AM | RU
USD
EUR
RUB

Երևանյան 55 մանկապարտեզից 14-ում կորոնավիրուսի տարածումը կանխելու կանոնների խախտումներ են հայտնաբերվել

 

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՅԻՍԻ, Tert.amՍննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մասնագետ-տեսուչները 2020 թվականի մայիսի 21-ից 26-ը, իրենց լիազորությունների շրջանակում, մշտադիտարկում են անցկացրել Երևան քաղաքի 55 նախադպրոցական ուսումնական հաստատություններում՝ հավաստիանալու, որ դրանցում պահպանվում են կորոնավիրուսային հիվանդության տարածումը կանխարգելելու՝ ՀՀ պարետի որոշմամբ սահմանված անվտանգության կանոնները:

Ինչպես տեղեկացնում է կառավարության մամուլի ծառայությունը, մշտադիտարկման ընթացքում խախտումներ հայտնաբերվել են միայն 14 մանկապարտեզներում։

Խախտումները եղել են հետևյալ բնույթի. ոչ բոլոր աշխատակիցներն են կրել ձեռնոցներ և դիմակներ, երեխաների և աշխատակիցների ջերմաչափման գրանցամատյանները բացակայել են կամ թերի են եղել, երեխաների քնի ժամանակ չի պահպանվել սահմանված սոցիալական հեռավորությունը, բացակայել են ախտահանության մասին գրառումները, խոհանոցներում, սանհանգույցներում բացակայել են մակնշված աղբամանները դիմակների և ձեռնոցների համար, իսկ մանկապարտեզներից մեկում լրացած են եղել աշխատակիցների մեծ մասի սանիտարական գրքույկների ժամկետները:

Մայիսի 26-27-ին Երևան քաղաքի 42 մանկապարտեզներում, իր լիազորությունների շրջանակում, վերահսկողություն է իրականացրել նաև Կրթության տեսչական մարմինը։

Այդ մանկապարտեզներում ժամանակավորապես չեղարկվել կամ հետաձգվել են նախադպրոցական կրթության ծրագրերի շրջանակներում նախատեսված խմբային միջոցառումները: Խաղերի և պարապմունքների ժամանակ նվազագույնի է հասցվել երեխաների միջև շփումը: Ավագ խմբերում իրականացվել են բացատրական դասընթացներ` կորոնավիրուսի կանխարգելմանն ուղղված միջոցառումների վերաբերյալ:

Ավան վարչական շրջանի մանկապարտեզներից մեկի տնօրենի դիմումի համաձայն՝ որոշվել է դադարեցնել նախադպրոցական հաստատության աշխատանքը՝ երեխաների չհաճախելու պատճառով։

Խախտումներ մասին ամփոփ տեղեկատվությունը ներկայացվում է պարետատուն:

Վերահսկողական գործընթացը շարունակական է։

Լրահոս
Հանրակրթության վիճակի նոր «մեղավորը» Իշխանությունը Միքայել Մինասյանի դեմ պայքարում է որպես քաղաքական հակառակորդի՝ քրեաիրավական գործիքներով. Միհրան Պողոսյան (տեսանյութ) Մենք այլ ելք չենք ունենա, քան վերադառնալ սահմանափակումների ռեժիմին. Փաշինյան Ադրբեջանի հատուկ ծառայությունները համացանցով փորձել են տեղեկություններ կորզել ՀՀ ԶՈւ վերաբերյալ Հայաստանի ասորական համայնքը դատական հայցով Հայ առաքելական եկեղեցուց պահանջում է վերադարձնել Դիմիտրով համայնքի եկեղեցին (տեսանյութ) «Դալմա Գարդեն մոլում» ռումբ չի հայտնաբերվել (տեսանյութ) Կարևոր նորություն աղբահանության վճարների մասին ՌԴ զորամասի պայմանագրային զինծառայողի մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ «Նոր Զովք» առևտրի կենտրոնում ՍԱՏՄ տեսուչներն արձանագրել են մի քանի խախտումներ Դատարանը վարույթ է ընդունել Արթուր Վանեցյանի հայցն ընդդեմ պատգամավոր Արման Բաբաջանյանի լրատվամիջոցի Ոստիկանապետի հրամանով՝ Արմեն Մկրտչյանը նշանակվել է ոստիկանության շտաբի պետ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 330 դեպք Մերժվեց Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանին կալանավորելու վերաբերյալ միջնորդությունը. Մակինյան Երկրաշարժ՝ Մարմարաշեն գյուղից 6 կմ հարավ-արևելք ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հուլիսի 6 89+1 դատվողները Ճանապարհը արդյունավետության գնահատումն է. Միքայել Մալխասյան Պետական կաշառքից մինչև Սահմանադրական կարգի տապալում. ՍԴ շուրջ իրավիճակը 1 տարվա ընթացքում (տեսանյութ) Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 706 դեպք «ՀՀ Սահմանադրություն․ կարմիր և կանաչ գծեր». Խորհրդաժողով` նվիրված ՀՀ Սահմանադրության օրվան. ՈՒՂԻՂ Անձնական շահադիտությամբ Սահմանադրության խախտումը չի կարող անհետևանք լինել Այսօր Գոշավանքում տեղի կունենա «Իրավական ուղու» կազմակերպած խորհրդաժողովը՝ նվիրված ՀՀ Սահմանադրության օրվան Պետք է դադարենք ժամանակ ծախսել ներքաղաքական խնդիրների վրա և նախագծենք ՀՀ-ի զարգացման տեսլականը. Ոսկանյան Որքա՞ն աշխատավարձ են ստացել նախարարները 2019 թ-ին, ի՞նչ ունեցվածք ունեն․ 12 նախարարների հայտարարագրերը Սարսանգի ջրամբարում 11 և 14-ամյա երեխաներ են ջրահեղձ եղել Ադրբեջանը հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 2000 կրակոց Հուլիսի 6-ի հոսանքազրկումների մասին Նոր ՀԿ՝ գիտության ու կրթության զարգացման և իրավունքների պաշտպանության համար Միջազգային հեղինակավոր պարբերականներն ու ABC հեռուստաալիքն անդրադարձել են «ԱրմՆյուզ» և «5-րդ ալիք» հեռուստաընկերություններ ոստիկանների այցելությանը Էջմիածնի Մայր Տաճարի վերանորոգումը խոչընդոտելու հրահանգը տրված է անձամբ Փաշինյանի կողմից. Աշոտյան Հովիկ Աղազարյանի որդուն մեղադրանք է առաջադրվել. գործն ուղարկվել է դատարան «Այսօր մենք ամեն ոլորտում կորցնում ենք հայկականը» Օդի ջերմաստիճանը կբարձրանա Արայիկ Հարությունյանը ընդունել է Զոհրաբ Մնացականյանին Արցախում կորոնավիրուսով վարակվածների թիվը 129 է. ծանր վիճակում է գտնվում մեկ հոգի Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 580 դեպք «Հրապարակ». Իշխանությունը ձեռնամուխ է եղել մամուլի և խոսքի ազատության դեմ պայքարելու գործին «Հրապարակ». Իշխանությունների հույսերը չեն արդարացել «Հրապարակ». Արարատ Միրզոյանը Փաշինյանին համոզել է ևս մեկ անգամ «չտապալել» սահմանադրական կարգը ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հուլիսի 4
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan