերով քեզ հակադարձում են՝ պաշտո՞ն ես ուզում։

Հիմա հանրապետությունը վարի է տրված։ Կառավարությունն անբան է և չի ուզում պայքարել վարակի դեմ։ 2 սցենար կա. կամ, այնուամենայնիվ, կառավարությունը անցնում է աշխատանքի և իրապես պայքարում է վարակի դեմ ինչպես հարկն է, կամ էլ բոլորս վարակվում ենք։ Հիմա ընթանում է 2-րդը։ Վարչապետը ձեռքերը լվացել է և իր ֆեյսբուքի էջում մարդաշատ տեսարանների նկարներ է հրապարակում. ի՞նչ անեմ, ասում է, մեր ժողովուրդը սա է։ Այն ժողովուրդը, որն իրեն իշխանության է բերել։ Մարդը հիմա էլ ասում է ժողովրդին փոխեք, դրանից հետո վարակը կհաղթահարենք։ Ահա ո՞վ է դավաճանը։ Թաղման նկար է հրապարակում և ասում. ի՞նչ կարող ես անել։ Բա դ՞ու ես վարչապետը։ Գոնե տե՞սել ես, թե ինչպես են Աֆրիկայում թաղում էբոլայի պարագայում։ Կամ Իտալիայում ու Ֆրանսիայում։ Բա տես։ Սովորի։ Ուրեմն իմացիր. երբ որևէ համաճարակ այնպիսի մասշտաբներ է հավաքում, ինչպես Հայաստանում, ապա պետությունները արգելում են նույն այդ մասսայական թաղումները, ստեղծում են հատուկ ծառայություն։ Լավագույն դեպքում հանգուցյալի 1-2 հարազատի են թույլ տալիս դրան մասնակցելու։

Մարտի 16-ից ԱԴ եք մտցրել։ Կարո՞ղ եք բացատրել այդ ԱԴ-ում ի՞նչն է արտակարգ եղել։ Երբևէ տե՞սել եք, որ համաճարակի դեպքում ԱԴ մտցնեն և կարանտին չլինի. իսկական կարանտին։ Այդ ո՞ր երկրում են ԱԴ մտցնում և 75 օրում վարակակիրներն ավելանում են 400 անգամ։ Այդ ժամանակաշրջանը փաստորեն փուստ տվեցիք։ Հիմա էլ սկսել եք փնովել ժողովրդին. գիտակցում եք, որ վաղը պատասխան եք տալու և նախօրոք ալիբի եք ստեղծում։ Էդ էլ չլինի հերվանը, երբ այս աղքատ ժողովրդին գրգռեցիք, թե բա չեք իմացել թալանը, սեփականաշնորհումը։ Անգամ ես էի հավատացել։ Ի՞նչ իմանայի, որ մի 2 տարում ավելի քան 200 մլն դոլարի ինքներդ ձեզ պարգևատրելու եք, մաքսանենգ ծխախոտ ու զենք արտահանեք, օրենք եք ընդունելու և կառավարությանն առանց օրենսդիրի բյուջեն ինքնուրույն ծախսելու, վարկեր ու արտոնություններ տրամադրելու իրավունք եք տալու և այլն։

Ժողովուրդ ես ճիշտ տեղն եմ խփել։ Ձեզ չեմ ցավեցրել, այլ իշխանություններին։ Բա ի՞նչ անեմ։ Ի՞նչպես ահազանգեմ։ 3 ամիս սուս ու փուս գրում էի առաջարկներս։ Այսօրվա օրը կանխատեսել էի։ Հիմա էլ ավելի վատ օրեր եմ տեսնում։

Իբրև պետական պաշտոնյա ամբողջ կյանքս նվիրել եմ հայրենիքիս ու Արցախին։ Բոլորը գիտեն, որ մի հատ լուցկու խախտում արած չկամ, վարչապետությունից առաջ և հետո (4 տարի) ապրել եմ 16 հարկանի շենքի 14-րդ հարկի իմ բնակարանում, մինչև իբրև մասնագետ վաստակել եմ գումարներ ու տուն կառուցել, տուն տեղ դրել։ Մարդիկ վրաս ծիծաղում են. ասում են քո չափ եկամտահարկ քչերն են մուծել։ Հո օլիգարխ չես, ի՞նչի ես անում։

Երբեք բիզնես չեմ ունեցել (չէին հասկանա)։ Լինելով սեփականաշնորհման հայրը ոչ միայն ինքս անգամ կրպակ չունեմ, այլև չեք կարող գտնել իմ հարազատների կողմից սեփականաշնորհված որևէ գույք. հատուկ խնդրել եմ, աղաչել ու պաղատել, որ նման բան չանեն։ Մեր բազմանդամ ընտանիքի բոլոր վաուչերները տարել, դրել ենք հեռավոր մի գյուղում գտնվող պանրագործարանի մեջ ու հետո թողել գնացել ենք։ Սա է ամբողջը։

Ոչ-ոք իրավունք չունի իբրև կառավարության ղեկավար տնտեսությունը աճեցրած, արցախյան պատերազմում հաղթած մարդուն վիրավորել միայն նրա համար, որ նա այսօր ավելին է տեսնում մյուսներից և զգուշացնում ահագնացող աղետի մասին»։

Լրահոս
Պետք է դադարենք ժամանակ ծախսել ներքաղաքական խնդիրների վրա և նախագծենք ՀՀ-ի զարգացման տեսլականը. Ոսկանյան Որքա՞ն աշխատավարձ են ստացել նախարարները 2019 թ-ին, ի՞նչ ունեցվածք ունեն․ 12 նախարարների հայտարարագրերը Սարսանգի ջրամբարում 11 և 14-ամյա երեխաներ են ջրահեղձ եղել Ադրբեջանը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 2000 կրակոց Հուլիսի 6-ի հոսանքազրկումների մասին Նոր ՀԿ՝ գիտության ու կրթության զարգացման և իրավունքների պաշտպանության համար Միջազգային հեղինակավոր պարբերականներն ու ABC հեռուստաալիքն անդրադարձել են «ԱրմՆյուզ» և «5-րդ ալիք» հեռուստաընկերություններ ոստիկանների այցելությանը Էջմիածնի Մայր Տաճարի վերանորոգումը խոչընդոտելու հրահանգը տրված է անձամբ Փաշինյանի կողմից. Աշոտյան Հովիկ Աղազարյանի որդուն մեղադրանք է առաջադրվել. գործն ուղարկվել է դատարան «Այսօր մենք ամեն ոլորտում կորցնում ենք հայկականը» Օդի ջերմաստիճանը կբարձրանա Արայիկ Հարությունյանը ընդունել է Զոհրաբ Մնացականյանին Արցախում կորոնավիրուսով վարակվածների թիվը 129 է. ծանր վիճակում է գտնվում մեկ հոգի Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 580 դեպք «Հրապարակ». Իշխանությունը ձեռնամուխ է եղել մամուլի և խոսքի ազատության դեմ պայքարելու գործին «Հրապարակ». Իշխանությունների հույսերը չեն արդարացել «Հրապարակ». Արարատ Միրզոյանը Փաշինյանին համոզել է ևս մեկ անգամ «չտապալել» սահմանադրական կարգը ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հուլիսի 4 Դատավորին ՍԴ շենք մտնել չթույլատրելն ուղղակիորեն ՀՀ Քրեական օրենսգրքով հետապնդվող արարք է. Դավիթ Հարությունյան ՀՀ իշխանությունների գերակա խնդիրը ՌԴ-ի հետ հարաբերությունները չեղարկելն է․ Արա Վարդանյան (տեսանյութ) Արցախի Հանրապետության նախագահը նախաձեռնել է համաներման և ներման առանձին գործընթացներ Վարչապետը ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցչի գրասենյակում նոր նշանակում է արել Խուզարկություն՝ Սևանի Հարսնաքար հյուրանոցային համալիրում Գլուխներդ պատին եք տվել, եթե մտածում եք, թե կարող եք Հայաստանում ազատ խոսք ճնշել. քաղաքագետ Էլ չասեք, որ վիրուսի այս տեմպի համար քաղաքացին է մեղավոր. դուք ու ձեր փնթիությունն են մեղավոր Էլ չասեք, որ վիրուսի այս տեմպի համար քաղաքացին է մեղավոր. դուք ու ձեր փնթիությունն են մեղավոր Ոստիկանության ծառայողներն «Արմնյուզ» ՀԸ–ում են (տեսանյութեր) Ակնհայտ անօրինական հրամանը կամ կարգադրությունը չկատարելը բացառում է քրեական պատասխանատվությունը. Ռուբեն Մելիքյան Հանրային համերաշխության քայքայումը անդառնալի հետևանքներ կարող է ունենալ․ Արթուր Վանեցյան «Հայոց Եկեղեցու պատմություն» առարկան վտանգված է Միջադեպ Սահմանադրական դատարանում՝ ոստիկանների մասնակցությամբ ԱԺ ներկայացուցիչը միջնորդություն է ներկայացրել ՍԴ՝ խնդրելով հետաձգել հուլիսի 7-ին նշանակված գործի քննությունը Արթուր Ղազինյանը ներկայացնում է կորոնավիրուսի դեմ պայքարը տապալելու մասին իր հաղորդման վերաբերյալ ՀՔԾ-ի պատասխանը. ՈՒՂԻՂ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 662 դեպք Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ՝ Երևանում և մարզերում Ամերիաբանկը՝ համաճարակային պայմաններում օնլայն ծառայությունների ու նոր հնարավորությունների մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ Արցախի նախագահի հաստատած կառավարութան որոշումներով՝ նշանակվել են փոխնախարարներ Մոսկվա-Երևան երեք թռիչք կիրականացվի «Իրատես». Նիկոլի գաղտնիքը «Ժողովուրդ». ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանն «ընդհատակ է անցել»
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan