Խոսքի, տեղաշարժման և ընդդիմություն լինելու իրավունքը Հայաստանում այլևս հետապնդվում է. «Մեդիա պաշտպան»

Խոսքի, տեղաշարժման և ընդդիմություն լինելու իրավունքը Հայաստանում այլևս հետապնդվում է. «Մեդիա պաշտպան»

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՅԻՍԻ, Times.am: «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունն անդրադարձել է նախօրեին «Ադեկվադ» միաբանության ղեկավար Արթուր Դանիելյանին և նրա աջակիցներին՝ ոստիկանություն բերման ենթարկվելուն: «Մեդիա պաշտպան» նախաձեռնությունն այս առիթով գրել է.

«Խոսքի, տեղաշարժման և ընդդիմություն լինելու իրավունքը Հայաստանում այլևս հետապնդվում է

Մայիսի 20-ին բերման ենթարկվեցին «Ադեկվադ» միաբանության ղեկավար Արթուր Դանիելյանի աջակիցները, որոնք սոցիալական հեռավարության կանոնները պահելով, հավաքվել էին՝ ի սատարում Արթուր Դանիելյանի։

Իշխանության նման դրսևորումները վկայում եմ այն մասին, որ միայն այլախոհներն ու այլ կարծիք ունեցողներն են հետապնդվում և բերման ենթարկվում։ Իշխանությանը սատարող որևէ ուժ երբևէ` բռնության կոչերից հետո անգամ, որևէ պատասխանատվության չի ենթարկվել։

Խոսքի, տեղաշարժման և ընդդիմություն լինելու իրավունքը ՀՀ֊ում այլևս հետապնդվում է իշխանության կողմից։

Իշխանությունները գործող արտակարգ դրությունն օգտագործում են հօգուտ իրենց և դրանով փորձում արգելել հանրահավաքները։ Փաստացի, Հայաստանում արտակարգ դրություն և այլ սահմանափակումներ չկան, իսկ սահմանափակումները բացառապես քաղաքական են այս պահին և իշխանության համար հարմար գործիք են»։

Հետևեք մեզ նաև Telegram-ում