Շաբաթական չորս չվերթ է իրականացվելու Բարսելոնա-Մինսկ-Երևան երթուղով

Շաբաթական չորս չվերթ է իրականացվելու Բարսելոնա-Մինսկ-Երևան երթուղով

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՅԻՍԻ, Times.am: «Բելավիա» ավիաընկերությունից ստացված տեղեկությունների համաձայն՝ ս․թ․ հունիսի 2-ից ընկերությունը շաբաթական չորս չվերթ է իրականացնելու Բարսելոնա-Մինսկ-Երևան երթուղով։ Այս մասին հայտնում են Իսպանիայում ՀՀ դեսպանությունից:

«Չվերթները կայանալու են ամեն երկուշաբթի, չորեքշաբթի, ուրբաթ և կիրակի օրերին։ Նախատեսվում է, որ Մինսկում տարանցիկ կանգառը կտևի երկուսից չորս ժամ՝ կախված թռիչքի օրվանից։

Առավել մանրամասն տեղեկություններ ստանալու համար խնդրում ենք դիմել «Բելավիա» ավիաընկերությանը»,- ասված է հայտարարության մեջ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում