AM | RU
USD
EUR
RUB

Վիտալի Բալասանյան. Ընտրողին ամենակեղտոտ ձևով խաբել են

 

ՍՏԵՓԱՆԱԿԵՐՏ, 29 ՄԱՅԻՍԻ, Times.amՀարգելի՛ հայրենակիցներ

Արցախում տեղի ունեցած նախագահական և խորհրդարանական ընտրություններին իմ գլխավորած քաղաքական թիմը ներկայացրեց մեր երկրի ներքին ու արտաքին անվտանգության ապահովման և տնտեսության զարգացման ծրագրերը։
Ես և «Արդարություն» կուսակցությունն ընդգծված այլընտրանք էինք վերարտադրվող իշխանությանը։ Համոզված էինք, որ մեզ ինքնուրույն և բացառապես ժողովրդից ստացած մանդատով նախագահ է պետք՝ Հայաստանի և Արցախի շահերն արդյունավետորեն պաշտպանելու և մեզանում արդարություն հաստատելու համար։ Սակայն ընտրությունների արդյունքներն այլ տեսք ունեցան։ Նախագահի թեկնածու առաջադրված և ԱԺ ընտրություններին մասնակցող քաղաքական ուժերի մեծ մասի ստեղծած արհեստական աղմուկը, ընդդիմադիր դաշտից ձայներ փախցնելու արատավոր մարտավարությունը, ինչպես նաև արտաքին միջամտությունը հնարավորություն չտվեցին ընտրողին ռացիոնալ որոշում կայացնել։ Իր բացասական դերակատարումն ունեցավ նաև նոր կորոնավիրուսի համաճարակի տարածման վտանգը։ Արդյունքում անհասկանալի գաղափարական հենքով իշխանություն։

Հարգելի՛ ընտրողներ

Մենք ընտրություններին մասնակցեցինք «Հաղթանակը չի՛ վաճառվում» կարգախոսով։ Կարգախոսն այդ երկու ենթատեքստ ուներ։

Դա ուղերձ էր այն մասին, որ Արցախյան պատերազմում մեր ձեռքբերումները չեն զիջվելու։ Անկախ Արցախը երբեք չի եղել և չի լինելու Ադրբեջանի կազմում։ Մեր խնդիրն Արցախի Հանրապետության միջազգային ճանաչումն է և մեր երկրի անվտանգության ապահովումը՝ սահմանադրորեն ամրագրված տարածքով։

Մեր կարգախոսի մյուս բաղադրիչը վերաբերում էր ներքին կյանքին։ Մենք դրանով ընտրողին խոստանում էինք, որ իր տված քվեն ներքաղաքական քստմնելի առևտրի առարկա չի դառնալու և պաշտոնի հետ չի փոխանակվելու։ Համոզված էինք, որ մեր հիմնական մրցակիցների պարագայում ճիշտ հակառակն է և կյանքն ապացուցեց, որ մենք ճիշտ էինք։

Հայտնի նշանակումները եկան ապացուցելու մեր ասածներն առ այն, որ ընտրությունները ոմանց համար քվեագողության և առևտրի հնարավորություն է՝ արցախցու թիկունքում և հայության շահերի հաշվին։ Վտանգավորն այն է, որ տեղի ունեցած առևտուրը աշխարհաքաղաքական հստակ բաղադրիչ ունի և ուղղված է Արցախի շահերի դեմ։ Այդ առևտուրը տեղի է ունեցել ոչ առանց արտաքին խաղացողների մասնակցության, ինչը ոչ մի լավ տեղ չի տանելու մեզ։

Ընտրողին ամենակեղտոտ ձևով խաբել են։ Իրար հայհոյող, իրար մահացու մեղքերի մեջ մեղադրող սուբյեկտներն արտաքին միջամտության ու ներքին «բազառի» արդյունքում հայտնվեցին իրար կողք-կողքի։ Ավելի ճիշտ՝ նրանք երբեք էլ իրարից հեռացած չէին եղել։ Պարզապես ժանրի կանոնների համաձայն ներկայանում էին տարբեր դեմքերով ու տարբեր դիրքերից։

Մեզ մնում է միայն արձանագրել, որ քաղաքական դաշտում այժմ հստակություն կա։ Մի կողմում անհասկանալի գաղափարական հենքով ու կասկածելի նպատակներ հետապնդող իշխանություններն են, իսկ մյուս կողմում՝ մենք ենք որպես ընդդիմության դրոշակակիր։

Արցախում երբեք այսքան ոչ ինքնուրույն իշխանություն չենք ունեցել, ինչը նվազեցնում է անվտանգության հարցերում մեր հնարավորությունները։ Նաև՝ ներքին սոցիալ-տնտեսական կյանքում բեկում մտցնելու տարբերակները։

Հարգելի՛ արցախցիներ

Մենք մինչև վերջ տեր ենք կանգնելու մեր սկզբունքներին։

Հիմա առավել քան երբևէ պետք է համախմբված ու զգոն լինել։ Ռազմի դաշտում մեր տարած հաղթանակը չպետք է թույլ տանք, որպեսզի փոշիանա դիվանագիտական միջանցքներում և հայտնվի խարդավանքների ցանցում։

Թող բոլորն իմանան, որ հաղթանակներին տեր կանգնող ուժ և կամքի տեր ժողովուրդ կա, որքան էլ որ տարատեսակ դավադրություններ կազմակերպվեն մեր թշնամիների ու նրանց 5-րդ շարասյան միջոցով։

Ի դեպ, երեկ Ադրբեջանի ժողովրդի ընտրյալ ներկայացուցիչ Ալիևը, հավանաբար ոգևորվելով պաշտոնական Երևանի հղած «մեսիջներից», հայտարարել է, որ ոչ միայն Արցախն է գրավելու, այլ նաև մտնելու է Երևան։

Ալիևը հաստատ մոռացել է, որ պատերազմի տարիներին իր նախորդները՝ Էլչիբեյից մինչև Հեյդար Ալիև, խոստանում էին իրենց ոտքերը թրջել Սևանում ու մտնել Երևան։ Չի բացառվում, որ նրանց ոգևորության պատճառը նույնպես այն օրերի պաշտոնական Երևանի պարտվողական խաղաղասիրությունն ու Ադրբեջանի ժողովրդին բավարարելու ցանկությունն էին։

Ալիև կրտսերն ամեն դեպքում պետք է չշփոթի պաշտոնյայի ու ժողովրդի կամքերը։ Արցախն ամուր կանգնած է իր դիրքերում և եթե հանկարծ Ադրբեջանը որոշի սրով գալ, ապա հայ ժողովրդի հավաքական սրի օգնությամբ դուրս կշպրտվի ու կջախջախվի։ Այս անգամ՝ ամբողջական ու վերջնական։

Հաղթանակը չի՛ վաճառվում։

Արցախի հերոս, գեներալ Վիտալի ԲԱԼԱՍԱՆՅԱՆ

Լրահոս
«Փաստ». Ադրբեջանի վերնախավում խուճապային տրամադրություն է Չավուշօղլուն հայտարարել է, որ «պատրաստ են զոհել իրենց կյանքը հանուն Ադրբեջանի» Գիշերը ՀՀ ԶՈՒ մարտական դիրքերից դիտարկվել է հակառակորդի տանկի շարժ. ՊՆ Միացյալ Նահանգների կոչը Հայաստանին և Ադրբեջանին Ադրբեջանցի ընկերներին կոչով դիմող ոմն Բաբկեն Համլետը, ոչ միայն ֆեյք չէ, այլև՝ բավականին ակտիվ աշխուժակ ԵՊՀ ուսխորհրդի նախագահի գործով դատական նիստ. ՈՒՂԻՂ «Իրատես». Խնդիրն ի կատար է ածվել. Ինչ խնդիր է դրված եղել 3-րդ բանակային կորպուսի հրամանատարի առջև «Հրապարակ». Իշխանությունը կնահանջի աղմկահարույց նախագծի հարցում «Ժողովուրդ»․ Արտակարգ դրություն երկրի ներսում և սահմաններին․ ինչ իրավիճակ էր ներքաղաքական կյանքում «Իրավունք». Շաբաթ-կիրակին որտե՞ղ է անցկացրել Փաշինյանը «Իրատես».Նի­կոլ Փա­շի­ն­յա­նը փոր­ձում է ա­ռա­քե­լա­կան ե­կե­ղե­ցու հե­ղի­նա­կու­թ­յան հաշ­վին հետ բե­րել «ա­նա­ռակ որ­դի­նե­րին» «Հրապարակ». «Իմ քայլի» թիրախում ԲՀԿ-ական պատգամավորներն են «Փաստ». Իշխանությունները մտադիր են թուլացնել «չուժոյ» համայնքապետների դիրքերը «Հրապարակ». Ադրբեջանցիները հող են նախապատրաստում թե ներքին լսարանի, թե միջազգային հանրության համար. Ա. Տեր-Թադևոսյան «Փաստ». Իշխանությունն ուժեղացնում է ՀԿ-ների դերը ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հուլիսի 14 Այդպե՞ս են կանխում պատերազմը. քաղաքագետ Այսօրվանից սկսած ներկայացնելու եմ իմքայլականների 2016-ին արված գրառումները. Հայկ Մամիջանյան Մայր Աթոռ. Մեր զորակցությունն ենք բերում ՀՀ իշխանություններին, Հայոց հաղթական բանակի մեր զինվորներին Համանախագահները հայտարարություն են տարածել Կոչ ենք անում միջազգային հանրությանը և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին համարժեք գնահատական տալ. ԱՀ ԱԳՆ ԱՀ առողջապահության ոլորտի աշխատողների աշխատավարձերը կտրուկ կբարձրանան Tert.am-ի նկարահանող խումբը Չինարի գյուղում է, որի ուղղությամբ թշնամին արկեր էր արձակել (տեսանյութ) Լավրովը Երևանին և Բաքվին կրակի անհապաղ դադարեցման կոչ է արել Այս պահին խոցվել է ադրբեջանական մի քանի անօդաչու թռչող սարք, որոնցից մեկը «կամիկաձե» է. Քոչարյան (Լուսանկար) Նիկոլ Փաշինյանը կնոջ փեշերի տակ թաքնվող վախկոտ է. Նիկոլից տղամարդկություն մի ակնկալեք. Հակոբյան Փաշինյանի աջակիցները պրոադրբեջանական քարոզչություն են իրականացնում Սա գնդակոծություն է ՀՀ պետական սահմանի վրա, սպասենք ՀԱՊԿ համապատասխան արձագանքին․ Միքայել Մելքումյան Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները քննարկել են հայ-ադրբեջանական սահմանին առկա իրավիճակը Խստորեն դատապարտում ենք մեր տարածաշրջանում անկայունություն հրահրելու Թուրքիայի փորձերը. ՀՀ ԱԳՆ Ադրբեջանական ԶՈՒ-ն 120 մմ տրամաչափի ականանետից 3 արկ է արձակել Չինարիի ուղղությամբ. ՊՆ մամուլի խոսնակ Ավտոերթի ընթացքում բերման ենթարկվածները Ոստիկանության Մասիսի բաժանմունքում են․ ՈՒՂԻՂ Տավուշում ՀՀ ԶՈւ երեք զինծառայող է վիրավորվել. նրանց կյանքին վտանգ չի սպառնում Ոստիկանները երկրորդ անգամ բերման ենթարկեցին ավտոերթ իրականացնող Նարեկ Մալյանին և Կոնստանտին Տեր–Նակալյանին (տեսանյութ) «ՎԵՏՕ» շարժման անդամները Արտաշատից ավտոերթ են իրականացնում դեպի Երևան․ՈՒՂԻՂ ՌԴ ԱԳՆ-ն իր անհանգստությունն է հայտնել հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի կապակցությամբ ԵՄ հատուկ ներկայացուցիչն անհանգստություն է հայտնել հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի կապակցությամբ Նարեկ Մալյանն Արտաշատից ավտոերթով գնում է դեպի Ազգային ժողով ՀԱՊԿ մշտական խորհուրդը արտակարգ նիստում կքննարկի հայ-ադրբեջանական սահմանին սրվող իրավիճակը ԱԺ-ն հատուկ նիստ է հրավիրել՝ քննարկելու արտակարգ դրությունը ևս մեկ ամսով երկարաձգելու նախագիծը. ՈՒՂԻՂ
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan