«Փաստ»․ «Սորոսականները» հիմա էլ «աչք ունեն» հատկապես մեծ կարևորություն ունեցող երկրներում դեսպանների պաշտոնների վրա

«Փաստ»․ «Սորոսականները» հիմա էլ «աչք ունեն» հատկապես մեծ կարևորություն ունեցող երկրներում դեսպանների պաշտոնների վրա

«Առիթ ունեցել ենք անդրադառնալու այն թեմային, որ առաջիկայում որոշակի փոփոխություններ են սպասվում դիվանագիտական կորպուսում: Այս թեմայի հետ կապված «Փաստին» ուշագրավ մանրամասներ են հայտնի դարձել: Մեր աղբյուրները պնդում են, որ այս ոլորտի նկատմամբ առանձնահատուկ ակնկալիքներ են դրսևորում, այսպես ասած, «սորոսականները»:

Նրանք «աչք ունեն» հատկապես մեծ կարևորություն ունեցող երկրներում դեսպանների պաշտոնների վրա: Խոսքը մասնավորաբար Ռուսաստանի, Ֆրանսիայի և մի քանի այլ երկրների մասին է: Մեր տեղեկություններով, սակայն, «սորոսականները» այս հարցով «ուղիղ տեքստով» վարչապետին կամ ԱԳ նախարարին չեն դիմելու:

Ըստ նույն աղբյուրի, սխեման հետևյալն է. հետևողականորեն փորձել հրապարակայնորեն վարկաբեկել այս կամ դեսպանին, իսկ երբ նրանք կազատվեն աշխատանքից, ներկայացնել սեփական «պատրաստի» թեկնածուին: Այնպես որ, առաջիկայում, ըստ տեղեկությունների, հակաքարոզչական արշավ կսկսվի մի քանի դեսպանների դեմ:

Ի դեպ, խոսվում է նաև, որ նշյալ շրջանակները մեծ ցանկություն ունեն մասնավորաբար ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանին տեսնել ՌԴ-ում Հայաստանի դեսպանի պաշտոնում: Այլ հարց է, թե որքանով է դա ցանկանում վերջինս…»,-գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում