Իրանում մեկ օրում արձանագրվել է կորոնավիրուսի 3117 նոր դեպք

Իրանում մեկ օրում արձանագրվել է կորոնավիրուսի 3117 նոր դեպք

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒՆԻՍԻ, Aysor.amԻրանում մեկ ամսից ավելի ժամանակահատվածում առաջին անգամ մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսի ավելի քան 3000 նոր դեպք, մահացել է 64 մարդ, հայտարարել է Իրանի Առողջապահության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Քիանուշ Ջահանփուրը:

«Անցած մեկ օրվա ընթացքում հայտնաբերվել է COVID-19 վարակի 3117 նոր դեպք: Ընդհանուր առմամբ, վարակվել է 157 562 մարդ, ապաքինվել՝ 123 077-ը», – ասել է նա IRINN-ի եթերում:

Մահացածների ընդհանուր թիվը հասել է 7942-ի:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում