Մարդու իրավունքների պաշտպանը դատապարտում է Տիգրան Աթանեսյանի տան վրա հարձակումը

Մարդու իրավունքների պաշտպանը դատապարտում է Տիգրան Աթանեսյանի տան վրա հարձակումը

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, FacebookԱյսօր տեղեկություններ են հրապարակվել այն մասին, որ «երեկ հարձակում է տեղի ունեցել փաստաբան Տիգրան Աթանեսյանի տան վրա 4 տղամարդու կողմից»: Ըստ հրապարակումների՝ նշված անձինք հնչեցրել են սպառնալիքներ փաստաբանի հասցեին. տանն այդ պահին եղել են միայն փաստաբանի ընտանիքի անդամները՝ կինը և անչափահաս երեխաները:

Խոսել եմ պարոն Աթանեսյանի հետ, ով տեղի ունեցածը կապում է իր մասնագիտական գործունեության հետ: Այս հարցը պետք է լինի իրավապահ մարմինների կողմից առաջնահերթ պարզելու ենթակա հարց, քանի որ փաստաբանի մասնագիտական գործունեությունը գտնվում է օրենքի հատուկ պաշտպանության ներքո։

Տեղյակ եմ, որ Ոստիկանությունը ժամանել է ահազանգով, նախաձեռնվել է վարույթ և իրականացվում են գործողություններ: Մենք կապի մեջ կլինենք Ոստիկանության հետ:

Ցանկացած պարագայում է դատապարտելի երևույթը, որ նկարագրվում է հրապարակումներով ու փաստաբան Տիգրան Աթանեսյանի կողմից, առավել ևս, որ վերաբերում է ընտանիքի անդամների՝ կնոջ ու անչափահաս երեխաների ու այն էլ, երբ նրանք գտնվել են իրենց տանը:

Արման ԹԱԹՈՅԱՆ

Մարդու իրավունքների պաշտպան

Հետևեք մեզ նաև Telegram-ում