AM | RU
USD
EUR
RUB

Փաշինյաններն այնուամենայնիվ հերքում են այն, ինչը հնարավոր է հերքել. Հրանտ Մելիք-Շահնազարյան

 

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՅԻՍԻ, FacebookՎարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկինը Facebook-յան իր էջում քիչ առաջ հերքել է «Առաջին լրատվականին» տրված իր հարցազրույցի հանրային այն ընկալումը, համաձայն որի, խոսելով «անկախ սեռից» իրար գտած երկու մարդկանց երջանկության մասին իր հավատքից, Աննա Հակոբյանը նկատի է ունեցել միասեռականներին ու այլասերված նմանատիպ այլ երևույթների։ Ու չնայած վարչապետի տիկնոջ խոսքերը լիովին կարող էին այդպես մեկնաբանվել, որովհետև գրեթե բառացի է ասել, այնուամենայնիվ ես կասկած անգամ չունեի, որ խոսքը նորմալ զույգերի և մարդկային նորմալ երջանկության մասին է։

Բայց ի՞նչն է պատճառը, որ Աննա Հակոբյանի խոսքը այդպես ընկալվեց։ Կարծում եմ՝ պատասխանը պարզ է։

Մի բան պատմեմ։ Փոքր ժամանակ, երբ 7-րդ կամ 8-րդ դասարանում էի դեռ սովորում, համադասարանցիներիս հետ այդ տարիքի երեխաների համար զվարճալի մի խաղ էինք խաղում։ Վերցնում էինք ցանկացած տեքստ՝ թերթերից կամ թեկուզ դասագրքերից և, մտքում ինչ-որ «խուժան» կոնտեքստ պահելով, ընթերցում այն։ Շատ ծիծաղ բան էր ստացվում։ Անգամ դասական գրականության տեքստերը «համապատասխան» կոնտեքստով ընթերցելիս, անհավանական ու խայտառակ մի բան էին դառնում՝ առաջ բերելով խաղացողներիս ծիծաղը։

Կարծում եմ հասկացաք, թե ինչու հիշեցի մանկությանս այս «անշնորհքությունը»։ Նիկոլ Փաշինյանի իշխանությունն այնքան զգայուն է եղել լգբտ-ների նկատմամբ, այնքան շատ է հոգացել նրանց իրավունքների համար և այնքան ջանասիրաբար է պաշտպանել այլասերված այդ երևույթներին, որ Աննա Հակոբյանի խոսքն այսօր այլ կերպ երևի չէր էլ կարող ընկալվել։ Դա շատ պարզ և տրամաբանական ընկալում է։ Մարդիկ գիտեն, որ այս իշխանություններից դա հեռու չէ, սպասելի է, դրա համար էլ ինչպես կարողանում, այդպես էլ պաշտպանվում են։ Նորմալ է։

Բայց փոքրիկ այս դրվագը մի հետաքրքիր առանձնահատկություն էլ ունի։ Փաստորեն վարչապետի ընտանիքն այնուամենայնիվ հերքում է այն, ինչ հնարավոր է հերքել։ Կոնկրետ այս հարցում նրանք տեսան այդ հնարավորությունը և շատ արագ արձագանքեցին, ինչը չի կարելի ասել ծխախոտի, ադամանդի, հիմա արդեն նաև զենքի սև շուկայում արված գործարքների մասին։ «Ով ինչին ուզում է, թող հավատա» սկզբունքն այս դեպքում չգործեց։ Եվ սա պետք է փաստել։

Հրանտ ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ

Լրահոս
Ինչո՞ւ պետք է Եվրոպական դատարանը մեզ վերաբերվի որպես ժողովրդավար երկիր. Միքայել Մինասյան ԱՄՆ-ում կորոնավիրուսով վարակման մեկօրյա ցուցանիշի ևս մեկ ռեկորդ է գրանցվել Հայաստանում աղետ է, և քանի դեռ Նիկոլ Փաշինյանն իշխանության ղեկին է, դա շարունակվելու է. Միքայել Մինասյան Հույս ունեմ, որ Հայ առաքելական եկեղեցու հոգևոր դասը կհասկանա, որ Նիկոլ Փաշինյանի հետ չի կարելի պայմանավորվել. Միքայել Մինասյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ) Ադրբեջանի ԶՈՒ-ն ունի կորուստներ. ՀՀ ՊՆ ՀՀ ԱԳՆ-ի արձագանքը հերթական խորը հիասթափությունն էր. Աշոտյան ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հուլիսի 12 «Հաղթանակ» կամրջի տարբեր հատվածներում 2 տղամարդ փորձում են ցած նետվել, նրանցից մեկին փրկել են, մյուսին փորձում են փրկել Գիտնականները նշել են, թե ինչպես է կորոնավիրուսն ազդում ողջ օրգանիզմի վրա «Երկնագույն հոսք» գազատարը մայիս ամսից չի աշխատում ԱԳՆ խոսնակ. Մեզ խորապես մտահոգել է Թուրքիայի իշխանությունների որոշումը Հացի արտադրությունը նվազել է Խոսել «մի՛ ստիր» պատվիրանի մասին և բացարձակ սուտ խոսել՝ անազնվություն է. Տեր Տիգրան քահանա Բադիրյանը՝ ԿԳՄՍ նախարարին Ֆրանսիան ցավում է Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու Թուրքիայի որոշման համար «Հրապարակ». ԼՀԿ-ն իր կորցրած մանդատի հարցով գնալու է մինչև վերջ «Հրապարակ». ԿԳՄՍՆ-ում տեղափոխություններ են սպասվում. ով հրաժեշտ կտա պաշտոնին Պատգամավորի անձեռնմխելիության սահմանների վերաբերյալ.Գոհար Մելոյան ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հուլիսի 11 Երկրի պրոբլեմը Կառավարության շենքում է․ Ռոբերտ Քոչարյան Չգիտես ինչու Նիկոլը որոշել է, որ հենց ինքն է այն մարդը, որը պիտի սահմանի հայ ազգի արժեքները. Կարեն Վրթանեսյան Տուրիզմի ոլորտը փլուզումից փրկելու համար պետական աջակցություն է հարկավոր. Մեխակ Ապրեսյան Էրդողանը Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթ դարձնելու մասին հրամանագիր է ստորագրել Գյումրու գիշերօթիկ հաստատության 10 երեխաների և 5 աշխատակիցների մոտ կորոնավիրուս է հաստատվել Թուրքական դատարանը հրապարակեց իր վճիռը․ Սուրբ Սոֆիայի տաճարն այլևս թանգարան չի լինի Արմեն Սարգսյանն Արցախում է, որտեղ հանդիպել է նախագահ Արայիկ Հարությունյանի հետ Արայիկ Հարությունյանը հեգնում է եկեղեցուն Հանրային հեռուստաընկերության եթերում. Մեդիա Պաշտպան Հայտնի են գլխավոր գործոնները, որոնք մեծացնում են կորոնավիրուսից մահվան ռիսկը Դպրոցի տնօրենը դատի է տվել ԿԳՄՍ նախարարին Հանրակրթության չափորոշիչների նախագծում կան խնդրահարույց և ռիսկային ձևակերպումներ. ՀՅԴ ՀԵՄ Մանվել Գրիգորյանի առողջությունն այլևս չի կարող լինել դրական Դոնի Ռոստով քաղաքից Հայաստան է վերադառնում 124 ՀՀ քաղաքացի ՀՀ տարածքում ջերմաստիճանը կնվազի Ծառուկյանից վախենալ պետք չէ, պետք է վախենալ առանց աշխատանք մնացած հազարավոր մարդկանցից․ ԲՀԿ առաջնորդի հայտարարությունը Ոստիկանները բերման ենթարկեցին Վահագն Չախալյանին, Սոնա Աղեկյանին և նրանց համակիրներին Բռնությունը պետք է բացառվի ներհայկական որևէ հարցի լուծման գործիքակազմից․ Փաշինյան (տեսանյութ) Իրանը հերքել է Թեհրանում տեղի ունեցած պայթյունի մասին տեղեկատվությունը Սերժ Սարգսյանը տեսակապի միջոցով հետևել է Ամարասի վանական համալիրի վերականգնման աշխատանքների ընթացքին. ՏԵՍԱՆՅՈՒԹ Իտալիան արգելեց Հայաստանից ուղիղ ու ոչ ուղիղ չվերթներն իր տարածք Չզիջել փողոցը քաոսին Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 557 դեպք. մանրամասներ
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan