Ցավոք ունենք 74 մահ ու դեռ չգիտենք, թե պիկին հասե՞լ ենք, թե՞ ոչ. Վահագն Վարագյան
22/05/2020 14:21
Նմանատիպ
ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, Facebook: Գիտեք ի՞նչն է ցավալի: Երբ Հայաստանում կար կորոնավիրուսով վարակված մեկ դեպք վարչապետն ի լուր աշխարհի հայտարարում էր, թե «խոզի գրիպից» մահացել է 19 մարդ իսկ մենք ոչ մի մահ չունենք: Ու նորից ցեխ էր շպրտում նախկինների վրա, բաժանարար գծեր տանում, սևերի ու սպիտակների բաժանում ու շատ-շատ մարդիկ ասում էին՝ դե ճիշտ է ասում էլի: Այսօր, ցավոք, համավարակի դեմ պայքարի բացիթողի վիճակի պատճառով ունենք 74 մահ ու դեռ չգիտենք, թե պիկին հասե՞լ ենք, թե՞ ոչ:
Հենց այս մեկ պատճառն էլ բավարար է, որպեսզի Նիկոլ Փաշինյանը հեռանա ու երկրում ձևավորվի ազգային փրկության կառավարություն: Հակառակ դեպքում սա կարող է կործանարար ազդեցություն ունենալ մեր երկրի համար: Առողջություն ու համբերություն բոլոր հիվանդներին և մեր ժողովրդին:
Հետևեք մեզ նաև Telegram-ում