Ռուսաստանում 1 օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 8952, մահվան 181 նոր դեպք. «ՌԻԱ Նովոստի»

Ռուսաստանում 1 օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 8952, մահվան 181 նոր դեպք. «ՌԻԱ Նովոստի»

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՅԻՍԻ, Tert.amՌուսաստանի 83 շրջանում նախօրեին հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման 8952 նոր դեպք, հիվանդությունից մահացել է 181, ապաքինվել՝ 8212 մարդ, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը՝ հղում տալով կորոնավիրուսի դեմ պայքարի գծով օպերատիվ շտաբի տարածած հայտարարությանը։

Աղբյուրը մանրամասնում է, որ նոր վարակակիրներից 3747-ի (41․9 տոկոս) մոտ հիվանդությունը որևէ կլինիկական ախտանշաններով չի արտահայտվել։

Հայտնի է, որ անցյալ օրը վարակման ամենաշատ դեպքերը գրանցվել են մայրաքաղաք Մոսկվայում՝ 2367, այնուհետև Մոսկվայի մարզում ՝ 735, Սանկտ Պետերբուրգում՝ 365, Նիժնի Նովգորոդի և Սվերդլովսկի մարզերում՝ համապատասխանաբար 289 և 261, Խանտի-Մանսիական ինքնավար շրջանում՝ 167։

Երկրում կորոնավիրուսային վարակի հայտնաբերման համար ավելի քան 10,3 միլիոն թեստ է արվել։

Համավարակի սկզբից երկրում վարակակիրների ընդհանուր թիվը հասել է 396 575-ի, հիվանդությունից մահացել է 4555, ապաքինվել՝ մոտ 167 469 մարդ։ Ռուսաստանն այժմ աշխարհում կորոնավիրուսի ամենաշատ վարակակիրների թվով երրորդ երկիրն է և հաջորդում է ԱՄՆ-ին և Բրազիլիային։

Վերջին տվյալների համաձայն՝ ամբողջ աշխարհում կորոնավիրուսով վարակվել է ավելի քան 6 միլիոն մարդ, որից 367 172-ը՝ մահվան ելքով։ Վարակակիրների թվով ԱՄՆ, Բրազիլիա, Ռուսաստան եռյակին հաջորդում են Իսպանիան, Մեծ Բրիտանիան, Իտալիան, Ֆրանսիան, Գերմանիան, Հնդկաստանը Թուրքիան։

Հետևեք մեզ նաև Telegram-ում