ԱԺ ծեծկռտուքի դեպքով քրեական գործի հարուցումը մերժվել է

ԱԺ ծեծկռտուքի դեպքով քրեական գործի հարուցումը մերժվել է

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, Aysor.am: ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի կողմից որոշում է կայացվել ԱԺ-ում տեղի ունեցած ծեծկռտուքի առնչությամբ նախապատրաստված նյութերի հիման վրա քրեական գործ հարուցելը մերժելու մասին, Aysor.am-ին ասաց ՀՔԾ մամուլի խոսնակ Մարինա Օհանջանյանը։

Նա նշեց, որ քրեական գործի հարուցումը մերժվել է հանցակազմի բացակայության հիմքով:

Հիշեցնենք՝ մայիսի 8-ին Ազգային ժողովի նիստերի դահլիճում ծեծկռտուք էր տեղի ունեցել «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի և «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանի միջև:

Միջադեպին մասնակից էին դարձել դահլիճում բոլոր ներկաներն, այդ թվում՝ կառավարության անդամները:

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ստիպված ընդհատել էր նիստը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում