AM | RU
USD
EUR
RUB

Լանզարոտի աղմկահարույց կոնվենցիան Հանրային հեռուստաընկերությունը լուսաբանել է միակողմանի. «Մեդիապաշտպան»

 

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՅԻՍԻ, Times.am: Հանրային հեռուստաընկերության եթերում ինչպես «Հանրային քննարկում», այնպես էլ «Եկեք հասկանանք» հաղորդման շրջանակում Լանզարոտի աղմկահարույց կոնվենցիան լուսաբանվել է միակողմանի։ Խախտվել է հյուրերին տրված եթերաժամանակը, բացի այդ, հյուրերի մեծ մասը եղել են իշխանության ներկայացուցիչներ կամ իշխանության գաղափարները պաշտպանող, տեղեկացնում է «Մեդիապաշտպան»-ը։

Մայիսի 17-ին Պետրոս Ղազարյանի «Հանրային քննարկում» հաղորդմանը 5 հյուրից 4-ը կողմ են խոսել Ազգային ժողովի կողմից մայիսի 17-ին ընդունված Լանզարոտի կոնվենցիայի մասին։ Երեխաներին սեռական բռնությունից ու սեռական շահագործումից պաշտպանելու զգայուն հարցի շուրջ հանրային հեռուստաընկերությունը, որը ֆինանսավորվում է հանրային միջոցներից, և որի գլխավոր նպատակը պետք է լինի բազմակողմանի տեղեկատվության ապահովումը, փաստացի, կողմնակալ է եղել ու ծառայել է իշխանության շահերի սպասարկմանը։

Պետրոս Ղազարյանը հաղորդման սկզբում նշել էր, որ հյուրերի նման պատկեր ունի, քանի որ ընդդիմադիրները մերժել են հրավերը, և որ ինքը զանգել է 10 հոգու։ Եթե այդ իրավիճակը ձեռնտու չլիներ Պետրոս Ղազարյանին, հաղորդումը կարելի էր կազմակերպել մեկ այլ օր, երբ հյուրերի միջոցով հնարավոր կլիներ ապահովել բազմակողմանիություն, բացի այդ, Պետրոս Ղազարյանը հրաժարվել էր հրապարակել այն մարդկանց անունները, որոնք մերժել էին հրավերը, ինչը տարակարծությունների ու նրան չվստահելու տեղիք է տալիս։

Ընդորում, մայիսի 14-ին էլ Պետրոս Ղազարյանը հյուրընկալել էր «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, կոնվենցիային դեմ քվեարկած Մարիա Կարապետյանին։ Հաղորդման ընթացքում, իհարկե, հնչեցվեցին համացանցում բարձրացված մի շարք մտահոգություններ, մասնավորապես, կապված կոնվենցիայի 6-րդ հոդվածի հետ, որը նախատեսում էր տարրական և միջին դասարաններում երեխաներին սեռական կրթություն դասավանդելը։ Մարիա Կարապետյանը հերքեց և պնդեց, որ կոնվենցիան չի պարտադրում սեռական կրթության դասավանդում։

Ինչ վերաբերում է «Եկեք հասկանանք» հաղորդմանը մոտ 20 րոպե հատկացվել է կողմ և միայն 10 րոպե կոնվենցիայի դեմ կարծիք ունեցող հյուրերին։ Քննարկմանը հնչել են բոլոր մտահոգությունները, նշվել է, որ որևէ դրույթ չի պարտադրվելու ու հարմարեցվելու է ազգային առանձնահատկություններին։

 

Լրահոս
Առաջնագծում Ադրբեջանի կողմից կրակոցներն ավելացել են Արցախի նախագահն այցելել է ԱԱԾ հատուկ նշանակության վարչություն Արթուր Վանեցյանի հայցադիմումն ընդդեմ Նիկոլ Փաշինյանի ու նրա մամուլի խոսնակի դատարանում է Բրազիլիայի նախագահը սպառնում է դուրս գալ ԱՀԿ-ից Հայաստանում կորոնավիրուսով վարակված և մահացած մարդկանց քանակը այսօրվա դրությամբ Ոհմակի տրամաբանությամբ հարձակվել եք ԲՀԿ-ի վրա ու անցել շանտաժի ու սպառնալիքների Լևոն Տեր-Պետրոսյան. պետականամետն ընդդեմ հակամարտող կողմի «Ժողովուրդ»․ Դատական համակարգում «վեթինգ» անել-չանելու վերաբերյալ քննարկումները շարունակվում են «Հրապարակ»․ ՀԿ-ների՝ տեսալսողական մեդիա ունենալու արգելքը հանվել է օրենքից «Հրապարակ»․ Տիգրան Ավինյան, Արսեն Թորոսյան, Զարուհի Բաթոյան, ԱԱԾ տնօրեն․ Փաշինյանի սեղանին դիմումներ կան «Հրապարակ»․ Հաստատված կորոնավիրուսով հիվանդները նստել են ինքնաթիռ` վտանգի տակ դնելով մնացած 70 ուղևորին ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հունիսի 6 ԱՄՆ դեսպանը բացահայտեց վարչապետի հերթական կեղծիքը. Արմեն Աշոտյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ Հայաստանը տարածաշրջանում առաջատարն է 1 մլն շնչի հաշվով կորոնավիրուսով վարակման ցուցանիշով Վրաստանի ԱԳ նախարարը վերահաստատել է կառավարության` համավարակի դեմ պայքարում Հայաստանին աջակցելու պատրաստակամությունը «Գլորիա» կարի ֆաբրիկայում 135 աշխատակցի մոտ հաստատվել է կորոնավիրուս Էդվարդ Հովհաննիսյանը նշանակվել է ՊԵԿ նախագահ Մրցույթ. #կրիրդիմակ #փրկիրկյանքեր #acbacares Շաքե Մեժլումյանն ազատվել է իր զբաղեցրած պաշտոնից Հերթական պաշտոնանկությունը Կորոնավիրուսը բավականին նամարդ հիվանդություն է, նրանից պետք է շատ զգույշ լինել. կորոնավիրուսից բուժված բժիշկ Երբ անձը մի քանի անգամ կրկնում է. «թողեք, գալիս եմ», նրա նկատմամբ որևէ ֆիզիկական ուժ կիրառվել չի կարող. Երվանդ Վարոսյան Վարչապետի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ «Աղետը պետք է կանխել, սակայն հնարավոր է կանխել միայն միասնական ջանքերով, համերաշխության մթնոլորտում»․ Կաթողիկոս Ամենայն Հայոց Գեղարքունիքում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդությամբ 46 նոր դեպք Խնդրանք. առաջիկա բրիֆինգի ժամանակ Վարչապետ Փաշինյանին ուղղել հետևյալ հարցերը. «Այլընտրանքային նախագծեր խումբ» Չենք կարող ամեն քաղաքացու կողքը կամ ամեն շքամուտքի մոտ ոստիկան կարգել. ոստիկանապետ Դիմակ կրելը պարտադիր պահանջ է, սակայն ոստիկանների գործողությունները պետք է լինեն համաչափ. ՄԻՊ Պետությունն իբրեւ մի մեծ ՀԿ եւ գլխավոր գրանտակեր կամ Ազգային Արժույթ գեներացնելու հրամայականը Բարձրաձայն մտորումներ զորակոչի և զորացրման շուրջ՝ նոր իրավիճակում. Տիգրան Աբրահամյան Եղանակի տեսությունը առաջիկա օրերի համար Այս կառավարությունը պետությունը փռեց ասֆալտին, այն ձախողված է ու ապաշնորհ. ՀՅԴ Բյուրոյի անդամ Երկիրն ու ազգը Նիկոլ Փաշինյանի նման լիցեմեռ ստախոսին հանդուրժել չեն կարող. Միհրան Հակոբյան Տարոն Սիմոնյանը կոչ է անում չմոռանալ բարոյական նորմերի գոյության մասին Ոստիկանությունը առհասարակ ուժ գործադրելու իրավունք ունի, բայց դա երկու պայմանի պետք է համապատասխանի. Դավիթ Մաթևոսյան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այս մեթոդը չի արդարացնելու նախանշված նպատակը. Անի Սամսոնյան Էս ոստիկանները պետք է ազատվեն աշխատանքից. Գևորգ Պետրոսյան ՄԻՊ-ը խնդրում է հեռացնել Փաշինյանի կողմից հրապարակած աղջկա լուսնկարները ՀՀ-ում որևէ մեկիս բացատրություն չի տրվում, թե ինչու են պաշտոնատար անձինք աշխատանքից ազատվում. Մարուքյան Արցախի խորհրդարանականները հանդիպել են երկրի գլխավոր դատախազի թեկնածուին
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan