AM | RU
USD
EUR
RUB

Կոչ եմ անում փակել երկիրը և ձեռնարկել իրական միջոցներ աղետը կասեցնելու նպատակով. Արման Սաղաթելյան

 

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒՆԻՍԻ, FacebookՔաղաքական-հասարակական գործիչ Արման Սաղաթելյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ նշելով, որ անհրաժեշտ է կրկին անցնել կարանտինային խիստ միջոցների՝ համավարակի տարածում կանխելու համար: Գրառման մեջ ասվում է.

«Ես առաջիններից էի, ով հրապարակավ կոչ էր անում փակել Իրանի հետ սահմանը. օրեր շարունակ ձայնս մնում էր օդում։ Փակեցիք։ Բայց արդեն ուշ էր! Ես առաջիններից էի, որ ասում էի՝ Ռայնէյրի թռիչքները պետք է կասեցնել, օրեր-շաբաթներ շարունակ տարբեր հարթակներից պնդում էի սա այնքան ժամանակ, մինչեւ Ռայնէյրը ինքը փակեց չվերթները։

Հետեւանքները տեսանք, տեսնում ենք բոլորս։ Այսօր մահերը էքսպոնենտալ են աճում, մահանում են մարդիկ՝ մեր հարազատները, ընկերները, հայրենակիցները ... ու չկա նշույլ անգամ վստահության, որ մահերի թիվը չի բազմապատկվելու։ Փակեք երկիրը։ Total lockdown! Կոչ եմ անում․ փակեք երկիրը։

Մտադիր չեմ քննարկելու այն վճռորոշ հանցավոր սխալներն ու բացթողումները, որոնք բերեցին այս իրավիճակին. դրա ժամանակը դեռ կգա։ Այժմ ուղղակի անհրաժեշտ է ձեռնարկել իրական՝ ոչ ձեւական միջոցներ աղետը կասեցնելու նպատակով։ Որքան էլ մեզ փորձեն հրամցնել այն գաղափարը, որ մենք պետք է հաշտվենք եւ դիտորդի կարգավիճակով համակերպվենք մարդկային կորուստների հետ, ակնհայտ է՝ դրանց կտրուկ ավելացումը ամբողջովին տապալված, ժամանակավրեպ, իշխանությունների չմտածված գործողությունների եւ անգործության արդյունք է։

Մենք արդեն աշխարհի առաջատարների շարքում ենք մահերի քանակով՝ մեկ միլիոն բնակչի հաշվով։ Եվ սա այն հարցը չէ, որում իշխանություններին վստահած բնակչությունը ակնկալում էր լինել առաջինը։ Որքան էլ փորձեն չոր թվերի ներքո քողարկել իրակա’ն մարդկային ճակատագրերը, ամեն կորուստ անդառնալի է. ժամ առաջ անհրաժեշտ են կտրո՛ւկ քայլեր։ 

Արման ՍԱՂԱԹԵԼՅԱՆ

Լրահոս
Հանրակրթության վիճակի նոր «մեղավորը» Իշխանությունը Միքայել Մինասյանի դեմ պայքարում է որպես քաղաքական հակառակորդի՝ քրեաիրավական գործիքներով. Միհրան Պողոսյան (տեսանյութ) Մենք այլ ելք չենք ունենա, քան վերադառնալ սահմանափակումների ռեժիմին. Փաշինյան Ադրբեջանի հատուկ ծառայությունները համացանցով փորձել են տեղեկություններ կորզել ՀՀ ԶՈւ վերաբերյալ Հայաստանի ասորական համայնքը դատական հայցով Հայ առաքելական եկեղեցուց պահանջում է վերադարձնել Դիմիտրով համայնքի եկեղեցին (տեսանյութ) «Դալմա Գարդեն մոլում» ռումբ չի հայտնաբերվել (տեսանյութ) Կարևոր նորություն աղբահանության վճարների մասին ՌԴ զորամասի պայմանագրային զինծառայողի մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ «Նոր Զովք» առևտրի կենտրոնում ՍԱՏՄ տեսուչներն արձանագրել են մի քանի խախտումներ Դատարանը վարույթ է ընդունել Արթուր Վանեցյանի հայցն ընդդեմ պատգամավոր Արման Բաբաջանյանի լրատվամիջոցի Ոստիկանապետի հրամանով՝ Արմեն Մկրտչյանը նշանակվել է ոստիկանության շտաբի պետ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 330 դեպք Մերժվեց Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանին կալանավորելու վերաբերյալ միջնորդությունը. Մակինյան Երկրաշարժ՝ Մարմարաշեն գյուղից 6 կմ հարավ-արևելք ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հուլիսի 6 89+1 դատվողները Ճանապարհը արդյունավետության գնահատումն է. Միքայել Մալխասյան Պետական կաշառքից մինչև Սահմանադրական կարգի տապալում. ՍԴ շուրջ իրավիճակը 1 տարվա ընթացքում (տեսանյութ) Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 706 դեպք «ՀՀ Սահմանադրություն․ կարմիր և կանաչ գծեր». Խորհրդաժողով` նվիրված ՀՀ Սահմանադրության օրվան. ՈՒՂԻՂ Անձնական շահադիտությամբ Սահմանադրության խախտումը չի կարող անհետևանք լինել Այսօր Գոշավանքում տեղի կունենա «Իրավական ուղու» կազմակերպած խորհրդաժողովը՝ նվիրված ՀՀ Սահմանադրության օրվան Պետք է դադարենք ժամանակ ծախսել ներքաղաքական խնդիրների վրա և նախագծենք ՀՀ-ի զարգացման տեսլականը. Ոսկանյան Որքա՞ն աշխատավարձ են ստացել նախարարները 2019 թ-ին, ի՞նչ ունեցվածք ունեն․ 12 նախարարների հայտարարագրերը Սարսանգի ջրամբարում 11 և 14-ամյա երեխաներ են ջրահեղձ եղել Ադրբեջանը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 2000 կրակոց Հուլիսի 6-ի հոսանքազրկումների մասին Նոր ՀԿ՝ գիտության ու կրթության զարգացման և իրավունքների պաշտպանության համար Միջազգային հեղինակավոր պարբերականներն ու ABC հեռուստաալիքն անդրադարձել են «ԱրմՆյուզ» և «5-րդ ալիք» հեռուստաընկերություններ ոստիկանների այցելությանը Էջմիածնի Մայր Տաճարի վերանորոգումը խոչընդոտելու հրահանգը տրված է անձամբ Փաշինյանի կողմից. Աշոտյան Հովիկ Աղազարյանի որդուն մեղադրանք է առաջադրվել. գործն ուղարկվել է դատարան «Այսօր մենք ամեն ոլորտում կորցնում ենք հայկականը» Օդի ջերմաստիճանը կբարձրանա Արայիկ Հարությունյանը ընդունել է Զոհրաբ Մնացականյանին Արցախում կորոնավիրուսով վարակվածների թիվը 129 է. ծանր վիճակում է գտնվում մեկ հոգի Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 580 դեպք «Հրապարակ». Իշխանությունը ձեռնամուխ է եղել մամուլի և խոսքի ազատության դեմ պայքարելու գործին «Հրապարակ». Իշխանությունների հույսերը չեն արդարացել «Հրապարակ». Արարատ Միրզոյանը Փաշինյանին համոզել է ևս մեկ անգամ «չտապալել» սահմանադրական կարգը ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հուլիսի 4
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan