Նոր աստղաբաշխական պարգևավճարներ քաղաքապետարանում՝ Հայկ Մարությանի որոշմամբ. անուններ

Նոր աստղաբաշխական պարգևավճարներ քաղաքապետարանում՝ Հայկ Մարությանի որոշմամբ. անուններ

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՅԻՍԻ, Panorama.am: 6 մլն 720 հազար. Քաղաքապետարանի պաշտոնյաների նոր պարգևավճարները
Երևանի Քաղաքապետ Հայկ Մարությանի մայիսի 8-ի կարգադրությամբ պարգևաևվճարներ են ստացել քաղաքապետարանի 20 պաշտոնյաներ։

Պարգևավճար ստացածների թվում են Մարությանի բոլոր չորս տեղակալները, նրանցից յուրաքանչյուրին քաղաքային բյուջեից տրամադրվել է 480 հազարական դրամ։

Նույնքան գումար են ստացել Երևանի գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանն ու աշխատակազմի քարտուղար Վահե Խաչատրյանը։

200 հազար դրամ պարգևավճար է տրամադրվել քաղաքապետի օգնական Կարեն Հարությունյանը։

280 հազարական դրամ պարգևավճար են ստացել 13 վարչությունների պետեր։

Ուշագրավ է, որ նույնիսկ համավարակի օրերին, երբ բազմաթիվ երևանցիներ սննդի խնդիր ունեն, քաղաքապետարանի պաշտոնյանները չեն հրաժարվում պարգևավճարներից։ Հիշեցնենք, որ շատ երկրներում պաշտոնյանները կորոնավիրուսով պայմանավորված իրավիճակում գնացել են աշխատավարձերի կրճատման։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում