AM | RU
USD
EUR
RUB

Քոլեջների և ուսումնարանների ընդունելության և պետական որակավորման 2020-2021 ուս.տարվա կարգը

 

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, Times.amՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանի հրամանով հաստատվել է 2020-2021 ուսումնական տարվա նախնական արհեստագործական և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող հաստատություններում առկա ուսուցմամբ ընդունելության և պետական ամփոփիչ ստուգման կարգը: Կատարված ընթացակարգային փոփոխությունները հիմնականում պայմանավորված են արտակարգ իրավիճակի ռեժիմով:

Ընդունելություն

•Հաստատություններն ընդունելությունն իրականացնում են 2020-2021 ուսումնական տարվա համար հատկացված` նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթական ծրագրով առկա (ստացիոնար) ուսուցմամբ անվճար և վճարովի տեղերին համապատասխան:

•Առկա (ստացիոնար) ուսուցման մրցույթին մասնակցելու համար դիմորդների փաստաթղթերն ընդունվում են Էլեկտրոնային եղանակով` ընդունելության հայտարարության հրապարակման օրվանից մինչև օգոստոսի 17-ը:

•Ոլորտային՝ արվեստի, առողջապահության և սպորտի մասնագիտություններով փաստաթղթերն ընդունվում են սկսած հայտարարության հրապարակման օրվանից և ավարտվում ուսումնական հաստատության սահմանած ընդունելության քննության օրվանից 2 օր առաջ:

•Բացի ոլորտային մասնագիտություններից, որոնց համար նախատեսված է քննություն, մնացած բոլոր մասնագիտությունների համար ընդունելության մրցույթն անցկացվում է հիմք ընդունելով հիմնական կրթության վկայականի, միջնակարգ կրթության ատեստատի, մասնագիտական կրթության դիպլոմի ներդիրի գնահատականները:

•Ոլորտային մասնագիտություններով ընդունելության քննություններն անցկացնում են քննական հանձնաժողովները` համաձայն տնօրենի հաստատած ժամանակացույցի՝ օգոստոսի 5-ից 15-ն ընկած ժամանակահատվածում:

•Դիմորդը ոլորտային մասնագիտության ընդունելության համար հանձնում է մեկ քննություն` ՀՀ կրթության և գիտության նախարարի 2012 թվականի ապրիլի 5-ի N 254-Ն հրամանի համաձայն:

Մրցույթն իրականացվում է քննությունից ստացած գնահատականների հիման վրա: Հավասար գնահատականների դեպքում առավելությունը տրվում է հիմնական կրթության վկայականի, միջնակարգ կրթության ատեստատի, մասնագիտական կրթության դիպլոմի ներդիրի գնահատականների առավել բարձր միջին թվաբանական ունեցող դիմորդին:

•Քննությունները կազմակերպվում են յուրաքանչյուր քննական խմբում`ընդգրկելով մինչև 20 դիմորդ: Բանավոր քննության դեպքում քննասենյակում միաժամանակ կարող է գտնվել ոչ ավելի, քան 5 դիմորդ` պահպանելով սոցիալական հեռավորությունը՝ ապահովելով սանիտարահիգիենիկ պայմանները:

•Միջին մասնագիտական կրթական ծրագրի դիմորդն ուսումնական հաստատության հաշվեհամարին իր անվամբ փոխանցում է 1000 դրամ և փաստաթղթերը էլեկտրոնային եղանակով ներկայացնելու ժամանակ տրամադրում նաև փոխանցված գումարի կտրոնը:

Պետական ամփոփիչ ստուգում

•2019-2020 ուսումնական տարվա պետական ամփոփիչ ստուգման անցկացման նպատակով ուսումնական հաստատություններում յուրաքանչյուր մասնագիտության գծով ձևավորվում են պետական որակավորող հանձնաժողովներ:

•Մինչև մայիսի 25-ը նշանակվում են ուսանողների փոխադրական և ավարտական ստուգարքները և կիսամյակային գնահատականները` հաշվի առնելով մինչև մարտի 13-ը տվյալ առարկայից (մոդուլից) դասամատյաններում առկա գնահատականները: 2020 թվականի մարտի 13-ից հետո հեռավար կամ առցանց (Էլեկտրոնային) եղանակով դասավանդման արդյունքները դասամատյաններում չեն լրացվում:

•Եթե ուսանողը մինչև մարտի 13-ը ստացել է գնահատական, որը ավելի ցածր է քան նախորդ կիսամյակում ստացած գնահատականը, ապա նշանակվում է նախորդ կիսամյակի տվյալ առարկայի (մոդուլի) գնահատականը:

•Եթե ուսանողը մինչև 2020 թվականի մարտի 13-ը չի ստացել տվյալ առարկայից (մոդուլից) գնահատական, ապա նշանակվում է նախորդ կիսամյակի գնահատականը:

•Եթե փոխադրական կուրսի ուսանողը առարկան (մոդուլը) անցել է միայն երկրորդ կիսամյակում և չունի գնահատական, սակայն մասնակցել է հեռավար կամ առցանց դասերին, ապա 2020 թվականի սեպտեմբերի առաջին երկու շաբաթների ընթացքում ուսումնական հաստատության կողմից կազմակերպվում է տվյալ առարկայի (մոդուլի) ամփոփում, որի արդյունքում ուսանողը գնահատվում է:

•Եթե փոխադրական կուրսի ուսանողը առարկան (մոդուլ) անցել է միայն երկրորդ կիսամյակում, սակայն չունի գնահատական ու չի մասնակցել հեռավար կամ առցանց դասերին, ապա 2020 թվականի սեպտեմբեր ամսվա ընթացքում ուսումնական հաստատությունը ուսանողի համար սահմանում է տվյալ առարկայի (մոդուլի) ուսումնառության անհատական գրաֆիկ:

•Հանրակրթական առարկաների քննական գնահատականները նշանակվում են կիսամյակային գնահատականների միջին թվաբանականով:

•Ուսումնական և արտադրական պրակտիկաների գնահատականները նշանակվում են տվյալ առարկայի տեսական մասից ուսանողի ստացած գնահատականի հիման վրա, իսկ նախաավարտական պրակտիկաներինը` ուսումնական և արտադրական պրակտիկաներից ստացած գնահատականների միջին թվաբանականով:

•Պետական որակավորող հանձնաժողովը` պետական ամփոփիչ ստուգումն ուսումնական հաստատությունում կազմակերպում է ուսանողների ստուգարքները և կիսամյակային գնահատականները նշանակելուց հետո, բայց ուչ ուշ քան մինչև 2020 թվականի մայիսի 30-ը:

•Մինչև պետական քննությունների սկիզբը պետական որակավորող հանձնաժողովին ներկայացվում են շրջանավարտների ուսումնառության ողջ ընթացքում ստացած գնահատականների (դիպլոմի ներդիրում անցկացվող) վերաբերյալ ամփոփաթերթերը:

•Մինչև 2020 թվականի հունիսի 5-ը շրջանավարտին է տրամադրվում ավարտական փաստաթուղթը` դիպլոմը (ներդիրով)` պահպանելով սանիտարահիգիենիկ պայմանները և սոցիալական հեռավորությունը:

Լրահոս
Առաջնագծում Ադրբեջանի կողմից կրակոցներն ավելացել են Արցախի նախագահն այցելել է ԱԱԾ հատուկ նշանակության վարչություն Արթուր Վանեցյանի հայցադիմումն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի ու նրա մամուլի խոսնակի դատարանում է Բրազիլիայի նախագահը սպառնում է դուրս գալ ԱՀԿ-ից Հայաստանում կորոնավիրուսով վարակված և մահացած մարդկանց քանակը այսօրվա դրությամբ Ոհմակի տրամաբանությամբ հարձակվել եք ԲՀԿ-ի վրա ու անցել շանտաժի ու սպառնալիքների Լևոն Տեր-Պետրոսյան. պետականամետն ընդդեմ հակամարտող կողմի «Ժողովուրդ»․ Դատական համակարգում «վեթինգ» անել-չանելու վերաբերյալ քննարկումները շարունակվում են «Հրապարակ»․ ՀԿ-ների՝ տեսալսողական մեդիա ունենալու արգելքը հանվել է օրենքից «Հրապարակ»․ Տիգրան Ավինյան, Արսեն Թորոսյան, Զարուհի Բաթոյան, ԱԱԾ տնօրեն․ Փաշինյանի սեղանին դիմումներ կան «Հրապարակ»․ Հաստատված կորոնավիրուսով հիվանդները նստել են ինքնաթիռ` վտանգի տակ դնելով մնացած 70 ուղևորին ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հունիսի 6 ԱՄՆ դեսպանը բացահայտեց վարչապետի հերթական կեղծիքը. Արմեն Աշոտյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ Հայաստանը տարածաշրջանում առաջատարն է 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսով վարակման ցուցանիշով Վրաստանի ԱԳ նախարարը վերահաստատել է կառավարության` համավարակի դեմ պայքարում Հայաստանին աջակցելու պատրաստակամությունը «Գլորիա» կարի ֆաբրիկայում 135 աշխատակցի մոտ հաստատվել է կորոնավիրուս Էդվարդ Հովհաննիսյանը նշանակվել է ՊԵԿ նախագահ Մրցույթ. #կրիրդիմակ #փրկիրկյանքեր #acbacares Շաքե Մեժլումյանն ազատվել է իր զբաղեցրած պաշտոնից Հերթական պաշտոնանկությունը Կորոնավիրուսը բավականին նամարդ հիվանդություն է, նրանից պետք է շատ զգույշ լինել. կորոնավիրուսից բուժված բժիշկ Երբ անձը մի քանի անգամ կրկնում է. «թողեք, գալիս եմ», նրա նկատմամբ որևէ ֆիզիկական ուժ կիրառվել չի կարող. Երվանդ Վարոսյան Վարչապետի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ «Աղետը պետք է կանխել, սակայն հնարավոր է կանխել միայն միասնական ջանքերով, համերաշխության մթնոլորտում»․ Կաթողիկոս Ամենայն Հայոց Գեղարքունիքում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդությամբ 46 նոր դեպք Խնդրանք. առաջիկա բրիֆինգի ժամանակ Վարչապետ Փաշինյանին ուղղել հետևյալ հարցերը. «Այլընտրանքային նախագծեր խումբ» Չենք կարող ամեն քաղաքացու կողքը կամ ամեն շքամուտքի մոտ ոստիկան կարգել. ոստիկանապետ Դիմակ կրելը պարտադիր պահանջ է, սակայն ոստիկանների գործողությունները պետք է լինեն համաչափ. ՄԻՊ Պետությունն իբրեւ մի մեծ ՀԿ եւ գլխավոր գրանտակեր կամ Ազգային Արժույթ գեներացնելու հրամայականը Բարձրաձայն մտորումներ զորակոչի և զորացրման շուրջ՝ նոր իրավիճակում. Տիգրան Աբրահամյան Եղանակի տեսությունը առաջիկա օրերի համար Այս կառավարությունը պետությունը փռեց ասֆալտին, այն ձախողված է ու ապաշնորհ. ՀՅԴ Բյուրոյի անդամ Երկիրն ու ազգը Նիկոլ Փաշինյանի նման լիցեմեռ ստախոսին հանդուրժել չեն կարող. Միհրան Հակոբյան Տարոն Սիմոնյանը կոչ է անում չմոռանալ բարոյական նորմերի գոյության մասին Ոստիկանությունը առհասարակ ուժ գործադրելու իրավունք ունի, բայց դա երկու պայմանի պետք է համապատասխանի. Դավիթ Մաթևոսյան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այս մեթոդը չի արդարացնելու նախանշված նպատակը. Անի Սամսոնյան Էս ոստիկանները պետք է ազատվեն աշխատանքից. Գևորգ Պետրոսյան ՄԻՊ-ը խնդրում է հեռացնել Փաշինյանի կողմից հրապարակած աղջկա լուսնկարները ՀՀ-ում որևէ մեկիս բացատրություն չի տրվում, թե ինչու են պաշտոնատար անձինք աշխատանքից ազատվում. Մարուքյան Արցախի խորհրդարանականները հանդիպել են երկրի գլխավոր դատախազի թեկնածուին
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan