«Հրապարակ»․ Իշխանությունները բոլոր ֆրոնտներով մենիշխանություն հաստատելու թրենդի մեջ են

«Հրապարակ»․ Իշխանությունները բոլոր ֆրոնտներով մենիշխանություն հաստատելու թրենդի մեջ են

«Իշխանությունները բոլոր ֆրոնտներով մենիշխանություն հաստատելու թրենդի մեջ են. ԱԺ-ում շրջանառության մեջ են հայտնվել մասմեդիան «կանոնակարգող» մի շարք օրենքներ:

«Տեսալսողական մեդիայի» և «Լիցենզավորման մասին» օրենքներում նուրբ խութեր կան, որոնց մասին դեռ չի բարձրաձայնվում։ «Մինչ այդ, ոլորտը կարգավորվում էր ԶԼՄ-ների մասին օրենքով, հիմա էս մարդիկ փորձել են կանոնակարգել դաշտը հետևյալ կերպ. եթե որևէ կայք փորձի որևէ տեսահոլովակ սարքել, դրա համար պետք է ունենա պետությունից տրված առանձին լիցենզիա, ինչը նշանակում է` մենաշնորհ այդ ոլորտում, ու ում հարմար կգտնեն, լիցենզիան կտրամադրեն, ում` չէ, չեն տրամադրի, իսկ թե ում հարմար կգտնեն, արդեն իսկ հասկանալի է։

Անցանկալիների առաջ պայմաններ կդնեն, կասեն՝ չեք բավարարում, և նրանց, ում չեն տա, չեն դիմանա մրցակցությանը, դուրս կմղվեն լրատվական դաշտից»,- ասաց օրենքի նրբություններին ծանոթ ԱԺ աղբյուրը:

Լրատվամիջոցները կըմբոստանան։ «Ըմբոստացեք, Կապանում էլ էին ըմբոստացել, ինչի՞ հասան, այս իշխանությունների օրոք որևէ գործիք չի աշխատում, չե՞ք հասկանում»:

Ի դեպ, օրենքների վրա աշխատել են Մխիթար Հայրապետյանը, Վահագն Թևոսյանը, Արման Բաբաջանյանը»,-գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում