AM | RU
USD
EUR
RUB

«Ժողովուրդ»․ Ապօրինի բռնագանձման թեմայով ուսումնասիրությունները կարող են սկսել հենց Արթուր Դավթյանից

 

«Երեկ խորհրդարանում ՀՀ գլխավոր դատախազության՝ 2019 թվականի գործունեության ժամանակ պատգամավորները նաև հետաքրքրվեցին ապօրինի գույքի բռնագանձման գործընթացի մասին, որի մասով դատախազությունում նաև առանձին վարչություն է ստեղծվելու: Եվ բնական է, որ «Ժողովուրդ» օրաթերթը ևս փորձեց գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին հարց ուղղել այդ թեմայով, սակայն, պարզվում է, Արթուր Դավթյանը որոշել է իրեն ագրեսիվ պահել մեր լրատվամիջոցի հանդեպ՝ անպատասխան թողնելով հարցերը կամ այլ տոնով պատասխանելով:

Մեջբերելով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը՝ համակարգում Սերժ Սարգսյանի մնացորդների մասին, մենք պարզապես հետաքրքրվեցինք՝ իրեն զգում է որպես նախկին համակարգի անդամ, թե ոչ, ինչին ի պատասխան նետեց. «Հարցը տալուց մտածե՛ք, թե ում եք տալիս և ինչ ձևով եք տալիս»:

Իսկ արդեն վերջում հետաքրքրվեցինք, թե արդյոք չի կարծում, որ ապօրինի բռնագանձումը իրենից պիտի սկսել՝ հաշվի առնելով, որ Դավիթաշենում առանձնատուն է կառուցել իր պաշտոնավարման ժամանակ. վերջինս արձագանքեց. «Դու կսկսես»:

Նկատենք, որ խոսքն Աջափնյակ վարչական շրջանում նրան հատկացված հողատարածքի մասին է, որի հարցը 2019 թվականին խորհրդարանում բարձրացրել էր նաև պատգամավոր Արման Բաբաջանյանը՝ ցույց տալով դատախազի առանձնատան լուսանկարը, ասելով, թե երկու տարվա ընթացքում դատախազը կառուցել է այդպիսի առանձնատուն, որն արժի մոտավորապես կես միլիոն ամերիկյան դոլար:

Իհարկե, դրանից հետո Գլխավոր դատախազությունը փորձել էր հերքել, որ այդ առանձնատունն արժե կես միլիոն դոլար՝ ասելով, որ Դավթյանն իր հայրիկի հետ միասին վերցրել է 25 միլիոն դրամի չափով վարկ, համասեփականությամբ կառուցել նշյալ առանձնատունը: Եվ հիմա իսկապես ժամանակն է՝ եթե դատախազը բոլոր տվյալները ճիշտ է ներկայացրել, ապա ուսումնասիրությունները կարող են սկսել հենց իրենից»,-գրում է թերթը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Լրահոս
Պետք է դադարենք ժամանակ ծախսել ներքաղաքական խնդիրների վրա և նախագծենք ՀՀ-ի զարգացման տեսլականը. Ոսկանյան Որքա՞ն աշխատավարձ են ստացել նախարարները 2019 թ-ին, ի՞նչ ունեցվածք ունեն․ 12 նախարարների հայտարարագրերը Սարսանգի ջրամբարում 11 և 14-ամյա երեխաներ են ջրահեղձ եղել Ադրբեջանը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 2000 կրակոց Հուլիսի 6-ի հոսանքազրկումների մասին Նոր ՀԿ՝ գիտության ու կրթության զարգացման և իրավունքների պաշտպանության համար Միջազգային հեղինակավոր պարբերականներն ու ABC հեռուստաալիքն անդրադարձել են «ԱրմՆյուզ» և «5-րդ ալիք» հեռուստաընկերություններ ոստիկանների այցելությանը Էջմիածնի Մայր Տաճարի վերանորոգումը խոչընդոտելու հրահանգը տրված է անձամբ Փաշինյանի կողմից. Աշոտյան Հովիկ Աղազարյանի որդուն մեղադրանք է առաջադրվել. գործն ուղարկվել է դատարան «Այսօր մենք ամեն ոլորտում կորցնում ենք հայկականը» Օդի ջերմաստիճանը կբարձրանա Արայիկ Հարությունյանը ընդունել է Զոհրաբ Մնացականյանին Արցախում կորոնավիրուսով վարակվածների թիվը 129 է. ծանր վիճակում է գտնվում մեկ հոգի Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 580 դեպք «Հրապարակ». Իշխանությունը ձեռնամուխ է եղել մամուլի և խոսքի ազատության դեմ պայքարելու գործին «Հրապարակ». Իշխանությունների հույսերը չեն արդարացել «Հրապարակ». Արարատ Միրզոյանը Փաշինյանին համոզել է ևս մեկ անգամ «չտապալել» սահմանադրական կարգը ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հուլիսի 4 Դատավորին ՍԴ շենք մտնել չթույլատրելն ուղղակիորեն ՀՀ Քրեական օրենսգրքով հետապնդվող արարք է. Դավիթ Հարությունյան ՀՀ իշխանությունների գերակա խնդիրը ՌԴ-ի հետ հարաբերությունները չեղարկելն է․ Արա Վարդանյան (տեսանյութ) Արցախի Հանրապետության նախագահը նախաձեռնել է համաներման և ներման առանձին գործընթացներ Վարչապետը ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցչի գրասենյակում նոր նշանակում է արել Խուզարկություն՝ Սևանի Հարսնաքար հյուրանոցային համալիրում Գլուխներդ պատին եք տվել, եթե մտածում եք, թե կարող եք Հայաստանում ազատ խոսք ճնշել. քաղաքագետ Էլ չասեք, որ վիրուսի այս տեմպի համար քաղաքացին է մեղավոր. դուք ու ձեր փնթիությունն են մեղավոր Էլ չասեք, որ վիրուսի այս տեմպի համար քաղաքացին է մեղավոր. դուք ու ձեր փնթիությունն են մեղավոր Ոստիկանության ծառայողներն «Արմնյուզ» ՀԸ–ում են (տեսանյութեր) Ակնհայտ անօրինական հրամանը կամ կարգադրությունը չկատարելը բացառում է քրեական պատասխանատվությունը. Ռուբեն Մելիքյան Հանրային համերաշխության քայքայումը անդառնալի հետևանքներ կարող է ունենալ․ Արթուր Վանեցյան «Հայոց Եկեղեցու պատմություն» առարկան վտանգված է Միջադեպ Սահմանադրական դատարանում՝ ոստիկանների մասնակցությամբ ԱԺ ներկայացուցիչը միջնորդություն է ներկայացրել ՍԴ՝ խնդրելով հետաձգել հուլիսի 7-ին նշանակված գործի քննությունը Արթուր Ղազինյանը ներկայացնում է կորոնավիրուսի դեմ պայքարը տապալելու մասին իր հաղորդման վերաբերյալ ՀՔԾ-ի պատասխանը. ՈՒՂԻՂ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 662 դեպք Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ՝ Երևանում և մարզերում Ամերիաբանկը՝ համաճարակային պայմաններում օնլայն ծառայությունների ու նոր հնարավորությունների մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ Արցախի նախագահի հաստատած կառավարութան որոշումներով՝ նշանակվել են փոխնախարարներ Մոսկվա-Երևան երեք թռիչք կիրականացվի «Իրատես». Նիկոլի գաղտնիքը «Ժողովուրդ». ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանն «ընդհատակ է անցել»
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan