AM | RU
USD
EUR
RUB

Նիկոլ Փաշինյանի մասին դիտարկվել են բացասական հոդվածներ. «Մեդիա պաշտպան»

 

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒՆԻՍԻ, Times.am2020թ. մայիսի 21-ից 31-ը «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունը հետևել է առցանց մամուլում վարչապետ Նիկոլ Փաշինյանի անձին ու գործունեությանն առնչվող հոդվածներին։ Մշտադիտարկվել է ներհայաստանյան 5 լրատվական կայք՝ 1in.am-ը, azatutyun.am-ը, armtimes.com-ը, aravot.am-ը և tert.am-ը։

Մշտադիտարկման արդյունքում ընտրված 5 կայքերում հայտարարագրվել է 414 հոդված։ Որոնցից 49-ը՝ բացասական, 12-ը՝ դրական, 353-ը՝ չեզոք են։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասին դիտարկվել են բացասական հոդվածներ։ Բացասական հոդվածները հիմնականում կապված են Ռուսաստանում մաքսանենգ ծխախոտի տարբեր խմբաքանակներ հայտնաբերվելու և սև շուկայում զենքի վաճառքի հետ։

Վատիկանում Նախկին դեսպան Միքայել Մինասյանն անդրադառնալով այդ թեմային ասել, որ Նիկոլ Փաշինայնը կապ ունի այդ մաքսանենգ ծխախոտի հետ։

Նախկին պատգամավոր Սամվել Ֆարմանյանն անդրադառնալով զենքի վաճառքին ասել է․ «Ի՞նչ պետք է աներ Նիկոլ Փաշինյանը, եթե հնարավորություն ունենար «ապացուցելու», որ զենքի միջազգային սև շուկայում առևտրի բացահայտված այս սկանդալի ու արյունոտ կոռուպցիայի հետ ինքը առնչություն չունի և, որ ավելի կարևոր է` հասկանում է, թե այս խնդիրը որքան լուրջ է, ինչքան հեռու կարող է գնալ ու ինչ անցանկալի հետևանքների կարող է հանգեցնել կիսապատերազմական վիճակում գտնվող ու զինամթերքի արտաքին մատակարարումներից կախվածություն ունեցող մեր երկրի համար»: Ֆարմանյանը նաև հավելել է՝ նախ պիտի հանգամանորեն ու հրապարակայնորեն ներկայացներ այն հիմքերը, որոնց ուժով իր կառավարությունը որոշել է զենքի մատակարարման/առևտրով զբաղվելու լիցենզիա տրամադրել մի ընկերության, որը գրանցված է ոչ թե Հայաստանում, այլ օֆշորային գոտում և երկրորդ`պետք է քրեական գործ հարուցվեր և հանգամանալից քննության առնվեր գործը։

Armtimes.com-ում հրապարակվել է 130 հոդված, բացասական՝ 1, դրական՝ 4, չեզոք՝ 125։
Վարչապետի լրատվական ծառայությունը հայտնել էր, որ Վրաստանի վարչապետ Գիորգի Գախարիան շնորհավորական ուղերձ է հղել վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ Հանրապետության օրվա առթիվ:

Անդրադառնալով երդմանը՝ Հարությունյանը հիշեց իր զոհված եղբորը. «Հաճախակի ենք երդում տալիս, հաճախակի ենք երդում տվել, ուզում եմ իմ մի երդման մասին խոսել, որը տվել եմ 1988 թվականի փետրվարի 13-ին զոհված եղբորս: Մեծ եղբայրս՝ Արմենը այստեղ է: Սամվելը ինձնից մեծ էր երեք տարով: Սկսվում է շարժումը եւ փետրվարի 13-ին դիմում է իր փոքր եղբորը՝ պատրա՞ստ ես զոհվելու հանուն հայրենիքի: Պատասխանում եմ՝ այո: Նա երդումը պահեց, իմ երդումը դեռ մնում է»,- հուզմունքը մի կերպ զսպելով ասաց Հարությունյանը՝ իր խոսքը եզրափակելով նախորդ տարի Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի արած հայտարարությամբ՝ «Արցախը Հայաստան է եւ վերջ»:

Ապրիլի 3-ին Ռոբերտ Քոչարյանը դատական հայց էր ներկայացրել ըննդեմ Նիկոլ Փաշինյանի՝ հրապարակայնորեն արտահայտված զրպարտությունից պատիվը եւ արժանապատվությունը պաշտպանելու պահանջով: Հայցը մակագրվել էր Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Տիգրան Գրիգորյանին։

Aravot.am-ում հրապարակվել է 111 հոդված, բացասական՝ 23 , դրական՝ 3, չեզոք՝ 85։

Լրատվականում տեղ են գտել Սամվել Ֆարմանյանի և Միքայել Մինասյանի դիտարկումները։

Անդրադառնալով զենքի թեմային՝ Արմեն Աշոտյանն ասել է․ «Զենքի ապօրինի վաճառքի մեջ մեղադրանքների սկանդալային տեսանյութից հետո իշխանական պրոպագանդիստները ափալ-թափալ փրփուրներ են փնտրում՝ Նիկոլ Փաշինյանին ուղղված բուն մեղադրանքները հերքելու փոխարեն»:

Ռեֆորմիստական կուսակցության նախագահ Վահան Բաբայանն էլ նկատել է, որ Հայաստանում կորոնավիրուսի այսօրվա լայն տարածումը Նիկոլ Փաշինյանի եւ նրա կառավարության մեղքով է. «Այսքան մարդ է մահացել: Կառավարության գործողությունները եղե՞լ են համաչափ, ճշգրիտ, մասնագիտորեն: Այս հարցերի պատասխանները ո՞վ է տալու»:

ԻՔՄ-ն հայտարարել է, որ «Իրազեկ քաղաքացիների միավորման» Ստեփանակերտի գրասենյակը դիմում է ներկայացնելու Արցախի ոստիկանություն՝ խնդրելով վարչական պատասխանատվության ենթարկել երեկ Արցախի Հանրապետության նախագահի երդմնակալությանը հաջորդած խնջույքի մասնակիցներին՝ ԱՀ պարետի թիվ 2 որոշման պահանջները խախտելու համար: Այդ թվում խնդրելու ենք տուգանել ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանին, վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին և այլոց:

Կայքում տեղ է գտել Վրաստանի վարչապետի ուղերձը Նիկոլ Փաինյանին։ Արցախի նորընտիր նախագահը՝ Փաշինյանին ուղղված խոսքում ասել է. «Նա մեր անվտանգության աստիճանի բարձրացման գործում մեծ աշխատանք է արել»:

1in.am-ում հրապարակվել է 88 հոդված, բացասական՝ 5, դրական՝ 5, չեզոք՝ 78։

Կայքում տեղ է գտել «Փաստ» օրաթերթի հոդվածը, ըստ որի`«Վերջին շրջանում ավելի ու ավելի հաճախ է խոսվում այն մասին, որ Նիկոլ Փաշինյանի վարկանիշի նվազման և հանրային վստահության աստիճանական անկման պայմաններում իշխանության բարձր էշելոններում ակտիվորեն քննարկվում է իշխանության «տրանզիտի» հարցը։ Հարցն առավել ակտուալ է դարձել Ռուսաստանի (ու ոչ միայն) հետ Հայաստանի իշխանության լարված հարաբերությունների ֆոնին, երբ արդեն սպառվում են արտաքին լեգիտիմության ռեսուրսները»։

Միքայել Մինասյանի դիտարկումները նույնպես տեղ են գտել լրատվականում։ Կայքում հրապարակվել է ԻՔՄ-ի՝ խնջույքի վերաբերյալ դիմումը։

Կայքը հրապարակել է նաև Վրաստանի վարչապետի շնորհավորական ուղերձն՝ ուղղված Նիկոլ Փաշինյանին։

Սերժ Թանկյանն, անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի գրած բառերի հիման վրա ստեղծված «Հայաստանը» երգին, ասել է․ «Երբ ես Հայաստանում էի հեղափոխության օրերին, խոսում էի Նիկոլի հետ հայկական երգերի մասին, որ այդ երգերի մեծ մասը շատ մելանխոլիկ ու տխուր են։ Օրինակ՝ դուդուկն իր էությամբ շատ տխուր է։ Եվ քանի որ հեղափոխությունը նոր խանդավառություն էր հայ ժողովրդի համար, մենք մտածեցինք, որ հիանալի գաղափար է ունենալ նոր երգ՝ ավելի դրական, հաղթական բառերով»։

Tert.am-ում հրապարակվել է 48 հոդված, բացասական՝ 17, դրական՝ 2, չեզոք՝ 29։

Կայքում տեղ են գտել Սամվել Ֆարմանյանի և Միքայել Մինասյանի դիտարկումները։

Հրապարակվել է նաև քաղաքագետ Աղասի Ենոքյանի ֆեյսբուքյան գրառումը, որտեղ քաղաքագետն, անդրադառնալով ՀՀ իշխանություններին, ասել է․ «Դիմակը դառնում է Նիկոլ Փաշինյանի իշխանության 4-րդ սիմվոլը՝ ձերբակալված Քոչարյանի, մաքսանենգ ծխախոտի եւ ՀԴՄ-ների կողքին։ Իհարկե, այս չորս սիմվոլն էլ երկրի զարգացման հետ որեւէ կապ չունեն, սակայն ինչպես ժամանակին ուռճացվում էր ՀԴՄ-ների դերը, այնպես էլ այժմ գերագնահատվում է դիմակների դերը, ընդհուպ՝ մինչեւ վարչապետի հայտարարություն, թե դիմակ կրելով մենք կարող ենք զրոյացնել վարակակիրների թիվը»։

Քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանն էլ անդրադառնալով մաքսանենգ ծխախոտի թեմային ասել է․ «Ճի՞շտ եմ հասկանում, որ ի պատասխան Միքայել Մինասյանի՝ վարչապետին ուղղված ծխախոտի ու ադամանդի մաքսանենգ բիզնեսներ անելու մեղադրանքների՝ Նիկոլ Փաշինյանը որոշել է նոր քրեական գործեր հարուցել նախկին դեսպանի դեմ։ Այնպիսի բաներ, որոնք, ըստ վարչապետի երևակայության, պիտի կոծկեն մաքսանենգ ճանապարհով Ռուսաստան ուղարկված ադամանդների փայլը։ Ես չգիտեմ՝ ինչպես կոչել վարչապետի այս «ստրատեգիան»՝ մանկամտությո՞ւն, ստոր շահարկո՞ւմ... Ի՞նչ կոչել դա»։

Azatutyun.am-ում հրապարակվել է 42 հոդված, բացասական՝ 3, դրական՝ 0, չեզոք՝ 39։
Կայքում նշվում է, որ Արցախի նախագահի երդմնակալության արարողության մասնակիցների նկարը, որտեղ գտնվել է նաև Նիկոլ Փաշինյանը, արժանացել է քննադատությունների։

Լրատվականը նաև նշում է, որ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը հաստատել է իր և Միքայել Մինասյանի հանդիպման փաստը։

 

Լրահոս
Շաքարային դիաբետ ունեցող մարդիկ ավելի հաճախ չեն վարակվում COVID-19-ով Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը շարունակում է քննադատությունների կենտրոնում մնալ․ «Մեդիա պաշտպան» Հայ ժողովուրդը, հայոց բանակը և քաղաքական վերնախավը միասնական կպատժեն Ալիևի ցանկացած արկածախնդրություն. Արմեն Աշոտյան Դատավոր Աննա Դանիբեկյանը մերժեց մեղադրող կողմի միջնորդությունը Վերաքննիչ դատարանը Գագիկ Ծառուկյանի գործով որոշումը կհրապարակի վաղը 2013 թվականից էս թեման Սորոսի վաստակներին հանգիստ չի տալիս. Նարեկ Մալյան Թույլատրելի առավելագույն արագությունը կսահմանվի 60 կմ/ժ «Մենք ձեզ հետ ենք հաղթահարել»․ Լուկաշենկո ACBA բանկն օգնության ձեռք է մեկնել «ՍՕՍ» Մանկական գյուղեր ծրագրի 350 մասնակից ընտանիքների Հայկ Ալումյան. Դատախազի ներկայացրած միջնորդությունն ակնհայտ անհիմն է ու հակասում օրենքին Քաղաքապետարանի պաշտոնական կայքում չի հրապարակվել՝ քաղաքապետի կարգադրությամբ պարգևատրումը․ Դավիթ Խաժակյան Նիկոլ Փաշինյանը նոր որոշում է ստորագրել Օդի ջերմաստիճանը կբարձրանա Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործի դատական նիստը. ՈՒՂԻՂ Կտորե դիմակներն ավելի քիչ են պաշտպանում վարակվելուց, քան՝ բժշկական դիմակները. Արսեն Թորոսյան Լանզարոտեի կոնվենցիայի գործարկմամաբ մենք կորցնելու ենք մեր սերունդը, պետականությունն ու ազգը. մանկավարժ-արվեստաբան Արցախում կորոնավիրուսի նոր օջախ է հայտնաբերվել ՀՀԿ երիտասարդները ակցիա արեցին Կառավարության դիմաց (տեսանյութ) Ես անձամբ արտակարգ դրությունը երկարացնելու անհրաժեշտություն տեսնում եմ. Արսեն Թորոսյան ՀՀ-ում Իրանի դեսպան․Արցախի հարցում Իրանի պաշտոնական դիրքորոշումը չի փոխվել ԲՀԿ քաղաքական խորհուրդը հայտարարություն է տարածել Պետությունը զավթած ուժը, սպասարկելով օտարերկրյա գործակալական ցանցի օրակարգը, սահմանափակում է հավաքների ազատության իրավունքը. հայտարարություն ՍԴ նիստը չկայացավ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 349 դեպք Եղեգնուտ համայնքի բնակիչները փակել են փողոցը. ՈՒՂԻՂ Այս 650 մահերը Քոչարյան Անդրանիկի շեֆի՝ Նիկոլ Փաշինյանի խղճին ու վզին են. Միհրան Հակոբյան «Հրապարակ». Շուշանիկ Ներսիսյանն Անանյանի գնալուց հետո ում ուզում, նշանակում և ազատում է «Ժողովուրդ»․ ՍԴ-ի հարցով ՄԻԵԴ-ի ապտակը՝ ՀՀ իշխանությանը «Փաստ». Հանրությունը Փաշինյանից հիասթափվել է. վարկանիշը սրընթաց անկում է ապրում «Ժողովուրդ»․ ԿԲ խորհրդի անդամի համար Հովհաննես Խաչատրյանի առաջադրումը պատահական չէ․ ով է «միջնորդել» «Իրատես». Արարատ Միրզոյանը ստիպված երդվել է Փաշինյանի մոտ «Հրապարակ». Մինչև շաբաթվա վերջ պարզ կդառնա ՍԴ-ի ճակատագիրը «Իրատես». Փոփոխություններ են սպասվում կառավարությունում «Հրապարակ». Արսեն Թորոսյանը վրեժ է լուծում ԵՊԲՀ-ից «Փաստ». Ոստիկանապետը խիստ հրահանգներ է տվել ստորաբաժանումներին` ապօրինի զենք-զինամթերքի վերաբերյալ «Փաստ». Արարատ Միրզոյանն առանձին հարաբերություննե՞ր է հաստատում Կրեմլի հետ «Հրապարակ». Առաջիկայում մարզպետների փոփոխություն է սպասվում ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հուլիսի 7 Հանրակրթության վիճակի նոր «մեղավորը» Իշխանությունը Միքայել Մինասյանի դեմ պայքարում է որպես քաղաքական հակառակորդի՝ քրեաիրավական գործիքներով. Միհրան Պողոսյան (տեսանյութ)
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan