Պուտինը հայտնել է, թե երբ կլինի Հաղթանակի շքերթը
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՅԻՍԻ, Analitik.am: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հունիսի 24-ը հայտարարել է Հաղթանակի շքերիթ օրը: Այն կլինի ոչ աշխատանքյաին օր, սակայն՝ աշխատավարձի պահպանմամբ
Պետության ղեկավարի հրամանագրում նշվում է, որ շքերթը Մոսկվայում և Ռուսաստանի այլ քաղաքներում կսկսվի առավոտյան 10:00-ին, իսկ երեկոյան 22։00-ին նախատեսված է հրետանային հրավառություն:
Բացի այդ, Պուտինը Պաշտպանության նախարարությանը հանձնարարել է որոշել ռազմական շքերթների և հրետանային հրավառությունների անցկացման վայրը:
Մայիսի 9-ին շքերթը չեղարկվեց երկրում համաճարակաբանական իրավիճակի պատճառով: Ռուսաստանի քաղաքներում սովորական շքերթների փոխարեն տեղի է ունեցել ավիացիոն շքերթ: Բացի այդ, անցկացվել են մի քանի հեռավար և առցանց ակցիաներ: Ավելի ուշ պետության ղեկավարն ասել է, որ Հաղթանակի շքերթը կանցկացվի հունիսի 24-ին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում