Վստահ եմ, որ անմնացորդ կնվիրվեք, ինչպես 17 տարեկանում զենքը ուսին պաշտպանել եք մեր հայրինքը. սրբազան

Վստահ եմ, որ անմնացորդ կնվիրվեք, ինչպես 17 տարեկանում զենքը ուսին պաշտպանել եք մեր հայրինքը. սրբազան

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՅԻՍԻ, Times.amԱրցախի նորընտիր նախագահ Արայիկ Հարությունյանի պաշտոնի ստանձնման արարողության ժամանակ օրհնանքի խոսքով հանդես եկավ Արցախի հոգևոր թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը ՝ նախ շնորհավորելով Սուրբ Համաբարձման տոնի առթիվ, այնուհետև իր խոսքն ու աղոթքը հնչեցրեց:

Սրբազանը շնորհակալություն հայտնեց Արցախի բոլոր իշխանավորներին, որոնք իրենց լուման են ներդրել Արցախի կայացման գործում՝ վստահություն հայտնելով, որ նորընտիր նախագահը կավելացնի գանձարանի ևս մի շարք, որով ավելի զորեղ կդառնա Արցախը:

«Ամեն մի իշխանություն Աստծուց է տրվում: Եթե ժողովուրդը մեղքի մեջ ընկավ, նախագահը ծնկի գա աղոթի, Աստված կների, բայց եթե նախագահը սխալվի ու ողջ ժողովուրդը ծնկի գա աղոթքի, չգիտեմ, կների՞, թե՞ չէ: Ահա թե ինչու է կարևոր առաջին դեմքը: Առաջին դեմքի պատիվը մեծ է, պարտականությունն առավել ևս:

Ձերդ գերազանցություն, վստահ եմ, որ Ձեր փորձը գործի կդնեք՝ մեր հայրենիքն անսասան պահելու, վստահ եմ, որ անմնացորդ կնվիրվեք, ինչպես 17 տարեկանում զենքը ուսին պաշտպանել եք մեր հայրենիքն ու այսօր այդ նվիրական առաքելությունն անելու եք ամենաբարձր դիրքից:

Մեր աղոթքն է՝ քաջաբարո ծառայեք, ուրախությամբ ծառայեք, արդարություն տարածեք, ազնվություն սերմանեք, ամրապնդեք բարությունը, անվախորեն տարեք առաջ մեր ժողովուրդը ՝ արդարացնելով հերոսական ժողովրդի իղձերն ու երազանքները: Մեր ազգը հինգ տարով իր վստահությունը տվեց Ձեզ և Ձեզ հետ նոր հույսեր է կապում:

Ձեզ բարի երթ ՝ հանուն խաղաղության և անվտանգության»,-իր խոսքում ասաց Պարգև սրբազանը:

Այնուհետև Պարգև սրբազանն աղթոք հնչեցրեց:

Հետևեք մեզ նաև Telegram-ում