«Հրապարակ»․ Իշխանական տիկնայք լծվել են ազգը բազմացնելու գործին
29/05/2020 08:31
Նմանատիպ
«Իշխանական տիկնայք լծվել են ազգը բազմացնելու գործին։ Իրենց առաջնեկին են սպասում «Իմ քայլի» երկու պատգամավոր կանայք՝ ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանը և Սոնա Ղազարյանը։
Առողջություն և թեթև ծննդաբերություն ենք մաղթում ապագա մայրիկներին։ Իսկ մի քանի օր առաջ ծնվել են Գագիկ Ծառուկյանի թոռները․ նրա աղջիկը զույգ դուստր է ունեցել։
Հիշեցնենք, որ Ծառուկյանի աղջիկն ամուսնացած է Սուքիասյանի որդու հետ։ Երկվորյակ աղջիկներին անվանակոչել են՝ մեկին՝ Խաչատուր Սուքիասյանի կնոջ, մյուսին՝ մոր անունով։»,-գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Հետևեք մեզ նաև Telegram-ում