Պուտինը շնորհավորել է Ալիևին

Պուտինը շնորհավորել է Ալիևին

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, Tert.amՌուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհավորել է իր ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիևին Ադրբեջանի Հանրապետության օրվա կապակցությամբ՝ երկու երկրների միջև կառուցողական համագործակցության զարգացման վստահություն հայտնելով: Այս մասին գրում է ՏԱՍՍ գործակալությունը:

«Ընդունեք սրտանց շնորհավորանքներս Ադրբեջանի ազգային տոնի` Հանրապետության օրվա կապակցությամբ…Ադրբեջանն արժանի հեղինակություն է վայելում միջազգային հարթակում, կարևոր դեր է խաղում միջազգային օրակարգի արդի հարցերի լուծման գործում»,– ասված է շնորհավորական ուղերձում:

Ուղերձում նշվել է նաև, որ ռուս-ադրբեջանական հարաբերությունները գտնվում են «բարձր մակարդակի վրա»:

«Վստահ եմ, որ համատեղ ջանքերով մենք կապահովենք երկկողմ ռազմավարական գործընկերության և բոլոր ուղղություններով կառուցողական համագործակցության հետագա զարգացումը: Դա, իհարկե, բխում է մեր բարեկամական ժողովուրդների հիմնարար շահերից, նպաստում է տարածաշրջանային կայունությանն ու անվտանգությանը»,– նշված է ուղերձում:

Հանրապետության օրն Ադրբեջանում նշվում է մայիսի 28-ին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում