AM | RU
USD
EUR
RUB

Իրականության հիմնական ծուղակները. Վահե Հովհաննիսյան

 

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՅԻՍԻ, Altprojects.am:  Հայաստանյան իրականությունն այսօր ունի հինգ հիմնական ծուղակ, որոնցից յուրաքանչյուրում հայտնվելը կարող է երկրին լրջագույն վնասներ հասցնել։

Ծուղակ առաջին. վարակն ինքն իրեն կանցնի

Համավարակը էքստրեմալ իրավիճակ է։ Արտակարգ է ո՛չ թե իր հայտարարած դրությամբ, այլ՝ իր բովանդակությամբ և ռիսկերով։ Եվ կա ուղիղ կապ՝ լավ կառավարման և լավ արդյունքի, վատ կառավարման և մեծ կորուստների միջև։ Ցանկացած երկրի իշխանությունից պահանջվում է հակաճգնաժամային գրագետ կառավարում։ Մնացածը՝ ԱՀԿ-ի ցուցումները, պատվաստանյութի կամ սպեցիֆիկ դեղերի հայտնաբերումը, այլ հարթություն են և կախված են պետությունների գիտական պոտենցիալի և այլ հզորությունների հետ։ Բայց սեփական երկրում համաճարակի ընթացքի, կորուստների, հաջողությունների և ողբերգությունների ցուցանիշները կախված են տվյալ երկրի իշխանության կառավարման որակներից։ Եվ վստահաբար որոշ ժամանակ հետո հասարակությունները իրենց կառավարություններից շատ կոշտ բացատրություններ են պահանջելու։ Դա լինելու է մի շարք երկրներում, այդ թվում՝ Հայաստանում։ Եթե Հայաստանը շարունակի պայքարել համաճարակի դեմ ա՛յս լրջությամբ, ապա սա դառնալու է մեր պետության ամենաողբերգական էջը։

Ծուղակ երկրորդ. Արդբեջանը չի հարձակվի, չեն թողնի

Սա որևէ ռացիոնալ հիմնավորում չունեցող տրամադրություն է, որը կա հանրության մեջ, և Աստված չանի, որ լինի նաև իշխանության մեջ։ Սա ամենավտանգավոր ծուղակն է. ագրեսոր պետություններն իրենք են որոշում ագրեսիայի հարմար պահը։ Իսկ «չթողնելու» գաղափարը, որն ընդհանրապես վերացական է, հատկապես այսօր, երբ աշխարհը, ամեն պետություն զբաղված է իր սեփական լուրջ խնդիրներով, ընդհանրապես դառնում է անհամոզիչ։ Հետևաբար՝ մեկ վայրկյան անգամ չի կարելի թուլացնել զգոնությունը և մեկ վայրկյան անգամ չի կարելի դադարեցնել ընդդեմ նոր պատերազմի աշխատանքները։ Խաղաղության ապահովումը շատ կոնկրետ մեծ ծավալի աշխատանք է, որը պետք է արվի ցանկացած իրավիճակում՝ մարտունակության պահպանում, դիվանագիտական բոլոր ուղղություններով գրագետ գործունեություն։

Ծուղակ երրորդ. հեղափոխությունը մարդ բռնելն է

Պարզունակ պատկերացումները բոլոր ներպետական ռիսկերի հիմքում են։ Դեռևս 2018-ից կար ընկալում, թե հեղափոխությունը մարդ բռնելն է։ Ցավոք, այդպես էր մտածում ոչ միայն լյումպենը, այլև՝ իշխանությունը։ Հենց այս գաղափարը դառնում է դոմինանտ՝ քանդվում են առաջընթացի, զարգացման, նոր օդի, նոր, մտածողության, նոր հնարավորությունների գաղափարները։ Եվ երկիրը շատ արագ համալրում է ձախողված պետությունների շարքը։ Եթե իսկապես կան մարդիկ, ովքեր պետք է լինեն բանտում (իսկ այդպիսիք միշտ և բոլոր երկրներում կան), դա չի կարող դառնալ պետության օրակարգը, պետության թեման, հանրային կյանքի բովանդակությունը։ Պետությունը չի կարելի վերածել բանտապետության, օրինազանցությունը պատժելը պետության բազմաթիվ գործառույթներից ընդամենը մեկն է։

Ծուղակ չորրորդ. թալանածը հետ կբերենք, տնտեսությունը կզարգանա

Սա իր փաթեթավորման և մարկետինգի տեսակետից ամենագայթակղիչ ծուղակն է, որը կարող է գայթակղել հասարակության մեծ զանգվածների։ Բայց, որքան էլ տարօրինակ է, դա հենց այն ծուղակն է, որն ամենից շուտ է կորցնելու իր «հմայքը»։ Ինքնին ձևակերպումը՝ «թալանածը հետ բերել», արդեն կանխորոշում է ձախողումը։ «Վերադարձնել ժողովրդին» շարունակությունը՝ ուղղակի խաբեություն է։ Եթե կան թալանի, հանրային ունեցվածքի հափշտակման, բացահայտ կեղծիքով սեփականաշնորհման, յուրացման դեպքեր (իսկ դրանք հաստատ կան), ապա դրանց բացահայտումը կամ պետք է արված լիներ այս երկու տարում, կամ պետք է արվի ցանկացած պահի, բայց դա պետք է լինի հասարակության ընթացիկ հազարերորդ կարևորության թեմաներից մեկը։ Եթե դա դառնում է իշխանության այցեքարտ, հիմնական գաղափարախոսության, ապա շատ արագ գործարկվում է մի քանի շերտանոց դասական մեխանիզմը՝ սեփականության վերաբաշխում, կոռուպցիայի մեծ աճ դատաիրավական համակարգում, տնտեսական հզորությունների փլուզում։

Բոլորն են ընդունում, որ Հայաստանում և մեր տիպի այլ ցանկացած երկրում կա վիճելի լեգիտիմությամբ կապիտալ՝ գույքի, փողի, նյութական ռեսուրսների, տնտեսական միավորների տեսքով։ Սա լուրջ խնդիր է, որը պահանջում է կշռադատված լուծումներ։

Պոպուլիստ իշխանությունը կգնա լայվերի, PR-ի, շոուների ճանապարհով, ինչը կարճ էֆեկտ է ունենալու՝ առանց իրական արդյունքների։ Լուրջ իշխանությունը կգտներ ձևերը՝ այդ ռեսուրսները Հայաստանի զարգացմանն ուղղելու համար։ Պետք էր ամեն կերպ հասնել նրան, որ ռեսուրների տերերը դրանք աշխատացնեն հանուն Հայաստանի՝ անեն ներդրումներ, գործարկեն նոր բիզնեսներ, բացեն նոր աշխատատեղեր և վճարեն հարկերը, այլ ոչ՝ ամեն հնարավոր ձևով կապիտալը փախցնեն երկրից։ Մի օր, իհարկե, Հայաստանն ունենալու է նման իշխանություն։

Ծուղակ հինգերորդ. օրակարգը չի փոխվել

Արտակարգ դրության պայմաններում ընդունված օրենքները, վարչապետի հրապարակային ելույթները, հանձնարարականները խոսում են այն մասին, որ իշխանությունների օրակարգը չի փոխվել՝ շարունակում է մնալ 2018-ի պատկերացումների շրջանակում։ Պատկերացրեք իրականությունը. փոխվել է ամբողջ աշխարհը, փոխվել է մարդկության ընթացքի «կորը», փոխվել են միջպետական, ներպետական հարաբերությունները, փոխվել են ապագայի կանխատեսումները, և այս պայմաններում ՀՀ իշխանությունները մնացել են 2018-ում։ Սա նշանակում է, որ Հայաստանն այս պահին գերի է մեկ մարդու պատկերացումներին, և որ երկրի զարգացման տրամաբանությունը պարզապես վտանգված է։

Ամփոփում. ահազանգ

Մենք շատ ենք մոտ ենք առաջին ծուղակում հայտնվելուն։ Միայն բացառիկ, ոչ ստանդարտ քայլերի շնորհիվ է հնարավոր խուսափել վատագույնից։ Այդ քայլերից առաջինը միջազգային օգնության խնդրանքով դիմելն է։ Իշխանությունը չի անելու՝ համարելով, որ դա կնշանակի իր տապալման արձանագրումը։ Բայց հիմա դա չէ կարևորը։ Հիմա խոսքը մարդկային կյանքերի, ողբերգությունների, պետության կենսագործունեության հնարավոր փլուզման մասին է։ Պետք է դիմել միջազգային օգնության խնդրանքով. մեզ պետք են համաճարակի դեմ պայքարի մասնագետներ, պետք են դաշտային հոսպիտալներ, բուժսարքավորումներ, բժիշկներ, դեղորայք։ Շտապ։

Վահե Հովհաննիսյան

«Այլընտրանքային նախագծեր խումբ»

Լրահոս
«Հրապարակ». ԼՀԿ-ն իր կորցրած մանդատի հարցով գնալու է մինչև վերջ «Հրապարակ». ԿԳՄՍՆ-ում տեղափոխություններ են սպասվում. ով հրաժեշտ կտա պաշտոնին Պատգամավորի անձեռնմխելիության սահմանների վերաբերյալ.Գոհար Մելոյան ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հուլիսի 11 Երկրի պրոբլեմը Կառավարության շենքում է․ Ռոբերտ Քոչարյան Չգիտես ինչու Նիկոլը որոշել է, որ հենց ինքն է այն մարդը, որը պիտի սահմանի հայ ազգի արժեքները. Կարեն Վրթանեսյան Տուրիզմի ոլորտը փլուզումից փրկելու համար պետական աջակցություն է հարկավոր. Մեխակ Ապրեսյան Էրդողանը Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթ դարձնելու մասին հրամանագիր է ստորագրել Գյումրու գիշերօթիկ հաստատության 10 երեխաների և 5 աշխատակիցների մոտ կորոնավիրուս է հաստատվել Թուրքական դատարանը հրապարակեց իր վճիռը․ Սուրբ Սոֆիայի տաճարն այլևս թանգարան չի լինի Արմեն Սարգսյանն Արցախում է, որտեղ հանդիպել է նախագահ Արայիկ Հարությունյանի հետ Արայիկ Հարությունյանը հեգնում է եկեղեցուն Հանրային հեռուստաընկերության եթերում. Մեդիա Պաշտպան Հայտնի են գլխավոր գործոնները, որոնք մեծացնում են կորոնավիրուսից մահվան ռիսկը Դպրոցի տնօրենը դատի է տվել ԿԳՄՍ նախարարին Հանրակրթության չափորոշիչների նախագծում կան խնդրահարույց և ռիսկային ձևակերպումներ. ՀՅԴ ՀԵՄ Մանվել Գրիգորյանի առողջությունն այլևս չի կարող լինել դրական Դոնի Ռոստով քաղաքից Հայաստան է վերադառնում 124 ՀՀ քաղաքացի ՀՀ տարածքում ջերմաստիճանը կնվազի Ծառուկյանից վախենալ պետք չէ, պետք է վախենալ առանց աշխատանք մնացած հազարավոր մարդկանցից․ ԲՀԿ առաջնորդի հայտարարությունը Ոստիկանները բերման ենթարկեցին Վահագն Չախալյանին, Սոնա Աղեկյանին և նրանց համակիրներին Բռնությունը պետք է բացառվի ներհայկական որևէ հարցի լուծման գործիքակազմից․ Փաշինյան (տեսանյութ) Իրանը հերքել է Թեհրանում տեղի ունեցած պայթյունի մասին տեղեկատվությունը Սերժ Սարգսյանը տեսակապի միջոցով հետևել է Ամարասի վանական համալիրի վերականգնման աշխատանքների ընթացքին. ՏԵՍԱՆՅՈՒԹ Իտալիան արգելեց Հայաստանից ուղիղ ու ոչ ուղիղ չվերթներն իր տարածք Չզիջել փողոցը քաոսին Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 557 դեպք. մանրամասներ «ՀԷՑ»-ը տեղեկացնում է. Լույս չի լինելու Մահացել է Կարեն Վարդանյանը Թորոսյանի ներկայացրած առաջարկությունների փաթեթը խախտում է թե՛ իրավական, թե՛ բարոյական նորմերը․ Արփինե Հովհաննիսյան Սերբիայի նախագահը բողոքի զանգվածային ցույցերի ճնշման տակ հրաժարվել է սահմանափակումները խստացնելու մտադրությունից Կառավարությունը Արտակարգ դրությունն օգտագործել է խիստ վիճահարույց գործողությունների, օրինագծերի ընդունման համար․ Ավետիք Չալաբյան «Իրատես». Քանի դեռ ԱԱԾ-ն զբաղված է սատանաներով, ադրբեջանցիների ձեռքում են հայտնվում ՀՀ քաղաքացիների անձնական տվյալները «Ժողովուրդ»․ Կառավարության տրամադրած պետական աջակցության ծրագրերը ևս չեն փրկում գյուղոլորտը «Ժողովուրդ»․ Ինչու «Ընդերքի մասին» օրինագիծը հանվեց օրակարգից «Իրատես». «Անգլուխ» նախարարությամբ ավելի հեշտ է ուզածին հասնել. հարցեր են առաջանում «Ժողովուրդ»․ Երևանի քաղաքապետը «ընդհատակից» է գործում. գույքահարկի մասին «Իրատես». Ինչու՞ Նիկոլ Փաշինյանը երբեք պաշտոնանկ չի անի առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին «Փաստ». «Իմ քայլում» սկսել են միմյանց նկատմամբ դեմարշներ ու ֆեյքային գրոհներ կազմակերպել «Հրապարակ». Ո՞վ է վարչապետը` Թորոսյանը, թե Փաշինյանը. դժգոհության ալիք «Փաստ». ՍԴ դատավորների հարցով ՄԻԵԴ-ի որոշման առումով իշխանությունը մտավախություն ունի
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan