Արցախում հաստատվել է կորոնավիրուսի վարակի ևս 4 դեպք

Արցախում հաստատվել է կորոնավիրուսի վարակի ևս 4 դեպք

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՅԻՍԻ, Times.am: Արցախի առողջապահության նախարարությունից հայտնում են, որ ստացվել են թեստավորման ուղարկված ևս 44 փորձանմուշի արդյունքները: Այս մասին հայտնում են Արցախի տեղեկատվական շտաբից:

Կորոնավիրուսային վարակը հաստատվել է 4 քաղաքացու մոտ, ովքեր Շահումյանի շրջանի վարակակիրների նույն օջախից են՝ կոնտակտավոր անձանց շրջանակից:

Այսպիսով, կորոնավարակը հաստատվել է 33 քաղաքացու մոտ: Նրանց առողջական վիճակն, ըստ բժիշկների, գնահատվում է բավարար:

Հետևեք մեզ նաև Telegram-ում