Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 210, կան մահվան դեպքեր

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 210, կան մահվան դեպքեր

ԵՐԵՎԱՆ, 1 ՀՈՒՆԻՍԻ, Times.amՀայաստանում հունիսի 1-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 210 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 9402-ի:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 8 քաղաքացի, մահացածների թիվը 139 է:

Մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 5 դեպք: Հունիսի 1-ի դրությամբ մահվան այս դեպքերի թիվը 55 է: Ընդհանուր առմամբ, մեկ օրում մահացել է 13 մարդ, իսկ մահվան ընդհանուր դեպքերի թիվը հասել է 194-ի:

Մեկ օրում առողջացածների թիվը 16 է, ընդհանուր առողջացածներինը՝ 3402, փաստացի բուժվողներինը՝ 5896 (մեկ օրում ավելացել է 181-ով): Մեկ օրում թեստավորվել է 603 մարդ, ընդհանուր առմամբ առ այսօր թեստավորվել է 58668 քաղաքացի:

Հետևեք մեզ նաև Telegram-ում