AM | RU
USD
EUR
RUB

Հրապարակվել է Ռոբերտ Քոչարյանի գործով ՍԴ հարցման վերաբերյալ ՄԻԵԴ կարծիքը

 

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՅԻՍԻ, Tert.amՄարդու իրավունքների եվրոպական դատարանը մայիսի 29-ին գրավոր կերպով ներկայացրել իր խորհրդատվական եզրակացությունը՝ 2009 թվականի ՀՀ ՔՕ այն դրույթի մեկնաբանության հետ կապված, որը վերաբերում է սահմանադրական կարգի տապալմանն ու դրա կիրառումը ՄԻԵԿ 7-րդ հոդվածի լույսի ներքո ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործի համատեքստում։

Հիշեցնենք, որ հուլիսի 18-ին Սահմանադրական դատարանն ընդունել է աշխատակարգային որոշումներ՝ «Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի և Ռոբերտ Քոչարյանի դիմումների հիման վրա՝ ՀՀ ՔՕ 300.1-րդ հոդվածի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործերով խորհրդատվական կարծիք ստանալու նպատակով ՄԻԵԴ-ին և Վենետիկյան հանձնաժողովին դիմելու և այդ կապակցությամբ հիշյալ գործերի վարույթները՝ մինչև պատասխանները ստանալը, «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքի 56-րդ հոդվածի առաջին մասի 5-րդ կետի հիմքով կասեցնելու վերաբերյալ:

Ինչպես տեղեկանում ենք ՄԻԵԴ կայքից, դատարանը միաձայն հայտնել է հետևյալ կարծիքը։
Դատարանը չի կարող պատասխանել Հայաստանի ՍԴ–ի կողմից ներկայացված առաջին երկու հարցադրումներին։

Մասնավորապես, դատարանը որևէ ուղիղ առնչություն չի գտել այդ հարցերի և նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընթացող քրեական հետապնդման գործընթացի միջև։

ՍԴ երրորդ հարցը վերաբերում էր նրան, թե արդյոք դրույթը, որով սահմանվում է հանցանքը և հղում արվում ավելի բարձր իրավական ուժ ունեցող և ավելի բարձր մակարդակի աբստրակցիա ունեցող իրավական ակտին, բավարարում է Կոնվենցիայի՝ որոշակիության, մատչելիության, կանխատեսելիության և կայունության պահանջները։

Դատարանը որոշել է, որ այդպիսի դրույթը, որն օգտագործում է «այլ օրենքի հղման» տեխնիկան՝ արարքը կամ անփութությունը քրեականացնելու համար, պետք է հնարավորություն տար անձանց կանխատեսել, թե որ արարքը կարող էր իրենց քրեորեն պատասխանատու դարձնել։

Ի թիվս այլ գործոնների, հստակություն և կանխատեսելիություն ապահովելու ամենաարդյունավետ ճանապարհն այն է, որ հղումը լինի հստակ ձևակերպված, իսկ վկայակոչվող դրույթում հստակ ձևակերպված լինեն արարքի բաղադրիչները։

ՍԴ–ի չորրորդ հարցը վերաբերում էր իրավական երկու տարբեր ակտերի համատեղելիությունը ստուգող Կոնվենցիայի 7–րդ հոդվածով (ոչ մի պատիժ առանց օրենքի) սահմանվող չափորոշիչին։ Դատարանը կարծիք է հայտնել, որ նման գնահատականները ավելի շուտ պետք է հաշվի առնեին դեպքի հատուկ հանգամանքները, քան տրվեին ընդհանրացված գնահատականներ։

Լրահոս
«Իրատես». Խնդիրն ի կատար է ածվել. Ինչ խնդիր է դրված եղել 3-րդ բանակային կորպուսի հրամանատարի առջև «Հրապարակ». Իշխանությունը կնահանջի աղմկահարույց նախագծի հարցում «Ժողովուրդ»․ Արտակարգ դրություն երկրի ներսում և սահմաններին․ ինչ իրավիճակ էր ներքաղաքական կյանքում «Իրավունք». Շաբաթ-կիրակին որտե՞ղ է անցկացրել Փաշինյանը «Իրատես».Նի­կոլ Փա­շի­ն­յա­նը փոր­ձում է ա­ռա­քե­լա­կան ե­կե­ղե­ցու հե­ղի­նա­կու­թ­յան հաշ­վին հետ բե­րել «ա­նա­ռակ որ­դի­նե­րին» «Հրապարակ». «Իմ քայլի» թիրախում ԲՀԿ-ական պատգամավորներն են «Փաստ». Իշխանությունները մտադիր են թուլացնել «չուժոյ» համայնքապետների դիրքերը «Հրապարակ». Ադրբեջանցիները հող են նախապատրաստում թե ներքին լսարանի, թե միջազգային հանրության համար. Ա. Տեր-Թադևոսյան «Փաստ». Իշխանությունն ուժեղացնում է ՀԿ-ների դերը ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հուլիսի 14 Այդպե՞ս են կանխում պատերազմը. քաղաքագետ Այսօրվանից սկսած ներկայացնելու եմ իմքայլականների 2016-ին արված գրառումները. Հայկ Մամիջանյան Մայր Աթոռ. Մեր զորակցությունն ենք բերում ՀՀ իշխանություններին, Հայոց հաղթական բանակի մեր զինվորներին Համանախագահները հայտարարություն են տարածել Կոչ ենք անում միջազգային հանրությանը և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին համարժեք գնահատական տալ. ԱՀ ԱԳՆ ԱՀ առողջապահության ոլորտի աշխատողների աշխատավարձերը կտրուկ կբարձրանան Tert.am-ի նկարահանող խումբը Չինարի գյուղում է, որի ուղղությամբ թշնամին արկեր էր արձակել (տեսանյութ) Լավրովը Երևանին և Բաքվին կրակի անհապաղ դադարեցման կոչ է արել Այս պահին խոցվել է ադրբեջանական մի քանի անօդաչու թռչող սարք, որոնցից մեկը «կամիկաձե» է. Քոչարյան (Լուսանկար) Նիկոլ Փաշինյանը կնոջ փեշերի տակ թաքնվող վախկոտ է. Նիկոլից տղամարդկություն մի ակնկալեք. Հակոբյան Փաշինյանի աջակիցները պրոադրբեջանական քարոզչություն են իրականացնում Սա գնդակոծություն է ՀՀ պետական սահմանի վրա, սպասենք ՀԱՊԿ համապատասխան արձագանքին․ Միքայել Մելքումյան Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները քննարկել են հայ-ադրբեջանական սահմանին առկա իրավիճակը Խստորեն դատապարտում ենք մեր տարածաշրջանում անկայունություն հրահրելու Թուրքիայի փորձերը. ՀՀ ԱԳՆ Ադրբեջանական ԶՈՒ-ն 120 մմ տրամաչափի ականանետից 3 արկ է արձակել Չինարիի ուղղությամբ. ՊՆ մամուլի խոսնակ Ավտոերթի ընթացքում բերման ենթարկվածները Ոստիկանության Մասիսի բաժանմունքում են․ ՈՒՂԻՂ Տավուշում ՀՀ ԶՈւ երեք զինծառայող է վիրավորվել. նրանց կյանքին վտանգ չի սպառնում Ոստիկանները երկրորդ անգամ բերման ենթարկեցին ավտոերթ իրականացնող Նարեկ Մալյանին և Կոնստանտին Տեր–Նակալյանին (տեսանյութ) «ՎԵՏՕ» շարժման անդամները Արտաշատից ավտոերթ են իրականացնում դեպի Երևան․ՈՒՂԻՂ ՌԴ ԱԳՆ-ն իր անհանգստությունն է հայտնել հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակի կապակցությամբ ԵՄ հատուկ ներկայացուցիչն անհանգստություն է հայտնել հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակի կապակցությամբ Նարեկ Մալյանն Արտաշատից ավտոերթով գնում է դեպի Ազգային ժողով ՀԱՊԿ մշտական խորհուրդը արտակարգ նիստում կքննարկի հայ-ադրբեջանական սահմանին սրվող իրավիճակը ԱԺ-ն հատուկ նիստ է հրավիրել՝ քննարկելու արտակարգ դրությունը ևս մեկ ամսով երկարաձգելու նախագիծը. ՈՒՂԻՂ Ինչ իրավունք ունի մարդը, որն իրեն հայ է համարում, 3 միլիոնանոց ազգի վրա փորձեր կատարելու.Անանիկյան «ՎԵՏՕ» շարժման՝ բերման ենթարկված անդամներից մի քանիսը, այդ թվում՝ Նարեկ Մալյանն ազատ արձակվեցին. ՈՒՂԻՂ Արսեն Բաբայան. Կառավարության նիստի ընթացքում Նիկոլ Փաշինյանը կրկին ստեց Արթուր Դանիելյան. Եթե ոստիկանները գնան իրավիճակի սրման, բացառված չէ, որ ստիպված դիմադրություն ցույց տանք Մեզանում ընդունվող բարքերը դառնում են Հայաստանի ադրբեջանացման փորձ. Մելիքյան Նարեկ Մալյանը և «ՎԵՏՕ» նախաձեռնության անդամները Արտաշատի ոստիկանությունում են. ՈՒՂԻՂ
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan