Կապանում տեղի են ունենում ձերբակալություններ, բողոքող քաղաքացիները հավաքվել են Ոստիկանության շենքի դիմաց. ՈՒՂԻՂ

Կապանում տեղի են ունենում ձերբակալություններ, բողոքող քաղաքացիները հավաքվել են Ոստիկանության շենքի դիմաց. ՈՒՂԻՂ

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, Tert.amՖեյսբուքյան օգտատեր Նվեր Զեյլանը տեսանյութ է հրապարակել, որտեղ բողոքող քաղաքացիները հավաքվել են Ոստիկանության Կապանի բաժանմունքի մոտ, փակել են ճանապարհը:

Ըստ շրջանառվող լուրերի, բաժնի դիմաց հավաքված քաղաքացիները ձերբակալվածների հարազատներն են, նրանք պահանջում են ազատ արձակել իրենց հարազատներին։

Այս պահին նրանց փորձում են տեղափոխել Երևան, սակայն հարազատները պահանջում են ներկայացնել ձերբակալման հիմքերը։

Հիշեցնենք, ավելի վաղ հայտնել էինք, որ սխալմամբ ոստիկանության Կապանի բաժին բերված քաղաքացին ենթարկվել էր բռնության:

Նաև հայտնել էինք, որ ոստիկանության Կապանի բաժնում տեղի ունեցածի առնչությամբ ոստիկանապետի հանձնարարությամբ ծառայողական քննություն է կատարվում:

Ֆեյսբուքյան օգտատեր Արմինե Հարությունյանը Կապանից ուղիղ միացմամբ մանրամասներ է ներկայացնում տեղի ունեցող դեպքերից:

Հետևեք մեզ նաև Telegram-ում