Հոլանդացի լուսանկարիչը վերստեղծել է Նապոլեոնի դեմքը

Հոլանդացի լուսանկարիչը վերստեղծել է Նապոլեոնի դեմքը

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒՆԻՍԻ, Panorama.am: Ամստերդամից անկախ լուսանկարիչ Բաս Ուտերվայկը մոդելավորել է ֆրանսիացի կայսր Նապոլեոն Բոնապարտի դեմքը գրեթե լուսանկարչական ճշգրտությամբ։ Այս մասին գրում է Գազետա.ռու կայքը՝ հղում անելով Le Figaro-ին։

Հոլանդացուն հաջողվել է մոդելավորել Նապոլեոնի դեմքը հատուկ Art Breeder ծառայության շնորհիվ՝ օգտվելով նրա մի քանի դիմանկարից, իսկ հագուստը վերցրել է 1812 թ. ֆրանսիացի նկարիչ Ժակ-Լուի Դավիթի նկարից:

Նապոլեոնը միակ հեղափոխական գործիչը չէ, որի արտաքինը վերստեղծվել է։ 2013 թվականի հատուկ մասնագետների խումբը 3D մոդելով ստեղծել են ֆրանսիական հեղափոխության գործիչ Ռոբեսպիերի դեմքը՝ օգտվելով նրա հետմահու դիմակից։

Հետևեք մեզ նաև Telegram-ում