AM | RU
USD
EUR
RUB

Որքան գումար է ՀՀ-ին տրամադրվել կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում

 

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՅԻՍԻ, Analitik.amԿորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում ՀՀ-ին տարբեր միջազգային կազմակերպությունների և պետությունների կողմից տրամադրվել է մոտ 101 մլն ԱՄՆ դոլարի չափով գումար և մոտ 3 միլիոն ԱՄՆ դոլարի չափով աջակցություն՝ բժշկական սարքավորումներ, դեղորայք և այլն գնելու նպատակով։ Այս մասին, ի պատասխան Analitik.am-ի հարցմանը, հայտնեցին ՀՀ փոխվարչապետի գրասենյակից։

Եվրոպական միության կողմից ՀՀ-ին տրամադրվել է 92 միլիոն ԱՄՆ դոլար աջակցություն։ Նշվում է, որ ներկայումս ակտիվ աշխատանքներ են տարվում աջակցության փաթեթի մշակման աշխատանքները վերջնականցնելու ուղղությամբ։

ԱՄՆ-ի կողմից ՀՀ-ին տրամադրվել է 5,9 միլիոն ԱՄՆ դոլար աջակցություն, որն ուղղվելու է առողջապահական կարիքների և սոցիալ-տնտեսական հետևանքների մեղմմանը։

ՀՀ-ի և Համաշխարհային բանկի խմբի Միջազգաին զարգացման ընկերակցության միջև 2013-ի մայիսի 17-ին կնքված Հիվանդությունների կանխարգելման և վերահսկման ծրագրի ֆինանսավորման համաձայնագրի՝ մարտի 31-ին ստորագրված փոփոխության համաձայն՝ առկա միջոցներից 3 միլիոն ԱՄՆ դոլարի չափով գումարն ուղղվել է կորոնավիրուսի դեմ պայքարով պայմանավորված անհրաժեշտ բժշկական սարքավորումների և պարագաների ձեռքբերմանը։

Հայաստանին օգնություն են տրամադրել նաև ՄԱԿ-ի գործակալությունները՝ ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի կողմից տրամադրվել է 130 000 ԱՄՆ դոլար արժողությամբ բժշկական սարքավորումներ և պարագաներ, ՅՈՒՆԻՍԵՖ-ի կողմից՝ 40 000 ԱՄն դոլար արժողությամբ անձնական պաշտպանիչ միջոցներ և շուրջ 120 000 ԱՄՆ դոլար էլ՝ երեխաների ուսուցման էլեկտրոնային նյութեր պատրաստելու և հեռուստադասեր կազմակերպելու համար։ Պարենի համաշխարհային ծրագրով ՀՀ-ին է տրամադրվել 1 միլիոն ԱՄՆ դոլարի չափով սարքավորումներ, պարագաներ։ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը Հայաստանին տրամադրել է 80 000 ԱՄՆ դոլար արժողությամբ բժշկական պարագաներ։ Կարմիր Խաչի միջազգային կազմակերպության կողմից շուրջ 28 միլիոն ՀՀ դրամի բժշկական պարագաներ են տրամադրվել ՀՀ-ին։ 90 000 եվրոյի բժշկական սարքեր, նյութեր ու պարագաներ տրամադրվել են Ատոմային էներգիայի գործակալության կողմից։

Բացի միջազգային կազմակերպություններից, ՀՀ-ին օգնություն են տրամադրել նաև գերծընկեր պետությունները՝ Ռուսաստան՝ բժշկական պարագաների և սարքավորումների տեսքով, Կանադա՝ 500 000 կանադական դոլարի բժշկական սարքավորումներ և պարագաներ, Չինաստան՝ մոտ 1 միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ բժշկական պարագաներ, 20 000 ԱՄՆ դոլարի չափով էլ աջակցություն, Ճապոնիա՝ բժշկական պարագաներ և դեղամիջոցներ, Հնդկաստան՝ դեղամիջոցներ, Նիդեռլանդներ՝ բժշկական պարագաներ, Շվեյցարիա՝ 40 000 շվեյցարական ֆրանկ՝ սարքեր գնելու նպատակով, Ֆրանսիա՝ 30 000 եվրո աջակցություն, Լիտվա՝ բժշկական պարագաներ, Արաբական Միացյալ Էմիրություններ՝ բժշկական պարագաներ։

 Ընդհանուր առմամբ ՀՀ-ին տրամադրվել է մոտ 104 միլիոն ԱՄՆ դոլարի չափով գումար և աջակցություն՝ բժշկական սարքավորումների, պարագաների և այլնի տեսքով։

Լրահոս
Ինչո՞ւ պետք է Եվրոպական դատարանը մեզ վերաբերվի որպես ժողովրդավար երկիր. Միքայել Մինասյան ԱՄՆ-ում կորոնավիրուսով վարակման մեկօրյա ցուցանիշի ևս մեկ ռեկորդ է գրանցվել Հայաստանում աղետ է, և քանի դեռ Նիկոլ Փաշինյանն իշխանության ղեկին է, դա շարունակվելու է. Միքայել Մինասյան Հույս ունեմ, որ Հայ առաքելական եկեղեցու հոգևոր դասը կհասկանա, որ Նիկոլ Փաշինյանի հետ չի կարելի պայմանավորվել. Միքայել Մինասյան (ՏԵՍԱՆՅՈՒԹ) Ադրբեջանի ԶՈՒ-ն ունի կորուստներ. ՀՀ ՊՆ ՀՀ ԱԳՆ-ի արձագանքը հերթական խորը հիասթափությունն էր. Աշոտյան ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հուլիսի 12 «Հաղթանակ» կամրջի տարբեր հատվածներում 2 տղամարդ փորձում են ցած նետվել, նրանցից մեկին փրկել են, մյուսին փորձում են փրկել Գիտնականները նշել են, թե ինչպես է կորոնավիրուսն ազդում ողջ օրգանիզմի վրա «Երկնագույն հոսք» գազատարը մայիս ամսից չի աշխատում ԱԳՆ խոսնակ. Մեզ խորապես մտահոգել է Թուրքիայի իշխանությունների որոշումը Հացի արտադրությունը նվազել է Խոսել «մի՛ ստիր» պատվիրանի մասին և բացարձակ սուտ խոսել՝ անազնվություն է. Տեր Տիգրան քահանա Բադիրյանը՝ ԿԳՄՍ նախարարին Ֆրանսիան ցավում է Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու Թուրքիայի որոշման համար «Հրապարակ». ԼՀԿ-ն իր կորցրած մանդատի հարցով գնալու է մինչև վերջ «Հրապարակ». ԿԳՄՍՆ-ում տեղափոխություններ են սպասվում. ով հրաժեշտ կտա պաշտոնին Պատգամավորի անձեռնմխելիության սահմանների վերաբերյալ.Գոհար Մելոյան ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հուլիսի 11 Երկրի պրոբլեմը Կառավարության շենքում է․ Ռոբերտ Քոչարյան Չգիտես ինչու Նիկոլը որոշել է, որ հենց ինքն է այն մարդը, որը պիտի սահմանի հայ ազգի արժեքները. Կարեն Վրթանեսյան Տուրիզմի ոլորտը փլուզումից փրկելու համար պետական աջակցություն է հարկավոր. Մեխակ Ապրեսյան Էրդողանը Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթ դարձնելու մասին հրամանագիր է ստորագրել Գյումրու գիշերօթիկ հաստատության 10 երեխաների և 5 աշխատակիցների մոտ կորոնավիրուս է հաստատվել Թուրքական դատարանը հրապարակեց իր վճիռը․ Սուրբ Սոֆիայի տաճարն այլևս թանգարան չի լինի Արմեն Սարգսյանն Արցախում է, որտեղ հանդիպել է նախագահ Արայիկ Հարությունյանի հետ Արայիկ Հարությունյանը հեգնում է եկեղեցուն Հանրային հեռուստաընկերության եթերում. Մեդիա Պաշտպան Հայտնի են գլխավոր գործոնները, որոնք մեծացնում են կորոնավիրուսից մահվան ռիսկը Դպրոցի տնօրենը դատի է տվել ԿԳՄՍ նախարարին Հանրակրթության չափորոշիչների նախագծում կան խնդրահարույց և ռիսկային ձևակերպումներ. ՀՅԴ ՀԵՄ Մանվել Գրիգորյանի առողջությունն այլևս չի կարող լինել դրական Դոնի Ռոստով քաղաքից Հայաստան է վերադառնում 124 ՀՀ քաղաքացի ՀՀ տարածքում ջերմաստիճանը կնվազի Ծառուկյանից վախենալ պետք չէ, պետք է վախենալ առանց աշխատանք մնացած հազարավոր մարդկանցից․ ԲՀԿ առաջնորդի հայտարարությունը Ոստիկանները բերման ենթարկեցին Վահագն Չախալյանին, Սոնա Աղեկյանին և նրանց համակիրներին Բռնությունը պետք է բացառվի ներհայկական որևէ հարցի լուծման գործիքակազմից․ Փաշինյան (տեսանյութ) Իրանը հերքել է Թեհրանում տեղի ունեցած պայթյունի մասին տեղեկատվությունը Սերժ Սարգսյանը տեսակապի միջոցով հետևել է Ամարասի վանական համալիրի վերականգնման աշխատանքների ընթացքին. ՏԵՍԱՆՅՈՒԹ Իտալիան արգելեց Հայաստանից ուղիղ ու ոչ ուղիղ չվերթներն իր տարածք Չզիջել փողոցը քաոսին Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 557 դեպք. մանրամասներ
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan