AM | RU
USD
EUR
RUB

Այսօր Ազնավուրը կդառնար 96 տարեկան. շանսոնյեի դուստրն այս կապակցությամբ գեղեցիկ տեսանյութ է հրապարակել (տեսանյութ)

 

ԵՐԵՎԱՆ, 22 ՄԱՅԻՍԻ, Tert.amՄայիսի 22-ը ֆրանսահայ մեծանուն շանսոնյե, դերասան, դիվանագետ Շառլ Ազնավուրի ծննդյան օրն է. այսօր նա կդառնար 96 տարեկան:

Շանսոնյեի ծննդյան կապակցությամբ նրա դուստրը՝ Սեդա Ազնավուրը, իր ֆեյսբուքյան էջում գեղեցիկ տեսանյութ է հրապարակել: Տեսանյութում հնչում է Ազնավուրի հիթերից մեկը, որի հնչյունների ներքո ներկայացվում են մի քանի տասնյակ արխիվային լուսանկարներ՝ արված մեծանուն հայի կյանքի և գործունեության տարբեր տարիներին:

Շառլ Ազնավուրը ծնվել է 1924 թվականի մայիսի 22-ին՝ Փարիզի Սեն Ժերմեն դե Պրե թաղամասում, հայ գաղթականներ Միշա և Քնար Ազնավուրյանների ընտանիքում:

1941 թվականին Ազնավուրը հանդիպել է կոմպոզիտոր, դաշնակահար Պիեռ Ռոշին, որի հետ շփումից հետո որոշել է ընտրել երգարվեստը:

1955 թվականին նա առաջին անգամ ելույթ է ունեցել «Օլիմպիա» դահլիճում, ինչից հետո ֆրանսիական մամուլը գրել է.«Ֆրանսիան ազնավուրացված է»։

1974 թ. Ազնավուրը մեծ հաջողություն է ունենում Մեծ Բրիտանիայում, որտեղ նրա «Նա» երգը չորս շաբաթ շարունակ գլխավորել է հիթ շքերթը:

Ազնավուրը հազարից ավելի երգի հեղինակ է (մի մասը՝ երգահան Ժորժ Կառվարենցի հեղինակցությամբ), այդ թվում՝ բազմաթիվ միջազգային հիթերի՝ «Մաման», «Բոհեմը», «Դեռ երեկ», «Երիտասարդություն», «Պետք է գիտնալ», «Նա», «Երկու կիթառ», «Ինչպես ասում են», «Հավերժական սեր», «Ավե Մարիա» և այլն։ Դրանց կատարողներից են՝ Էդիթ Պիաֆը, Լայզա Մինելին, Մստիսլավ Ռոստրոպովիչը, Պլասիդո Դոմինգոն, Խուլիո Իգլեսիասը, Շերը, Ջո Դասենը, Ռեյ Չարլզը և այլք։

Ցայսօր վաճառվել է Ազնավուրի շուրջ հարյուր միլիոն ձայնապնակ։ Ամերիկյան «Թայմ» հանդեսի հարցման համաձայն՝ Ազնավուրը ճանաչվել է «Դարի արվեստագետ»։ Արժանացել է Հայաստանի և Ֆրանսիայի բարձրագույն պետական պարգևներին, «Պատվո սեզարի» (1997)։

Նկարահանվել է կինոյում՝ «Գլուխը պատին» (1958), «Կրակե՛ք դաշնակահարին» (1960), «Սատանան և տասը պատվիրանները» (1962), «Արարատ» (2002) և այլ ֆիլմերում:

1988 թվականի Սպիտակի ավերիչ երկրաշարժից անմիջապես հետո հիմնադրել է «Ազնավուրը Հայաստանին» բարեգործական հիմնադրամը։ 2017թ. Շառլ Ազնավուրն ու նրա որդի Նիկոլան ստեղծել են «Ազնավուր» հիմնադրամը, որի նպատակն է շարունակել կրթական, սոցիալական և մշակութային ծրագրերի նախագծումն ու իրականացումը: «Ազնավուր» հիմնադրամի առաջին նախագիծը Երևանում «Ազնավուր» կենտրոնի ստեղծումն է:

2009 թվականի մայիսի 4-ին Ազնավուրը Հայաստանի նախագահի հրամանագրով նշանակվել էր Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում Հայաստանի մշտական ներկայացուցիչ: 2009 թվականի մայիսի 5-ին ՀՀ Նախագահի հրամանագրով համատեղության կարգով նշանակվել է Շվեյցարիայի Համադաշնությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան:

Շառլ Ազնավուրը մահացել է 2018 թվականի հոկտեմբերի 1-ին Մուրիեսում (Բուշ դյու Ռոն) գտնվող տանը։ Դիահերձումից հետո պարզվել է, որ մահվան պատճառը թոքերի այտուցն է։

Հոկտեմբերի 5-ին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի մասնակցությամբ Ազնավուրի հիշատակին ազգային տուրք է մատուցվել Փարիզի «Հաշմանդամների տուն» ռազմական համալիրում, որտեղ ունեցած ելույթում Մակրոնը նրան անվանել է «Ֆրանսիայի ամենակարևոր դեմքերից մեկը»:

Լրահոս
Օդի ջերմաստիճանը կբարձրանա Արայիկ Հարությունյանը ընդունել է Զոհրաբ Մնացականյանին Արցախում կորոնավիրուսով վարակվածների թիվը 129 է. ծանր վիճակում է գտնվում մեկ հոգի Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 580 դեպք «Հրապարակ». Իշխանությունը ձեռնամուխ է եղել մամուլի և խոսքի ազատության դեմ պայքարելու գործին «Հրապարակ». Իշխանությունների հույսերը չեն արդարացել «Հրապարակ». Արարատ Միրզոյանը Փաշինյանին համոզել է ևս մեկ անգամ «չտապալել» սահմանադրական կարգը ՕՐՎԱ ԽՈՐՀՈՒՐԴԸ: Հուլիսի 4 Դատավորին ՍԴ շենք մտնել չթույլատրելն ուղղակիորեն ՀՀ Քրեական օրենսգրքով հետապնդվող արարք է. Դավիթ Հարությունյան ՀՀ իշխանությունների գերակա խնդիրը ՌԴ-ի հետ հարաբերությունները չեղարկելն է․ Արա Վարդանյան (տեսանյութ) Արցախի Հանրապետության նախագահը նախաձեռնել է համաներման և ներման առանձին գործընթացներ Վարչապետը ՄԻԵԴ-ում Հայաստանի ներկայացուցչի գրասենյակում նոր նշանակում է արել Խուզարկություն՝ Սևանի Հարսնաքար հյուրանոցային համալիրում Գլուխներդ պատին եք տվել, եթե մտածում եք, թե կարող եք Հայաստանում ազատ խոսք ճնշել. քաղաքագետ Էլ չասեք, որ վիրուսի այս տեմպի համար քաղաքացին է մեղավոր. դուք ու ձեր փնթիությունն են մեղավոր Էլ չասեք, որ վիրուսի այս տեմպի համար քաղաքացին է մեղավոր. դուք ու ձեր փնթիությունն են մեղավոր Ոստիկանության ծառայողներն «Արմնյուզ» ՀԸ–ում են (տեսանյութեր) Ակնհայտ անօրինական հրամանը կամ կարգադրությունը չկատարելը բացառում է քրեական պատասխանատվությունը. Ռուբեն Մելիքյան Հանրային համերաշխության քայքայումը անդառնալի հետևանքներ կարող է ունենալ․ Արթուր Վանեցյան «Հայոց Եկեղեցու պատմություն» առարկան վտանգված է Միջադեպ Սահմանադրական դատարանում՝ ոստիկանների մասնակցությամբ ԱԺ ներկայացուցիչը միջնորդություն է ներկայացրել ՍԴ՝ խնդրելով հետաձգել հուլիսի 7-ին նշանակված գործի քննությունը Արթուր Ղազինյանը ներկայացնում է կորոնավիրուսի դեմ պայքարը տապալելու մասին իր հաղորդման վերաբերյալ ՀՔԾ-ի պատասխանը. ՈՒՂԻՂ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակվելու 662 դեպք Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ՝ Երևանում և մարզերում Ամերիաբանկը՝ համաճարակային պայմաններում օնլայն ծառայությունների ու նոր հնարավորությունների մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ Արցախի նախագահի հաստատած կառավարութան որոշումներով՝ նշանակվել են փոխնախարարներ Մոսկվա-Երևան երեք թռիչք կիրականացվի «Իրատես». Նիկոլի գաղտնիքը «Ժողովուրդ». ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանն «ընդհատակ է անցել» «Իրավունք». Շատ կարճ ժամկետում կձևավորվի ազգային փրկության կառավարություն «Իրավունք». Նիկոլ Փաշինյանն էլի ցույցեր է հրահրում «Ժողովուրդ». «Սեւան ազգային պարկ»-ում հետաքրքիր զարգացումներ են տեղի ունենում «Ժողովուրդ». ՀՔԾ-ն մերժել է համավարակի դեմ պայքարը տապալելու փաստի առթիվ քրգործ հարուցելու՝ Արթուր Ղազինյանի դիմումը «Հրապարակ». Իշխանություններն ամեն ինչ անում են երկրում քաոս, անկայունություն ստեղծելու համար «Փաստ». Ի՞նչ ճակատագիր է սպասվում դպրոցների տնօրեններին «Հրապարակ». ՍԴ-ի շուրջ ճգնաժամը կխորանա «Հրապարակ». Ինչո՞ւ էր կորել գյումրեցի տատիկի դին «Հրապարակ»․ Արսեն Թորոսյանն այսօր սենսացիոն ցուցմունք է տալու «Փաստ». Ձև­ա­կան, հրա­տապ ու մա­կե­րե­սա­յին գոր­ծըն­թաց­ներ են տե­ղի ունե­նում՝ իրենց քա­ղա­քա­կան նպա­տա­կին օր առաջ հաս­նե­լու հա­մար
Խմբագրի ընտրություն
website by Sargssyan