Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 442, մահվան՝ 15 նոր դեպք

Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 442, մահվան՝ 15 նոր դեպք

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՅԻՍԻ, Times.amՀայաստանում մայիսի 28-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 442 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 8216-ի:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 15 քաղաքացի, մահացածների թիվը 113 է:

Մեկ օրում կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան դեպք չի գրանցվել, սակայն ընդհանուր առմամբ մահվան նման դեպքերի թիվը 44 է:

Մեկ օրում առողջացածների թիվը 32 է, ընդհանուր առողջացածներինը՝ 3287, փաստացի բուժվողներինը՝ 4772 (մեկ օրում ավելացել է 395-ով): Մեկ օրում թեստավորվել է 1253 մարդ, ընդհանուր առմամբ առ այսօր թեստավորվել է 54931 քաղաքացի:

Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ մահացած 15 պացիենտներից ամենատարեցը 92 տարեկան է, երիտասարդը՝ 43։

Հետևեք մեզ նաև Telegram-ում