AM | RU
USD
EUR
RUB

Դիմակը դառնում է Նիկոլ Փաշինյանի իշխանության 4-րդ սիմվոլը՝ ձերբակալված Քոչարյանի, մաքսանենգ ծխախոտի եւ ՀԴՄ-ների կողքին.Աղասի Ենոքյան

 

ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՅԻՍԻ, FacebookԻնչու ժողջանը դիմակ չի դնում

Դիմակը դառնում է Նիկոլ Փաշինյանի իշխանության 4-րդ սիմվոլը՝ ձերբակալված Քոչարյանի, մաքսանենգ ծխախոտի եւ ՀԴՄ-ների կողքին։ Իհարկե, այս չորս սիմվոլն էլ երկրի զարգացման հետ որեւէ կապ չունեն, սակայն ինչպես ժամանակին ուռճացվում էր ՀԴՄ-ների դերը, այնպես էլ այժմ գերագնահատվում է դիմակների դերը, ընդհուպ՝ մինչեւ վարչապետի հայտարարություն, թե դիմակ կրելով մենք կարող ենք զրոյացնել վարակակիրների թիվը։

ՀԴՄ-ները եւ դիմակներն ունեն կարեւոր զուգահեռներ։ Երկու դեպքում էլ առանց խորանալու բնագավառի խնդիրների մեջ՝ մի դեպքում տնտեսության, մյուս դեպքում՝ առողջապահության, իշխանությունները հայտնագործում են պարզունակ համադարմաններ, որոնք հայտարարվում են, թե ոլորտների խնդիրների լուծման բանալիներն են։ Երկու դեպքում էլ այս խախտումների դեմ պայքարում են պատժիչ մարմինների եւ պատժիչ տուգանքների միջոցով։ Երկու դեպքում իշխանությունների մտահոգությունն անգամ պատահական խախտումների համար աղմուկ բարձրացնելն է, քան հարցը տրամաբանության մեջ լուծելը: Օրինակ` կարելի է համադրել Արշակ Զաքարյանի հացատանը կերած քյաբաբի համար Նիկոլ Փաշինյանի աղմուկը ՀԴՄ տպելու թղթի բացակայության համար ամուսիններին նույն մեքենայի մեջ դիմակ պարտադրելու հետ։
Ամենակարեւորը՝ երկու դեպքում իրադրության վատ արդյունքների համար պատասխանատվությունը դրվում է «ժողջանի» վրա:

Այսինքն`մեր վարչապետն ամեն ինչ անում է ձեզ համար, բայց քանի որ դուք ՀԴՄ չեք պահանջում (դիմակ չեք կրում), ապա վատ եք ապրելու (ապա հիվանադանալու եք ու մեռնեք)։ Եվ իհարկե, այն լայն դաշտ է բացում Նիկոլ Փաշինյանի սիրելի գործի՝ մեղավորներ փնտրել-գտնելու ու հանդիմանել-մուննաթ գալու համար։ Այս առումով ՀԴՄ-ն ու դիմակը իշխանության սրտի գործիքներն են, իսկ ամեն ինչի պատասխանատուն մնում է ժողովուրդը։

Ավելի վատն այն է, որ Նյուտոնի երրորդ օրենքը գործում է նաեւ հասարակական հարաբերություններում։ Քանի որ Նիկոլ Փաշինյանը հասարակությունը բաժանել է սեւերի ու սպիտակների, ապա նրա ուղերձներին ենթարկվում են իր սպիտակները, իսկ սեւերն, ասենք, հայտարարում էին՝ տար էդ ՀԴՄ-դ Նիկոլին տուր։ Եվ դա միայն Նիկոլ Փաշինյանին հակադրվելու զուտ ցանկությունը չէր։ Քաղաքացիները տեսնում էին, որ հանուն ՀԴՄ-ների պայքարը վեր է ածվում իրենց հանդեպ ծաղրի՝ լուրջ կոռուպցիոն դրսեւորումներով, բայց նաեւ՝ որ դրանից ոչինչ չէր փոխվում տնտեսության մեջ։

Նույն զավեշտալի, բայց տխուր դրությունը դիմակների դեպքում է, երբ «սեւ» քաղաքացիների մի մեծ խումբ չի հավատում դիմակի զորությանը, քանի որ այդ մասին է խոսում Նիկոլ Փաշինյանը։ Պատճառը միայն նրան հակադրվելը չէ, որ մարդիկ հասկացել են ոչ միայն որ նա հաճախ սուտ է խոսում, որ արժեզրկել է իր խոսքը։ Պատճառներից է նրա եւ նրա կառավարության ոչ պրոֆեսիոնալ, անհեթեթ, անգամ՝ հիմար հայտարարությունները, քաղաքացիներին ծաղրելը։

Պատճառներից է դիմակներ կրելու պայմանների հակասականությունը եւ անտրամաբանականությունը։ Պատճառներից է, որ ինչպես ՀԴՄ-ների դեպքում էր, շատ իրավապահներ դիմակ դնելուն հետեւելու փոխարեն, պարզապես որս են կազմակերպում՝ բռնելու իրավիճակը, երբ ինչ-որ քաղաքացի ինչ-որ պահի հանում է դիմակը։ Պատճառներից են դիմակների արտադրության, վաճառքի եւ գների հետ կապված լուրջ կոռուպցիոն կասկածները։

Պատճառներից է, որ չեն հասկանում, ինչպես մսխվեց 104 մլն․ դոլար օգնությունը եւ հավաքված շուրջ 1 մլրդ դրամը, իսկ իրավիճակն ավելի վատացավ։ Եվ, ի վերջո, պատճառներից է այն, կառավարությունը քաղաքացիների բուժումը կիսատ է թողնում եւ տուն ուղարկում, որոշում է սորտավորել հիվանդներին, որոշել, թե ով է արժանի բուժման, եւ ով՝ մահվան։

Պողոսների դեպքում իրավիճակն այլ է։ Պողոսները չեն կարող մեղավոր լինել, քանի որ նրանք արել են պրոտոկոլի բոլոր կետերը․ «դըմփ-դըմփ-հու» ասել են, ջուջուլը կերել են, քֆուրը գրել են։ Նրանք ամբողջովին վստահում են Նիկոլին, երբ վերջինս խոսում է, որ սաղ Սերժն ա մեղավոր։ Այլ դեպքերում էլ են վստահում Նիկոլին, բայց էնպես թեթեւ, մի քիչ։ Հիմա Նիկոլը չի ասել, որ նախկիններն են բոլորին վարակում։ Պողոսը մտածում է ու գտնում է՝ ուրեմն Բիլ Գեյթսն է, իսկ 5G-ից դիմակը չի փրկում։ Ուրեմն, ինչու անիմաստ դիմակ հագնել, եթե «մեկ ա, սաղս էլ վարակվելու ենք։

Աղասի ԵՆՈՔՅԱՆ

Լրահոս
Հանրակրթության վիճակի նոր «մեղավորը» Իշխանությունը Միքայել Մինասյանի դեմ պայքարում է որպես քաղաքական հակառակորդի՝ քրեաիրավական գործիքներով. Միհրան Պողոսյան (տեսանյութ) Մենք այլ ելք չենք ունենա, քան վերադառնալ սահմանափակումների ռեժիմին. Փաշինյան Ադրբեջանի հատուկ ծառայությունները համացանցով փորձել են տեղեկություններ կորզել ՀՀ ԶՈւ վերաբերյալ Հայաստանի ասորական համայնքը դատական հայցով Հայ առաքելական եկեղեցուց պահանջում է վերադարձնել Դիմիտրով համայնքի եկեղեցին (տեսանյութ) «Դալմա Գարդեն մոլում» ռումբ չի հայտնաբերվել (տեսանյութ) Կարևոր նորություն աղբահանության վճարների մասին ՌԴ զորամասի պայմանագրային զինծառայողի մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ «Նոր Զովք» առևտրի կենտրոնում ՍԱՏՄ տեսուչներն արձանագրել են մի քանի խախտումներ Դատարանը վարույթ է ընդունել Արթուր Վանեցյանի հայցն ընդդեմ պատգամավոր Արման Բաբաջանյանի լրատվամիջոցի Ոստիկանապետի հրամանով՝ Արմեն Մկրտչյանը նշանակվել է ոստիկանության շտաբի պետ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 330 դեպք Մերժվեց Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանին կալանավորելու վերաբերյալ միջնորդությունը. Մակինյան Երկրաշարժ՝ Մարմարաշեն գյուղից 6 կմ հարավ-արևելք ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հուլիսի 6 89+1 դատվողները Ճանապարհը արդյունավետության գնահատումն է. Միքայել Մալխասյան Պետական կաշառքից մինչև Սահմանադրական կարգի տապալում. ՍԴ շուրջ իրավիճակը 1 տարվա ընթացքում (տեսանյութ) Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 706 դեպք «ՀՀ Սահմանադրություն․ կարմիր և կանաչ գծեր». Խորհրդաժողով` նվիրված ՀՀ Սահմանադրության օրվան. ՈՒՂԻՂ Անձնական շահադիտությամբ Սահմանադրության խախտումը չի կարող անհետևանք լինել Այսօր Գոշավանքում տեղի կունենա «Իրավական ուղու» կազմակերպած խորհրդաժողովը՝ նվիրված ՀՀ Սահմանադրության օրվան Պետք է դադարենք ժամանակ ծախսել ներքաղաքական խնդիրների վրա և նախագծենք ՀՀ-ի զարգացման տեսլականը. Ոսկանյան Որքա՞ն աշխատավարձ են ստացել նախարարները 2019 թ-ին, ի՞նչ ունեցվածք ունեն․ 12 նախարարների հայտարարագրերը Սարսանգի ջրամբարում 11 և 14-ամյա երեխաներ են ջրահեղձ եղել Ադրբեջանը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 2000 կրակոց Հուլիսի 6-ի հոսանքազրկումների մասին Նոր ՀԿ՝ գիտության ու կրթության զարգացման և իրավունքների պաշտպանության համար Միջազգային հեղինակավոր պարբերականներն ու ABC հեռուստաալիքն անդրադարձել են «ԱրմՆյուզ» և «5-րդ ալիք» հեռուստաընկերություններ ոստիկանների այցելությանը Էջմիածնի Մայր Տաճարի վերանորոգումը խոչընդոտելու հրահանգը տրված է անձամբ Փաշինյանի կողմից. Աշոտյան Հովիկ Աղազարյանի որդուն մեղադրանք է առաջադրվել. գործն ուղարկվել է դատարան «Այսօր մենք ամեն ոլորտում կորցնում ենք հայկականը» Օդի ջերմաստիճանը կբարձրանա Արայիկ Հարությունյանը ընդունել է Զոհրաբ Մնացականյանին Արցախում կորոնավիրուսով վարակվածների թիվը 129 է. ծանր վիճակում է գտնվում մեկ հոգի Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 580 դեպք «Հրապարակ». Իշխանությունը ձեռնամուխ է եղել մամուլի և խոսքի ազատության դեմ պայքարելու գործին «Հրապարակ». Իշխանությունների հույսերը չեն արդարացել «Հրապարակ». Արարատ Միրզոյանը Փաշինյանին համոզել է ևս մեկ անգամ «չտապալել» սահմանադրական կարգը ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հուլիսի 4
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan