Արսեն Թորոսյան. Հնարավոր է գնանք խորը սորտավորման

Արսեն Թորոսյան. Հնարավոր է գնանք խորը սորտավորման

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, Panorama.am: «Հնարավոր է գնանք խորը սորտավորման»,- «ՀՀ առողջապահական քաղաքականությունը կորոնավիրուսային համավարակի պայմաններում» թեմայով ՀԽ անդամների օնլայն քննարկման ժամանակ հայտնեց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։

Նա մանրամասնեց, որ նման բան արվում է նաև պատերազմի ժամանակ, բուժման վերցնում են այն վիրավորներին, որոնք փրկվելու շանս ունեն։

«Չի բացառվում, որ նույնիսկ այս տեմպի պահպանման պայմաններում դրան գնանք։ Բայց ամեն ինչ անում ենք, որ չգնանք։ Օրինակ, նոր մահճակալներ ենք ավելացնում»,-ասաց նա։

Թորոսյանն ասաց, իրենք նախապես գիտեն, թե որ հիվանդների մոտ է կորոնավիրուսը ծանր ընթացք ունենալու, նրանք խրոնիկական հիվանդություններ ունեցողք մարդիկ են, ուշ դիմողները։

«Մենք հիմա էլ ունենում ենք ուշացած դեպքեր, երբ քաղաքացին դիմում է այն վիճակում, որ չենք կարողանում փրկել։ Մենք խոր սորտավորման կարիք կունենանք, եթե թվի աճ լինի»,-ասաց Թորոսյանը։

Ինչ վերաբերում է, թե քանի մարդու է թեստավորում արվել, դրանցից քանիսն է նոր, քանի՞սն է կրկնվող, Թորոսյանն ասաց՝ նման տվյալ չունի, բայց թեստավորում անում են ցուցումներով։ Օրինակ, երեկ հաստատվել է կորոնավիրուսի 50 նոր դեպք, սակայն կատարվել է 173 հետազոտություն։

Հիշեցնենք, որ պաշտոնական տվյալների համաձայն, կորոնավիրուսի հետևանքով Հայաստանում մահացել է 74 մարդ, ևս 28 կորոնավիորւսով հիվանդ մահացել է այլ հիվանդություններից։ Թորոսյանն ավելի վաղ հայտնել էր, որ 100-ից ավելի մարդու վիճակը գնահատվում է ծանր։

Ավելի վաղ նախարարը հայտնել էր, որ առանց ախտանիշի հիվանդները տուն են ուղարկվելու, չեն հոսպիտալացվելու։

Հետևեք մեզ նաև Telegram-ում