«Հրապարակ»․ Փոխադարձ մեղադրանքներ ԵԽԽՎ-ում՝ ԱԺ ծեծկռտուքի վերաբերյալ

«Հրապարակ»․ Փոխադարձ մեղադրանքներ ԵԽԽՎ-ում՝ ԱԺ ծեծկռտուքի վերաբերյալ

«ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության իշխանական ներկայացուցիչները ՀՀ ԱԺ-ում մայիսի 8-ի ծեծկռտուքի մասին ԵԽԽՎ հարցերին պատասխանել են, թե այն ծագել է Ալեն Սիմոնյանի և Անի Սամսոնյանի բանավեճից, որին խառնվել է նաև Էդմոն Մարուքյանը՝ ԱԺ փոխխոսնակին վիրավորելով «անբարոյականի վաստակ» տգեղ որակումով։

Դրանից վրդովված իշխանականները «դաստիարակել» են Մարուքյանին։ «Մենք տվել ենք պարզաբանումներ, ասել ենք, որ դա սուտ է՝ բանավեճը եղել է ապրիլի 28-ին, ծեծկռտուքը՝ մայիսի 8-ին»,- ասացին ԼՀԿ-ից։

Իշխանական աղբյուրն էլ ասաց, որ Մարուքյանը ԵԽԽՎ-ին տրամադրված նյութերում ստել է, որ վարչապետը չի դատապարտել՝ արդարացրել է թիմակիցների պահվածքը, բայց Մարուքյանը հերքեց դա․ «Սուտ է, մենք վարչապետի անունը չենք տվել, տրամադրել ենք ծեծկռտուքի տեսանյութը՝ թարգմանությամբ»,-գրում է թերթը:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում