Ստեփանակերտում տեղի ունեցավ ՀԲԸՄ Հայաստանի նախագահ Վազգեն Յակուբյանի հանդիպումը Արայիկ Հարությունյանի հետ

Ստեփանակերտում տեղի ունեցավ ՀԲԸՄ Հայաստանի նախագահ Վազգեն Յակուբյանի հանդիպումը Արայիկ Հարությունյանի հետ

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, Times.amՄայիսի 22-ին Ստեփանակերտում տեղի ունեցավ ՀԲԸՄ Հայաստանի նախագահ Վազգեն Յակուբյանի հանդիպումը Արցախի Հանրապետության նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանի հետ։

Վազգեն Յակուբյանը, փոխանցելով ՀԲԸՄ նախագահ Պերճ Սեդրակյանի եւ Կենտրոնական վարչական ժողովի անդամների բարեմաղթանքները, կրկին անգամ շնորհավորեց Արայիկ Հարությունյանին համապետական ընտրություններում հաղթանակի եւ նախօրեին պաշտոնը ստանձնելու առթիվ։

Նախագահ Հարությունյանը կարեւորել ու շնորհակալություն է հայտնել ՀԲԸՄ-ի՝ տարիներ ի վեր Արցախի հետ ունեցած սերտ համագործակցության համար, եւ նշել, որ հանրապետության իշխանություններն այսուհետ եւս պատրաստ են իրենց գործուն աջակցությունը բերել ՀԲԸ Միության ծրագրերի շարունակականության ապահովմանը:

Ներկայացնելով Արցախում ՀԲԸՄ-ի կողմից իրականացվող տարաբնույթ ծրագրերը` Վազգեն Յակուբյանը հավաստիացրել է, որ բոլոր ուղղություններով դրանք ընդլայնման ներուժ ունեն:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում առավել մանրամասն քննարկել նոր հնարավորությունները։

Հետևեք մեզ նաև Telegram-ում