AM | RU
USD
EUR
RUB

«Այսօրվանից չեղարկում ենք արտակարգ դրությունը, սակայն դա չի նշանակում, որ համավարակը հաղթահարված է». Վրաստանի վարչապետ

 

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, Tert.amՎրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան մայիսի 22-ին միջկառավարական համակարգող խորհրդի նիստում տեղեկացրել է, որ այսօրվանից երկրում չեղարկվում է կորոնավիրուսի պատճառով սահմանված արտակարգ դրությունը: Այս մասին տեղեկացնում է kvira.ge կայքը:

Վրաստանի վարչապետը հիշեցրել է, որ համակարգող խորհուրդը ստեղծվել է այս տարվա հունվարի 28-ին, երբ Վրաստանում դեռևս չէր գրանցվել կորոնավիրուսով վարակման ոչ մի դեպք:

«Երկրում վարակման դեպք գրանցվել է միայն դրանից մեկ ամիս հետո: Այսօր մենք պաշտոնական քայլ ենք կատարում` չեղարկելով արտակարգ դրությունը, սակայն դա չի նշանակում, որ երկրում ամեն ինչ լավ է և համավարակը հաղթահարված է: Համավարակը չի հաղթահարվել ո՛չ Վրաստանում, ո՛չ աշխարհում»,- նշել է Վրաստանի վարչապետը:

Գախարիան ընդգծել է, որ կառավարությունը պայքարում է երկու ուղղությամբ` մարդկանց առողջության և տնտեսության վերականգնման:

«Մենք միշտ ասել ենք, որ այս իրավիճակում մենք աշխատում ենք երկու ուղղությամբ: Իհարկե, առաջնայինը մնում է մարդկանց կյանքն ու առողջությունը, հետո` մեր տնտեսության վերականգնումը, որի ուղղությամբ այսօր մենք կատարում ենք առաջին քայլը»,- եզրափակել է իր խոսքը վարչապետը:

Վրաստանում, վերջին տվյալներով, գրանցվել է կորոնավիրուսով վարակման 723 և մահվան 12 դեպք:

Լրահոս
«Գլորիա» կարի ֆաբրիկայում 135 աշխատակցի մոտ հաստատվել է կորոնավիրուս Էդվարդ Հովհաննիսյանը նշանակվել է ՊԵԿ նախագահ Մրցույթ. #կրիրդիմակ #փրկիրկյանքեր #acbacares Շաքե Մեժլումյանն ազատվել է իր զբաղեցրած պաշտոնից Հերթական պաշտոնանկությունը Կորոնավիրուսը բավականին նամարդ հիվանդություն է, նրանից պետք է շատ զգույշ լինել. կորոնավիրուսից բուժված բժիշկ Երբ անձը մի քանի անգամ կրկնում է. «թողեք, գալիս եմ», նրա նկատմամբ որևէ ֆիզիկական ուժ կիրառվել չի կարող. Երվանդ Վարոսյան Վարչապետի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ «Աղետը պետք է կանխել, սակայն հնարավոր է կանխել միայն միասնական ջանքերով, համերաշխության մթնոլորտում»․ Կաթողիկոս Ամենայն Հայոց Գեղարքունիքում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդությամբ 46 նոր դեպք Խնդրանք. առաջիկա բրիֆինգի ժամանակ Վարչապետ Փաշինյանին ուղղել հետևյալ հարցերը. «Այլընտրանքային նախագծեր խումբ» Չենք կարող ամեն քաղաքացու կողքը կամ ամեն շքամուտքի մոտ ոստիկան կարգել. ոստիկանապետ Դիմակ կրելը պարտադիր պահանջ է, սակայն ոստիկանների գործողությունները պետք է լինեն համաչափ. ՄԻՊ Պետությունն իբրեւ մի մեծ ՀԿ եւ գլխավոր գրանտակեր կամ Ազգային Արժույթ գեներացնելու հրամայականը Բարձրաձայն մտորումներ զորակոչի և զորացրման շուրջ՝ նոր իրավիճակում. Տիգրան Աբրահամյան Եղանակի տեսությունը առաջիկա օրերի համար Այս կառավարությունը պետությունը փռեց ասֆալտին, այն ձախողված է ու ապաշնորհ. ՀՅԴ Բյուրոյի անդամ Երկիրն ու ազգը Նիկոլ Փաշինյանի նման լիցեմեռ ստախոսին հանդուրժել չեն կարող. Միհրան Հակոբյան Տարոն Սիմոնյանը կոչ է անում չմոռանալ բարոյական նորմերի գոյության մասին Ոստիկանությունը առհասարակ ուժ գործադրելու իրավունք ունի, բայց դա երկու պայմանի պետք է համապատասխանի. Դավիթ Մաթևոսյան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այս մեթոդը չի արդարացնելու նախանշված նպատակը. Անի Սամսոնյան Էս ոստիկանները պետք է ազատվեն աշխատանքից. Գևորգ Պետրոսյան ՄԻՊ-ը խնդրում է հեռացնել Փաշինյանի կողմից հրապարակած աղջկա լուսնկարները ՀՀ-ում որևէ մեկիս բացատրություն չի տրվում, թե ինչու են պաշտոնատար անձինք աշխատանքից ազատվում. Մարուքյան Արցախի խորհրդարանականները հանդիպել են երկրի գլխավոր դատախազի թեկնածուին Սա մարդու իրավունքների խախտում է․ վարչապետն անցել է հոգեբանական ահաբեկչության. Լարիսա Ալավերդյան ԱԺ խմբակցությունների պատգամավորների ճեպազրույցները՝ ուղիղ Ֆոտոարշավը մի արա, պարզապես մի արա. Վանեցյանը՝ Փաշինյանին Նոր պաշտոնանկություն՝ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Մերկելը որոշել է կանցլերի պաշտոնի համար այլևս չառաջադրվել Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ՝ Երևանում և մարզերում ՀՀ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվը այսօրվա դրությամբ Փաշինյան. Դավիթ Անանյանը լքելու է պաշտոնը ԱԺ-ում տեղի է ունենում հանձնաժողովների համատեղ նիստը. ՈՒՂԻՂ Բիլ Գեյթսը մեկնաբանել է մարդկանց չիպավորելու մասին լուրերը Կորոնավիրուսից մահացածների և վարակվածների թիվը՝ այսօրվա դրությամբ «Հրապարակ». ԵՊՀ ռեկտորի պաշտոնին ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի՞ն կնշանակեն «Ժողովուրդ»․ Երևանի ավագանու անդամներից ամենաշատը ովքեր են բացակայել նիստերից «Իրատես». Վարակված լինելու վերաբերյալ Փաշինյանի ասածին չափազանց դժվար է հավատալ «Իրատես». Նիկոլ Փաշինյանի ռեյտինգը վերջին ժամանակաշրջանում հզոր անկում է գրանցել
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan