AM | RU
USD
EUR
RUB

Հայկական ընտրություն. միասնական նա՞վ, թե՞ միասնական բանտ

 

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, Times.am: Համավարակը և դրանով պայմանավորված տնտեսական-սոցիալական՝ բոլորովին նոր իրականությունը պարտադրում են ընտրություն: 

Վերջը չերևացող վարակ, հազարավոր ընտանիքներում ողբերգություններ, մահեր, հարյուր հազարավոր գործազուրկներ, հազարներով սնանկացող բիզնեսներ։ Ուրիշ էլ ի՞նչ պետք է լիներ, որ մեզ կստիպեր՝ մի պահ կանգ առնել և ընտրել մեր հետագա ընթացքը։ Նոր իրականությունն ընտրության մեծ հնարավորություն մեզ չի տալիս։ Միևնույն է՝ այլևս ոչինչ հեշտությամբ չի լինելու. մենք չորս կողմից փակ ենք։ Ընտրությունը պետք է վերաբերի երկրի ներսի մթնոլորտին և կառավարման որակին։ Եթե ավելի ընդհանրական և պատկերավոր ներկայացնենք, ապա ընտրության տարբերակներն այս սուղ պայմաններում երկուսն են՝ միասնական նավ կամ միասնական բանտ։ Երկուսն էլ փակ համակարգեր են, երկուսն էլ՝ զգալի ռիսկերով, անորոշություններով, բայց մթնոլորտի և վերջնարդյունքի առումով դրանք արմատապես տարբեր են։

Միասնական նավ

Համաշխարհային ճգնաժամի փուլում, չորս կողմից փակ լինելու պայմաններում երկիրը միասնական նավի վերափոխելու կոնցեպցիայի հիմքում ընկած է, նախ, կարևորագույն իրողության ընկալումը. աշխարհը փակ է, յուրաքանչյուրը զբաղված է իր խնդիրներով, և Հայաստանի միակ հույսն իր ներքին ռեսուրսներն են՝ նյութական, մարդկային, ինտելեկտուալ, գործարար, նորարարական և այլն։ Երկրորդ քայլով պետք է ձևավորվեն մեխանիզմները, որոնցով հնարավոր կլինի մոբիլիզացնել ողջ ներքին պոտենցիալը և ուղղել այն գործնական խնդիրների լուծմանը։

Միասնական նավի առանցքը, իհարկե, նավի ներսում տիրող մթնոլորտն է։ Իշխանության ջանքերը պետք է ուղղվեին նախ և առաջ երկրի ներսում համերաշխության և աշխատանքի մթնոլորտ ստեղծելուն։ Մեր իրականությունն այս պահին իսկապես շատ նման է անափ օվկիանոսում հայտնված նավի. մոտակա ափ չկա, տեսանելի ապագայում չի սպասվում, նավի բոլոր ռեսուրսները սահմանափակ են, հիվանդությանը ու քաղցին, կարող է ամեն վայրկյան գումարվել արտաքին «փոթորիկը»։ Նման պայմաններում նավաբեկությունից խուսափելու պայմաններն են. նավի հստակ կառավարելիությունը, ներքին համերաշխությունը, յուրաքանչյուրի ջանքի և կարողության մեկտեղումը։ Նվազագույնը փետրվար ամսից իշխանությունն այս ընտրությունը պետք է առաջարկեր հասարակությանը։ Եթե սա արված լիներ, մենք կունենայինք լրիվ այլ իրականություն՝ բոլոր խնդիրներով հանդերձ։ Տապալվել է հենց այս ընտրությունը։ Տապալվել է իրական, ընթացիկ կյանքի ընտրությունը, և հիմա խոսել 2018-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքներից, անլուրջ է։

Հայաստանում այսօր բոլոր երեք կետերով տապալում է. «նավապետին» չեն լսում, նրա խոսքն արժեզրկված է, նա քարոզում է ագրեսիա և պառակտում, չի լսում որևէ գրագետ առաջարկություն, չի մոբիլիզացնում ռեսուրսները։

Միասնական բանտ

Ընտրության մյուս տարբերակը «միասնական բանտն» է։ Աշխարհը պատերազմական իրավիճակում է։ Տարբեր պետություններ ունեն տարբեր լրջության պետական կառույցներ, պետականության աստիճան, տարբեր ռեսուրսներ։ Այս ամենի հիման վրա յուրաքանչյուրը կազմակերպում է ճգնաժամի փուլում իր պետության կենսագործունեությունը։

Հայաստանի իշխանություններն ընտրեցին «միասնական բանտի» տարբերակը։ Սա ունի կառավարման իր որոշակի առանձնահատկությունները և մթնոլորտը։

Արտակարգ դրության պայմաններում ընդունված մի շարք օրենքները, այս շաբաթներում հարուցվող քրեական գործերը, մարդկանց գույքի վրա կալանքի զանգվածային կիրառումը, սեփականության խլմանն ուղղված քայլերը, դատարանների բեսպրեդելը, և վերջապես՝ վարչապետի կողմից իր պատկերացումների, տեսլականի հրապարակային ներկայացումը, բոլոր առաջարկների արհամարհումը վկայում են իշխանությունների ընտրության մասին՝ Հայաստանը վերածել, պայմանականորեն ասած, միասնական բանտի։

Ուզում եմ շեշտել մի կարևոր բան. այս նոր համապետական բանտում կալանավորի կարգավիճակում են ոչ թե նրանք, ովքեր անազատության մեջ են, կամ ում վրա քրեական գործեր են բացում, կալանքներ դնում, այլ՝ մենք բոլորս՝ Հայաստանի բոլոր քաղաքացիները, առանց բացառության, այդ թվում՝ կառավարողները՝ «բանտի ադմինիստրացիան»։

Միայն ուժայինների վրա հենված պետության պարագայում մենք չենք կարողանալու դիմակայել մարտահրավերներին։ Ապացույցը համավարակի դեմ պայքարն է։ Նրանք, ում ձեռքերում են լծակները, տապալեցին գործը։ Գինը՝ մեծ թվով հիվանդներ, մահեր, ողբերգություններ, գերլարված պայմաններում աշխատող բժշկական համակարգ։ Բանտի կոնցեպցիան ենթադրում է խոշոր տապալումներ սոցիալական ոլորտում, տնտեսության մեջ, քրեածին իրավիճակի զսպման համակարգում, արտաքին հարաբերություններում, այլ տիպի բարքեր, արժեքներ՝ այն, ինչին մենք առնչվում ենք հիմա, և առնչվելու ենք առաջիկայում շատ ավելի սուր։

Սրան զուգահեռ՝ բանտապետը կորցնում է իր հեղինակությունը։ Հենց այդ պատճառով՝ հրապարակային հարձակման է ենթարկում իր կիսահակառակորդներին՝ ցույց տալու, որ կա՛մ, որ ուժե՛ղ եմ։

Կարճաժամկետ փուլում իրավապահներով, դատարաններով, հրոսակներով կարելի է վախի և պսևդոկառավարելիության մթնոլորտ ստեղծել։ Բայց դա ամեն վայրկյան մոտեցնում է համակարգի փլուզումը։ Համաշխարհային պատմության մեջ բազմաթիվ են բանտերում, բանտ-պետություններում բունտերի, զանգվածային ընդվզումների, անկառավարելի վիճակների դեպքերը՝ հետագա դրամատիկ զարգացումներով։ Միասնական բանտի գաղափարախոսները և կամակատար օժանդակողները սա պետք է շատ լավ հասկանան։

«Բանտի ադմինիստրացիայի» երեկվա արտագնա խնջույքը դիտարժան էր։ Ցուցադրաբար անել այն, ինչը դու ժողովրդին կոչ ես անում՝ չանել, խախտել բոլոր այն նորմերը, ինչի համար դու պատժում ես ժողովրդին։ Ինչքան պետք է կտրված լինել իրականությունից՝ այդ լուսանկարներն անձամբ տարածելու համար։

Մեզ պարտադրում են բանտ, որտեղ չկա ոչ օրենք, ոչ հեղինակություն։ Ադմինիստրացիան ինքը խախտում է բոլոր օրենքները։ Իրենք իրենց անսահմանափակ, ցանկացած պահի տեստավորվում են, իսկ ժողովրդի համար տեստ չկա, իրենք ցանկացած պահի, երբ մտքներով անցնում է, ինքնամեկուսանում են պետական ամառանոցներում, իրենք ընդունում են օրենք՝ դիմակ չկրելը պատժելու մասին, և հենց իրենք այդ կանոնը ցուցադրաբար չեն պահում։ Առավոտյան խոսել երկրում առաջիկայում հնարավոր հազարավոր մահերի մասին, իսկ երեկոյան խնջույք անել՝ բոլոր նորմերը խախտելո՞վ։ Բանտում այս պահին չկա հեղինակություն, որի խոսքը կլսեն, որի հորդորով կփրկվեն։ Երկու տարի բոլոր պոտենցիալ հեղինակություններին համառորեն վարկաբեկելուց հետո այսպես էլ պիտի լիներ։

Ուրեմն խնդիրը հետևյալն է՝ բնական ընտրությամբ, պայքարի, կամային և ինտելեկտուալ հատկանիշներով ձեռք բերել լիդեր (լիդերներ), հեղինակություն (հեղինակություններ) և ինքնակազմակերպման ճանապարհով փրկվել աղետից։

Լավատեսության աղբյուրը

Լավ հասկանալով, որ իրավիճակն իր երեք հիմնական թեմաներով խիստ ռիսկային է՝ համավարակ, սոցիալական խնդիրներ, պատերազմի վտանգ, այնուհանդերձ՝ մենք անհուսության փոսում չենք, չենք հասել անդառնալիության կետին։ Լավատեսության միակ ռեալ աղբյուրը փոխարկելիության հնարավորությունն է. մենք առայժմ կարող ենք պետական բանտից վերափոխվել միասնական նավի։ Դա կբերի աներևակայելի չափերի նոր ռեսուրների ի հայտ գալուն, դա կբերի բոլոր ունակ մարդկանց կարողությունների մեկտեղմանը, երկրի ներսում իրար հարգելու մթնոլորտի հաստատմանը։ Նման պայմաններում հնարավոր կլինի կանգնեցնել համավարակը, աշխուժացնել տնտեսությունը և խուսափել պատերազմից։

Նոր, սոլիդ կառավարության ձևավորման մեխանիզմը հարցի տեխնիկական կողմն է, և դրա վրա պետք չէ սևեռվել։ Կարևորը գաղափարի գիտակցումն է՝ իշխող ուժի, խորհրդարանական ուժերի և հանրային ակտիվ շրջանակների կողմից։ Կա ներկայի իշխանություն, կար անցյալի իշխանություն, մենք պետք է ձևավորենք ապագայի իշխանությունը։ Սա է խնդիրը։

Վահե ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

«Այլընտրանքային նախագծեր խումբ»

Լրահոս
Շաքե Մեժլումյանն ազատվել է իր զբաղեցրած պաշտոնից Հերթական պաշտոնանկությունը Կորոնավիրուսը բավականին նամարդ հիվանդություն է, նրանից պետք է շատ զգույշ լինել. կորոնավիրուսից բուժված բժիշկ Երբ անձը մի քանի անգամ կրկնում է. «թողեք, գալիս եմ», նրա նկատմամբ որևէ ֆիզիկական ուժ կիրառվել չի կարող. Երվանդ Վարոսյան Վարչապետի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ «Աղետը պետք է կանխել, սակայն հնարավոր է կանխել միայն միասնական ջանքերով, համերաշխության մթնոլորտում»․ Կաթողիկոս Ամենայն Հայոց Գեղարքունիքում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդությամբ 46 նոր դեպք Խնդրանք. առաջիկա բրիֆինգի ժամանակ Վարչապետ Փաշինյանին ուղղել հետևյալ հարցերը. «Այլընտրանքային նախագծեր խումբ» Չենք կարող ամեն քաղաքացու կողքը կամ ամեն շքամուտքի մոտ ոստիկան կարգել. ոստիկանապետ Դիմակ կրելը պարտադիր պահանջ է, սակայն ոստիկանների գործողությունները պետք է լինեն համաչափ. ՄԻՊ Պետությունն իբրեւ մի մեծ ՀԿ եւ գլխավոր գրանտակեր կամ Ազգային Արժույթ գեներացնելու հրամայականը Բարձրաձայն մտորումներ զորակոչի և զորացրման շուրջ՝ նոր իրավիճակում. Տիգրան Աբրահամյան Եղանակի տեսությունը առաջիկա օրերի համար Այս կառավարությունը պետությունը փռեց ասֆալտին, այն ձախողված է ու ապաշնորհ. ՀՅԴ Բյուրոյի անդամ Երկիրն ու ազգը Նիկոլ Փաշինյանի նման լիցեմեռ ստախոսին հանդուրժել չեն կարող. Միհրան Հակոբյան Տարոն Սիմոնյանը կոչ է անում չմոռանալ բարոյական նորմերի գոյության մասին Ոստիկանությունը առհասարակ ուժ գործադրելու իրավունք ունի, բայց դա երկու պայմանի պետք է համապատասխանի. Դավիթ Մաթևոսյան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այս մեթոդը չի արդարացնելու նախանշված նպատակը. Անի Սամսոնյան Էս ոստիկանները պետք է ազատվեն աշխատանքից. Գևորգ Պետրոսյան ՄԻՊ-ը խնդրում է հեռացնել Փաշինյանի կողմից հրապարակած աղջկա լուսնկարները ՀՀ-ում որևէ մեկիս բացատրություն չի տրվում, թե ինչու են պաշտոնատար անձինք աշխատանքից ազատվում. Մարուքյան Արցախի խորհրդարանականները հանդիպել են երկրի գլխավոր դատախազի թեկնածուին Սա մարդու իրավունքների խախտում է․ վարչապետն անցել է հոգեբանական ահաբեկչության. Լարիսա Ալավերդյան ԱԺ խմբակցությունների պատգամավորների ճեպազրույցները՝ ուղիղ Ֆոտոարշավը մի արա, պարզապես մի արա. Վանեցյանը՝ Փաշինյանին Նոր պաշտոնանկություն՝ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Մերկելը որոշել է կանցլերի պաշտոնի համար այլևս չառաջադրվել Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ՝ Երևանում և մարզերում ՀՀ-ում կորոնավիրուսով վարակվածների թիվը այսօրվա դրությամբ Փաշինյան. Դավիթ Անանյանը լքելու է պաշտոնը ԱԺ-ում տեղի է ունենում հանձնաժողովների համատեղ նիստը. ՈՒՂԻՂ Բիլ Գեյթսը մեկնաբանել է մարդկանց չիպավորելու մասին լուրերը Կորոնավիրուսից մահացածների և վարակվածների թիվը՝ այսօրվա դրությամբ «Հրապարակ». ԵՊՀ ռեկտորի պաշտոնին ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի՞ն կնշանակեն «Ժողովուրդ»․ Երևանի ավագանու անդամներից ամենաշատը ովքեր են բացակայել նիստերից «Իրատես». Վարակված լինելու վերաբերյալ Փաշինյանի ասածին չափազանց դժվար է հավատալ «Իրատես». Նիկոլ Փաշինյանի ռեյտինգը վերջին ժամանակաշրջանում հզոր անկում է գրանցել «Ժողովուրդ»․ Լայնածավալ ստուգումներ ՊԵԿ-ում. ո՞վ կփոխարինի Դավիթ Անանյանին «Հրապարակ»․ Էդմոն Մարուքյանին սպառնում են․ քրգործ է հարուցվել «Փաստ»․ Հայաստանը հաստատուն քայլերով գնում է դեպի համավարակի «իտալական սցենար»
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan