Էդվարդ Նալբանդյանը համաձայնել է մասնակցել ապրիլյան քննիչ հանձնաժողովի նիստին

Էդվարդ Նալբանդյանը համաձայնել է մասնակցել ապրիլյան քննիչ հանձնաժողովի նիստին

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՅԻՍԻ, Aysor.amԱԺ ապրիլյան քննիչ հանձնաժողովի հաջորդ հյուրը կլինի ԱԳ նախկին նախարար Էդվարդ Նալբանդյանը:

«Վաղը կամ մյուս օրը կարևոր հանդիպում ունենք, Էդվարդ Նալբանդյանը տվել է իր համաձայնությունը։ Այս պահին տեխնիկական խնդիրներն են լուծվում», – ԱԺ-ում հայտարարեց հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։

Ավելի վաղ Անդրանիկ Քոչարյանն ընդգծել էր, որ իրենք պատրաստ են տեսակապի միջոցով զրուցել Էդվարդ Նալբանդյանի հետ, քանի որ վերջինս այս պահին հանրապետությունում չի գտնվում։

Հիշեցնենք, որ հանձնաժողովի աշխատանքներն ավարտական փուլում են։ Դրա աշխատանքները կավարտվեն հունիսի 4-ին, իսկ արդյունքները հանրությանը կներկայացվեն սեպտեմբերին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում