Արթուր Հարությունյանն ազատվել է Արցախի Հանրապետության ֆինանսների նախարարի պաշտոնից

Արթուր Հարությունյանն ազատվել է Արցախի Հանրապետության ֆինանսների նախարարի պաշտոնից

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՅԻՍԻ, Times.amՄայիսի 21-ին Նախագահ Բակո Սահակյանն ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Արթուր Հարությունյանն ազատվել է Արցախի Հանրապետության ֆինանսների նախարարի պաշտոնից։ Այս մասին տեղեկացնում է ԱՀ նախագահի աշխատակազմը։

Նշենք, որ նա պաշտոնից ազատվել է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր ընտրվելու կապակցությամբ։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում