AM | RU
USD
EUR
RUB

Կորոնավիրուսի դեմ պայքարում ինձ հիմա զգում եմ «Իբր լավ վիճակում էի, հարևանս էլ մեքենա առավ» հայտնի անեկդոտում. Դավիթ Մաթևոսյան

 

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, FacebookՔանի որ հայերս միշտ նախանձով ենք նայում Վրաստանի հաջողություններին, որոշեցի մի փոքր ուսումնասիրել, թե որն է պատճառը, որ զբոսաշրջության կենտրոն համարվող Վրաստանում վարակի դեպքերը 8 անգամ քիչ են, քան ծով ելք չունեցող, երկու սահմանը փակ և մեկուսացված Հայաստանում: Երեք կետ կարողացա առանձնացնել.

1) Վաղ արձագանքում

2) Կարանտինի պահպանում

3) Հետևողական քաղաքականություն

Մի փոքր անդրադառնամ սրանցից յուրաքանչյուրին:

1) Վրաստանը ավելի շուտ է արձագանքել, քան Հայաստանը:

Ամենավառ օրինակը Իտալիայի հետ օդային հաղորդակցությունն է: Վրաստանը մարտի 6-ին դադարեցրեց Իտալիայի հետ օդային հաղորդակցությունը, իսկ Հայաստանը՝ միայն մարտի 15-ին: Այս 9 օրվա մեջ Իտալիայից Հայաստան են եկել «Էջմիածնցի ծյոծը» և Շենգավիթի տեքստիլի արտադրամաս այցելած իտալացի գործարարը, որոնք էլ վիրուսի անկառավարելի տարածման սկիզբն են հանդիսացել: Ու սա այն դեպքում, երբ մարտի սկզբին այլևս պարզ էր, որ հենց Իտալիան է Չինաստանից հետո ամենավտանգավոր օջախը: Մեկ այլ հետաքրքիր օրինակ է այն, որ մարտի 2-ին Վրաստանի կառավարության հորդորով տեղական ինքնակառավարման մարմինները դադարեցրին զանգվածային բոլոր միջոցառումները, իսկ Հայաստանում մինչև մարտի 12-ը հանրահավաքներ էին կազմակերպվում:

2/ Վրաստանում կարանտինը պահպանվել է ավելի խիստ ձևով, քան Հայաստանում:

Յանդեքսի ինքնամեկուսացման ինդեքսը ցույց է տալիս, որ Թբիլիսում միշտ (բացառությամբ ապրիլի 29-30) ինքնամեկուսացման մակարդակը եղել է ավելի բարձր, քան Երևանում: Ի դեպ, Վրաստանին ամեն ինչ հեշտ չի տրվել. նույնիսկ զինված ուժերն են մասնակցել կարանտինային պայմանների վերահսկմանը, եղել են նաև բախումներ: Իսկ Հայաստանում կարանտին սահմանվեց, սակայն Ոստիկանության կողմից պատշաճ վերահսկողություն չեղավ (բացառության առաջին օրերի), ինչն էականորեն նվազեցրեց կարանտինի արդյունավետությունը: Ի՞նչ իմաստ ուներ մարդկանց արգելել գնալ աշխատանքի, եթե չէր վերահսկվելու, որ մարդիկ փողոցներում ու բակերում չվայելեն իրենց «արձակուրդը»:

3) Վրաստանը ունեցել է պայքարի տրամաբանական և հետևողական քաղաքականություն՝ ի տարբերություն Հայաստանի:

Լավ վարորդը վատից հիմնականում տարբերվում է հնարավորինս լայն տեսադաշտ ունենալու, հեռուն տեսնելու, իրավիճակն ու ռիսկերը գնահատալու կարողությամբ: Վատ վարորդը դիմացի մեքենայից այն կողմ ոչինչ չի տեսնում, իսկ լավ վարորդ մի քանի խաչմերուկ հեռավորության տեսադաշտ ունի: Հայաստանի պարագայում վարորդը մեկ-երկու օրից այն կողմ հաշվարկ չի ունեցել, իսկ Վրաստանի պարագայում տեսադաշտը եղել է ավելի երկարաժամկետ:

Օրինակ, Հայաստանում մարտի 2-8-ը կրթական հաստատությունների գործունեությունը կասեցվեց, սակայն մարտի 9-ից դասերը մեկնարկեցին այն հիմնավորմամբ, թե «որևէ պատճառ չկա չգնալու»: Մինչդեռ այն վտանգները, որոնք հիմք էին հանդիսացել մարտի 2-ի որոշմանը, մարտի 8-ի չէին վերացել: Ավելին, աշխարհում վիճակը գնալով բարդանում էր: Իսկ հաշվի առնելով հիվանդության երկշաբաթյա ինկուբացիոն շրջանը՝ մեկշաբաթյա դադարը որևէ իմաստ չէր կարող ունենալ: Բայց որոշում կայացվեց. կրթական հաստությունները վերաբացվեցին մինչև արտակարգ դրության հաստատումը, հետո նորից դադարեցվեցին: Մինչդեռ Վրաստանում հենց սկզբից դրանք փակվեցին երկու շաբաթով և այլևս չվերաբացվեցին:

Երկարաժամկետ տեսլական չունենալու, մեկ-երկու օրվա հաշվարկի վրա որոշումեր կայացնելու մասին է վկայում նաև այն, որ արտակարգ դրության հաստատումից ընդամենը երեք օր առաջ լայնամասշտաբ հավաքներ էին կազմակերպվում: Կամ ապրիլի կեսերին, երբ առաջին անգամ բուժվողների թիվը գերազանցեց վարակվածների թվին, վարչապետը հայտարարեց, որ «համաճարակի մեջքը կոտրվել է», ինչն էլ ևս մեկ պատճառ դարձավ մարդկանց կողմից ինքնամեկուսացման պահանջը անտեսելու, «արխայինանալու» համար: Կամ իմաստ չուներ Իրանի հետ սահմանը փակել, բայց դրանից հետո 21 օր շարունակ չփակել Իտալիայի հետ օդային հաղորդակցությունը: Կամ սահմանափակումների թուլացման գնալ հենց այն պահին, երբ ամեն օր կտրուկ ավելանում են հաստատված դեպքերը... եվ այսպես շարունակ...

Ես, իհարկե, հեռու եմ Վրաստանով հիացած հայերի շարքին դասվելուց, բայց կոնկրետ կորոնավիրուսի դեմ պայքարում ինձ հիմա զգում եմ «Իբր լավ վիճակում էի, հարևանս էլ մեքենա առավ» հայտնի անեկդոտում:

Դավիթ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

Լրահոս
«Գազպրոմ Արմենիա»-ի, «Վեոլիա Ջուր»-ի, «Վարկս Էյ Էմ»-ի և մի շարք այլ տնտեսվարողների գործունեությունը արգելվել է Արտակարգ դեպք Երևանում. «Ամերիաբանկ»-ի մասնաճյուղում փոխանակել են խոշոր չափի կեղծ եվրո Դատական մարմիններում դրամաշնորհներ ստացող, դատավոր չհանդիսացող անձինք են փորձում ներթափանցել և որոշիչ դեր խաղալ Կանեմ ամեն ինչ՝ կանխելու մեր երկրում հակառուսական տրամադրությունների ստեղծմանը նպատակաուղղված սադրանքները․ Գագիկ Ծառուկյան Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին Հանրայինի եթերում աղմկահարույց բանախոսի ֆոնին այսօր Ադրբեջանի նախագահը զանգել և շնորհավորել է Պուտինին Ռուսաստանի հայերի միության հաղորդագրությունը Հանրային հեռուստատեսության հայտնի ռպորտաժի հետ կապված Կորոնավիրուսի դեմ պատվաստումների մասին խոսել առանց ստորև նշված ԲԱՅՑ-երը նշելու՝ անգրագիտություն է. Բժիշկ Կորոնավիրուսով վարակված Նազարբաևը բուժվել է «Հայ Եկեղեցու պատմություն» առարկան պե՛տք է լինի Հայ Դպրոցում Լավ է, որ սայլը տեղից շարժվեց. Աշոտյան Մամուլը գրում է, որ նախարարը տապալել է համավարակի դեմ պայքարը. «Մեդիա պաշտպան» Կոչ ԱԺ 88 (+1) պատգամավորներին Սերժ Սարգսյանի ու մյուսների գործով դատական նիստը հետաձգվեց Վրաստանը միջանցք կբացի Հայաստանից տուն վերադարձող ռուսաստանցիների համար Նավթամթերքի շուկայում մենաշնորհները չեն վերացել. ՀՀ վարչապետ Համագյուղացիս՝ Վարդան Սմբատյանը, զենքը պահել է վրաս, հնչել է կրակոց, ջարդել են մեքենաս Ծառուկյանի պաշտպան. Մենք եկել ենք հենց այն նպատակով, որ դատական նիստը չհետաձգվի Դատարանը քննում է Գ. Ծառուկյանին կալանավորելու վերաբերյալ միջնորդությունը մերժելու որոշման դեմ բողոքը. ուղիղ Աֆրիկայում մեկ ամսում անհայտ պայմաններում ավելի քան 350 փիղ է սատկել Կառավարության նիստը. ՈՒՂԻՂ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 593 դեպք, գրանցվել են նաև մահվան դեպքեր Մոսկվայում և Սանկտ Պետերբուրգում բողոքի ակցիաներ են տեղի ունեցել ընդդեմ Պուտինի նախագահական ժամկետների «զրոյացման» (տեսանյութ) ՀՀԿ ԳՄ նիստում քննարկել են ներքաղաքական մի շարք զարգացումներ Երկրաշարժ Հայաստանում Երևանում և Գեղարքունիքում լույս չի լինի Զինված հարձակում՝ Մեքսիկայում. 24 մարդ սպանվել է Հակառուսական դավադրությունը բացահայտվում է. Իշխանյան Մնացել է վերջին փամփուշտը կրակի՝ մեղադրի Ռուսաստանին. Աղասի Ենոքյան «Ժողովուրդ». Որքան կենսաթոշակ կստանան դատավորները. «Իմ քայլ»-ի նոր նախագիծը «Ժողովուրդ». Չգիտեն ինչպես վարվել ՀՅԴ, ԲՀԿ և «Հայրենիք» կուսակցությունների՝ ՀՀ գլխավոր դատախազություն ներկայացրած հաղորդման հետ «Ժողովուրդ». Գլխավոր դատախազը պարգևատրել է մտերիմներին ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հուլիսի 2 «Փաստ». Գագիկ Վրեժիչի թեկնածության համար Փաշինյանին անձամբ միջնորդել է Լևոն Տեր-Պետրոսյանը «Հրապարակ». ԱԱԾ-ն՝ քաղաքական հետապնդումների գործիք «Հրապարակ». Դուրս եկեք «Ֆեյսբուքից», անջատեք բոլոր ֆեյքերին և զբաղվեք իրական աշխատանքով. խորհուրդներ իշխանություններին «Հրապարակ». Իշխանությունը ՍԴ դատավորների և նախագահի լուրջ փնտրտուքի մեջ է «Փաստ». Այս մար­դիկ չեն կա­րող ո՛չ կա­ռա­վա­րել, ո՛չ էլ ճիշտ գոր­ծել «Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը բռնել է իմքայլականների վախը «Փաստ». Առա­ջարկ­վում է 4 անգամ ավե­լաց­նել դա­տա­րան դի­մե­լու պետ­տուր­քի չա­փը
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan