Նոր նշանակումներ՝ Մայր Աթոռում

Նոր նշանակումներ՝ Մայր Աթոռում

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒՆԻՍԻ, Times.amԱմենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի տնօրինությամբ կատարվել են Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանների նոր նշանակումներ:

Մար Աթոռի տեղեկատվական համակարգից հայտնում են, որ հոգեշնորհ Տ. Արիստակես վարդապետ Այվազյանը, ազատվելով Տավուշի թեմում ստանձնած պարտականություններից, ծառայության է կոչվել Արարատյան Հայրապետական թեմի Արարատի մարզում` որպես Զնջռլուի Ս. Հովհաննես Կարապետ վանքի վանահայր` Առաջնորդական փոխանորդի իշխանության ներքո:

Հոգեշնորհ Տ. Գաբրիել վարդապետ Սարգսյանը, ազատվելով Իրաքի հայոց թեմում ստանձնած պարտականություններից, իր հոգևոր ծառայությունը կշարունակի Ս. Հռիփսիմե վանքում` Վանորեից տեսչի իշխանության ներքո:

Հետևեք մեզ նաև Telegram-ում