Արսեն Թորոսյանը Վանեցյանի առաջարկին այդպես արձագանքելու իրավունք չունի. Հրանտ Մելիք-Շահնազարյան

Արսեն Թորոսյանը Վանեցյանի առաջարկին այդպես արձագանքելու իրավունք չունի. Հրանտ Մելիք-Շահնազարյան

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՅԻՍԻ, FacebookԱյսօր Ֆրանսիայի առողջապահության նախարարությունը վերահաստատեց, որ կորոնավիրուսային վարակի դեմ պայքարի ամենաարդյունավետ ռազմավարությունը հնարավորինս մասսայական թեստավորումներն են ու հնարավորինս շատ վարակակիրների հայտնաբերումն ու մեկուսացումը։ Ֆրանսիան մեծ քայլերով գնում է դեպի համընդհանուր թեստավորում։

Եվ ահա այս ֆոնին Հայաստանի առողջապահության նախարարությունը շրջաբերական է ուղարկել բժշկական կազմակերպություններին, որով արգելում է (իդեպ անօրինական) նրանց ինքնուրույնաբար կորոնավարակի կամ դրա հակամարմինների հայտնաբերման թեստավորումներ անել։

Սրան կա միայն մեկ բացատրություն. կամ Թորոսյան Արսենը միտումնավոր ազգին աղետի տանող սրիկա է, կամ պրիմիտիվ անգրագետ, որը չի ուզում որ իրական թվերը ջրի երես դուրս գան։ Երկու դեպքում էլ նա օր առաջ պետք է հեռացվի նախարրության ղեկից:

Հրանտ ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում