Մոսկվայի կենտրոնում ՀՀ քաղաքացու` ցանկապատից կախված դի է հայտնաբերվել

Մոսկվայի կենտրոնում ՀՀ քաղաքացու` ցանկապատից կախված դի է հայտնաբերվել

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՅԻՍԻ, Tert.amՄոսկվայի կենտրոնական փողոցներից մեկում կախված տղամարդու դի է հայտնաբերվել: Այս մասին տեղեկացնում է քաղաքային նորությունների «Մոսկվա» գործակալությունը` հղում տալով ՌԴ իրավապահ մարմիններում աղբյուրին:

Գործակալության զրուցակցի խոսքով ՝ մայիսի 28-ին Շմիտովսկի անցուղում հայտնաբերվել է ՀՀ 66-ամյա քաղաքացու դի, որը կախված է եղել ցանկապատից:

«Աջ նախաբազկի շրջանում կտրվածքներ կան, ներարկման հետքեր, որովայնի շրջանում կտրած-ծակած վերքեր: Մահվան նախնական պատճառը խեղդամահ լինելն է»,-նշել է աղբյուրը:

Աղբյուրը տեղեկացրել է նաև, որ մահացածի մոտ բանկային քարտեր և աշխատավայրի անցաթուղթ է եղել:

Դիակն ուղարկվել է դիահերձարան, քննիչները պարզում են տեղի ունեցածի մանրամասները:

Հետևեք մեզ նաև Telegram-ում