Վայոց Ձորում ծեծի ենթարկված փոխգնդապետ Արա Մխիթարյանի վիճակը վատթարացել է

Վայոց Ձորում ծեծի ենթարկված փոխգնդապետ Արա Մխիթարյանի վիճակը վատթարացել է

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒՆԻՍԻ, Tert.am2019 թ. սեպտեմբերի 18-ի գիշերը Վայոց Ձորում ծեծի ենթարկված փոխգնդապետ Արա Մխիթարյանի առողջական վիճակը վատթարացել է. բժիշկները պայքարում են նրա կյանքի համար: Այս մասին այսօր Tert.am-ի հետ զրույցում ասաց Արա Մխիթարյանի եղբայրը` Կարեն Մխիթարյանը:

Կարեն Մխիթարյանը նշեց, որ եղբոր առողջական վիճակի վատթարացումը կապված է շատ արյուն կորցնելու հետ և ճնշման խնդիրներ են առաջացել:

Հիշեցնենք, որ Վայոց Ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքում 2019 թ. սեպտեմբերի 18-ի գիշերը ՊՆ փոխգնդապետ Արա Մխիթարյանը ծեծի էր ենթարկվել։

Հարուցված քրեական գործով կասկածյալ էր համարվում նաև Վայոց Ձորի նախկին մարզպետ Տրդատ Սարգսյանը, որի մեղավորության մասին հայտնում էին Վայոց Ձորի չորս զինծառայող։

Ավելի ուշ, ՀՀ քննչական կոմիտեն հայտնել էր, որ Վայոց Ձորի նախկին մարզպետ Տրդատ Սարգսյանը փոխգնդապետին ծեծելուն ականատես չի եղել ու նույնիսկ դեպքի վայրում չի գտնվել։ Քրեական գործում որպես մեղադրյալ ներգրավվեցին Վայոց Ձորի մարզպետի օգնական Հարություն Գրիգորյանը և նրա եղբայրը՝ Զավեն Գրիգորյանը, որոնք կալանավորվել են Արա Մխիթարյանի գլխին բռունցքով և մահակով հարվածներ հասցնելու համար։

Հետևեք մեզ նաև Telegram-ում